Էրեկ ընկերս մոբայլլցենտր-ից էժան գալաքսի էր առել (Դուոս 76000 դրամով)։ Նույն իրիկուն սիստեմը թարմացել էր ու դարձել 2.3.6, հայերենն էլ մեջը։ Մնում էր ինսթալլ անել Multilang ու վայելել։
Ասեմ, որ էդ գնի համար լավ էլ արագ էր աշխատում, էկրանի սենսորն էլ ընտիր էր։
Եթե մեկը պարապ ժամանակ հավես անի swype -ի մեջ հայերեն ավելացնի ...![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (08.02.2012)
Ժող ո՞նց կարամ sony ericsson live walkman-ին հայերեն կարդալ սովորեցնել։
The cake is a lie.
Հայերեն բառարան Մուլտիլինգ Կիբըռդի համար: Ցանկացողները կարող են ներբեռնել Փլեյ Մարկետից![]()
Աթեիստ (07.03.2012)
Ես էլ էս պրոբլեմի առաջ կանգնեցի: Տարօրինակ, կասկածելի ծագմամբ, անդրոիդ 2.1-ով աշխատող բերանս չի պտտվում ասեմ ինչա: Ուզում եմ հայերեն տառերը բացի: Ժամանակավոր Root (այսինքն սուպերյուզերի կարողություններ) ձեռք բերել լինումա, բայց հենց ուզում եմ ֆոնտերը փոխարինեմ, ասումա ` դու NAND թույլտվություն չունես, սիստեմի ֆայլերը read-only են և ենթակա չեն փոփոխման: Հիմա ի՞նչ անեմ ես
Ո՞ր մեթոդիկան կիրառեմ, որ գոնե հայերեն տառերը կարդա: Ցանկալի ա մեթոդիկան լինի առանց USB-ի քանի, որ դժվար սրա համար USB լար լինի
Օգնեք խնդրում եմ
![]()
տես հնարավոր ա՞ S-off անել
Դատարկություն (09.03.2012)
ICS-ը հայերենի հետ լուրջ խնդիրներ ունի: Մասնավորապես՝ բոլդ ու իտալիկ չկա: Ընդ որում՝ ստանդարտ հայերեն ֆոնտն էլ էնքան էլ լավը չի (DroidSansArmenian.ttf):
Մի քիչ առաջ Font Changer-ով յոթ հատ սիստեմ ֆոնտ փոխեցի (DroidSans, DroidSans-Bold, DroidSansMono, DroidSerif-Bold, DroidSerif-BoldItalic, DroidSerif-Italic, DroidSerif-Regular): Փոխարենը դրեցի Թառումյանի հայկական տառերով էն ֆոնտերը, որ օգտագործում էի անդրոիդ 2-ում (նույն անուններով, բնականաբար): Ոչ մի բան չփոխվեց, բոլդ չկա, իտալիկ չկա, տառերի գծագրությունը նույնն ա:
Հետո ջնջեցի ստանդարտ DroidSansArmenain-ը, հայերենը ընդհանրապես վերացավ համակարգի միջից՝ ստեղնաշարի սիմվոլները, բրաուզերի գրածները, Tapatalk-ի Ակումբը, ամեն ինչ: Հայերեն տառերի փոխարեն բացատներ են: Փաստորեն՝ հայերեն տառերը անդրոիդը կարդում ա մենակ էդ անվամբ ֆոնտի միջից:
Նույն DroidSansArmenain.ttf անունը դրեցի վերոհիշյալ թառումյանական տառերով DroidSans-ի վրա ու դա պատճենեցի system/fonts դարակի մեջ: Տառերի գծագրությունը, բնականաբար, փոխվեց. սենց շատ ավելի լավ ա:
Փորձեցի նույն կերպ ավելացնել նաև DroidSansArmenain-Bold.ttf անվամբ ֆայլը, որ համակարգում բայ դիֆոլթ չկա, բայց սկզբունքորեն՝ էդ անունը պիտի ունենա: Ավելացրեցի: Հիմա սենց խառը վիճակ ա: Facebook App-ում ունեմ հայերեն բոլդ. օրինակ՝ լայքերի լիստում հայատառ անունները բոլդով են: Երբ բրաուզերով բացում եմ ՖԲ-ի մոբայլ տարբերակը, բոլդերը էլի կան: Երբ բացում եմ դեսկտոփ տարբերակը՝ չկան: Թերթ.ամ-ում բոլդ չկա: Ա1+-ում բոլդ չկա: Ակումբում բոլդ չկա՝ ոչ բրաուզերով, ոչ էլ Tapatalk-ով: Անհասկանալի ա: Իտալիկի մասին ընդհանրապես չեմ խոսում, ոչ մի տեղ չկա:
DroidSansArmenian-Bold.ttf-ն ջնջեցի, ռեստարտ արեցի: FB App-ում բոլդ հայերենները մնացին. էլի լայքերի լիստով եմ ստուգում, որովհետև հաստատ հիշում եմ, որ առաջ հայատառ անունները բոլդ չէին: Հիմա բոլդ են:
