Սիրելի ակումբեցիներ:
Ինչպես գիտենք վերջապես Հայաստան են մտել HTC հեռախոսներ` Android օպերացիոն համակարգով: Անձամբ ես ձեռք եմ բերել HTC Hero Android 1.5 (upgraded to 2.1) ու շատ գոհ եմ:
Բայց, ինչպես յուրաքանչյուր հայ, մայրենի լեզուս շատ եմ սիրում , ու զգում եմ դրա պակասը հեռախոսիս մեջ : Մի քիչ մանրամասնեմ:
Ուրեմն էս Google-ը ցավոք մինչ այսօր չի մտցրել հայոց լեզուն HTC Android-ների հիմնական լեզուների ցանկի մեջ, որի պատճառով կամայական հայերեն տեքստ բացելուց, լինի դա ինտերնետում, թե Word document, տեսնում ենք մի շարք վանդակներ : Փորփրելով ինտերնետը` պարզեցի, որ խելոք մարդիկ արդեն դզեվեր են գտնում խնդրի լուծման համար
Լուծման տարբերակ
- Ֆոնտեր
Երևի ամենատրամաբանական լուծումը հեռախոսի հիմնական ֆոնտի փոփումն է: Այսինքն գտնում ենք մի հարմար Unicode ֆոնտ` հայերենի պարունակությամբ, ու դնում ենք DroidSerif.ttf ֆոնտի փոխարեն: Այ այստեղ առաջանում է խնդիր: Հեռախոսը թույլ չի տալիս system folder-ի մեջ գրել:
Էս հարցնել են լուծում մարդիկ: Հեռախոսը "root" են անում: Ինչքան հասկացա բարդոտ գործողություն է, որը format-ներ անելուց հետո ավելի հին միջուկով OS է գցում հեռախոսիմեջ, ընդ որու Hack-արած, ու ձեռքի հետ բացում է Android-ի մի շարք հնարավորություններ:
Սրանից հետո կարող ենք ֆոնտերը փոխել ու տեսնել հայերեն տառերը: Բայց փաստորեն մեր սիրուն, թարմ Անդրոիդիկին կորցնում ենք Կարող ենք վերականգնել միայն Hack արած տարբերակով: Այս միտքը անձամբ ինձ հեչ դուր չի գալիս:
Բայց եթե դուք ուզում եք ռիսկի դիմել, ինտերնետում բազմաթիվ ուղեցույցներ ու տեսանյութեր կան, որոնք կօգնեն և' "root" անել, և' ֆոնտերը փոխել:
Օրինակ այստեղ` http://hackerthedude.blogspot.com/20...-tutorial.html
- Ստեղնաշար
Ենթադրենք կարողացել ենք հայերեն ֆոնտերը մտցնել մեր հեռխոսի մեջ: Հիմա հարց է ծագում` ո՞նց գրենք: Դա իրականացնելու համար երևի միակ գոյություն ունեցող ձևը նոր ստեղնաշարն է: Կա մի ծրագիր (application), որով կարելի է լրացուցիչ լեզուներուվ ստեղնաշարեր ավելացնել:
Անունն է AnySoftKeyboard: Կարելի է բեռնել Android Market-ից կամ համակարգչով այստեղից` http://handheld.softpedia.com/get/Sy...rd-78971.shtml
Սրանից հետո պետք է բեռնել վերջերս Market-ում հայտնված հայերեն ստեղնաշարը`
Armenian Language Pack for AnySoftKeyboard կամ` http://handheld.softpedia.com/get/Ed...d-104603.shtml
Ահա և վերջ: Իհարկե այս ամենը անելուց ձեր հեռախոսը փչանալու ռիսկի տակ է հայտնվում , զգույշ եղեք: Ու խնդրում եմ արձագանքեք այս գրառմանը, եթե արդեն փորձարկել եք
Հաջողություն եմ մաղթում
---------- Ավելացվել է՝ 16:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:49 ----------
Գրեցի ու միանգմից մի ուրիշ տարբերակ գտա, կարծես ավելի հեշտ է իրականացվում: Այսինքն էլի "root" արվում է, բայց հնարավորություն կա վերականգնվել: Կարճ ասած` application կա, որը սև գործը անում է Հեսա լինքը` http://maketecheasier.com/root-andro...nty/2010/08/13
Էջանիշներ