Ամենավատ զննարկիչնա (բրոուզեր) ԻԵ9-ը: Ամենագլխավորը` հայերիս շատ սիրած օդնոկլասսնիկի.ռու կայքում նամակների մասը չի բացում: Քննարկումը բացումա, բայց սմայլիկներ չի լինում դնել (սմայլիկների վրա սեղմելուց տակի մասում չի ավելացնում): Սմայլիկների մասը բացելուց հետո, եթե նորից վրան սեղմելով չես փակում, բաց է մնում: Դուրս գալուց, բացվող պատուհանը (կամ նման այլ պատուհաններ) սկզբից նորմալ է, բայց վրան մի բան սեղմել փորձելուց ինքնիրեն մեծանում է: Հայերեն տառերով չի լինում գրել: Ցուցադրվող էջի տառերը, համեմատած Գուգլ Խռոմի հետ, ավելի վատն են: Տենց բաներ նույնիսկ ԻԵ8-ում չկային ... Մտածում էի ԻԵ8-ից էլ լավը կլինի, բայց մի քանի րոպե փորձելուց հետո պարզեցի, որ ԻԵ8-ից էլ վատնա, շատ էլ որ ԱՍԻԴ3 տեստում 95/100 ա հավաքում, հտմլ5տեստում էլ 130/400, բայց դրանով դեռ բան չի որոշվում: Հետո էլ գլուխ են գովում, իբր "Վեբի գեղեցկությունը": Երևի մի տարբերակ էլ սարքեն սխալները ուղղած, չնայած չեմ կարծում: Հուսանք ԻԵ10-ի վրա ավելի շատ կաշխատեն![]()
Էջանիշներ