Փորձեցի ֆոնտերի դարակի մեջ սարքել երկու ֆայլ՝ DroidSansArmenian-Regular.ttf և DroidSansArmenian-Bold.ttf, իսկ DroidSansArmenain.ttf-ը ջնջել: Հայերենը Tapatalk-ի միջից իսպառ վերացավ, բրաուզերային Ակումբի միջից վերացավ, իսկ FB App-ում մնաց՝ բոլդն էլ հետը: Ենթադրում եմ, որ FB App-ը «Armenian»-ով ֆոնտերին ընդհանրապես չի դիմում, այլ միանգամից կարդում ա DroidSans-ից ու DroidSans-Bold-ից, որտեղ ես հիմա արդեն հայերեն ունեմ, իսկ բրաուզերն ու Tapatalk-ը տենց չեն անում: Բայց երբ բրաուզերով ՖԲ-ի մոբայլ տարբերակն եմ բացում, բոլդ կա:
Մի խոսքով՝ ոչ մի բան չկարողացա հիմա փոխել, բոլդ ու իտալիկ հիմնականում չկան: Հայերեն տառերի գծագրությունը փոխվեց, էլի գոհ եմ, բայց դե դա պարզ բան էր: Էսքան երկար-բարակ գրում եմ, որովհետև էս փորձս կարող ա ինչ-որ մեկին պետք գա: Խնդրում եմ օգնեք, ժողովուրդ, կամ եթե ինչ-որ տարբերակ գիտեք, թե ոնց կարելի ա ICS-ին բոլդ ու իտալիկ հայերեն սովորեցնել, խնդրում եմ գրեք, փորձենք-մորձենք )):
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 22.04.2012, 04:21:
DIXIcarpe noctem
Ճիշտն ասած չհասկացա թե էդ ֆոնտերը որտեղից ես գտել, կարող նույն բանն էլ արել ես, ինչ որ ես պիտի ասեմ՝
Մառոժնիով բրդուճի (ICS) վրա չեմ փորձել, բայց նավսյակի էս ձևն էլ նայի
Hy-am.orgi-ից քաշի կարկատանը, էդ արխիվի մեջից ֆոնտերը հանի System> fonts պանակից, քից քո SDcard-ի .fontchanger անունով պանակի մեջ, ինքը թաքնված պանակ ա, Աստրոն երևի կկարանա ցույց տա, ես ES -մենեջերով եմ արել: Հետո բաց font changer-ը ու տեղադրի բոլոր ֆոնտերը:
Բայց սենց «խնդիր» կա՝ հիմա դաժե էկրանի վերևում ժամս ա իտալիկով, բոլոր թվերն ու տառերը իրա մեջից տենց ա դառել![]()
Վերջին խմբագրող՝ Freeman: 22.04.2012, 09:45:
The cake is a lie.
Ֆոնտերը հենց էդտեղից էլ վերցրել եմ, հենց Font Changer-ով էլ փոխել եմ ստանդարտները, որոշ բաներ արել եմ Root Explorer-ով, ի վերջո՝ նույն բանն են անում: Խնդիրն էն ա, որ ICS-ում էդ system/fonts պանակի մեջ շատ ավելի շատ ֆոնտեր կան, քան 2.3-ներում էր: Մասնավորապես՝ 38 անուն ֆայլեր կան, ներառյալ DroidSansArmenian, DroidSansGeorgian, DroidSansThai և այլն, ինչպես նաև զանազան Roboto-ներ, Helvetica-ներ ու տենց շարունակ: Ենթադրում եմ, որ համակարգը նենց ա, որ հայերենը կարդում ա հենց համապատասխան DroidSansArmenian ֆայլի միջից, ոչ թե սովորական սիստեմ ֆոնտերի միջից: Երբ դա ջնջում եմ, հայերենը հեռախոսիս միջից ուղղակի կորում ա, չնայած որ DroidSans-ում, DroidSerif-ում ու մնացածում հայերենը հիմա ունեմ:
Էս հարցում ամենափորձված մարդը երևի Ներսես_AM-ն ա, ինքն էլ վաղուց ա չի երևացել ստեղ...
DIXIcarpe noctem
Հա, ու մեկ էլ մի սենց հարց առաջացավ մոտս: Հայերեն ֆոնտերի վերոհիշյալ փաթեթում մենակ DroidSans ու DroidSans-Bold կա, Sans-ի իտալիկն ու բոլդ-իտալիկը չկան: Ես անդրոիդ 2.3-ի հետ հենց էդ նույն փաթեթն էլ օգտագործում էի, բայց հաստատ գիտեմ, որ sans իտալիկ էլ էր ցույց տալիս հեռախոսս, բոլդ-իտալիկ էլ: Ո՞նց ա տենց լինում:
Տարբերակներից մեկը Roboto ընտանիքի ֆոնտերը ձեռքով խմբագրելն ու հատ-հատ հայերեն տառեր ավելացնելն ա, բայց դա ժամանակի հարց ա, որ դեռ չունեմ:
DIXIcarpe noctem
Աթեիստ (22.04.2012)
Իսկ չե՞ք փորձել HY.am- ից կարկատանը քաշեք ու տեղադրեք, չնայած այնտեղ ցանկալի է որ սարքի մեթ տեղադրված լինի CWM(ClockWorkMod Recovery ROM).
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