User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Բառախառնուրդներ (Portmanteau words)

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,241
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բառախառնուրդներ (Portmanteau words)

    Երկար եմ մտածել էն մասին, թե էս թեման որ բաժնում բացեմ՝ «Հայերեն», «Ժամանց», թե «Զվարճալի», քանի որ բնույթով ինչ–որ չափով ժամանցային–զվարճալի է, բայց նաև որոշակի լեզվական երևույթի մասին է, բացի դրանից, չեմ ուզում, որ թեման անլուրջ, անիմաստ գրառումների շտեմարանի վերածվի, ինչպես որ լինում է ժամանցային շատ թեմաների դեպքում, հետևաբար էս բաժինն ամենահարմարը համարեցի։
    Էս թեմայում խրախուսվում է ոչ թե ակտիվ, այլ ինֆորմատիվ ու հնարամիտ լինելը։


    Ընդհանրապես բառախառնուրդների տարբեր տեսակներ կան՝ հիմնված բառակազմական տարբեր սկզբունքների վրա։ Էս թեմայում գրում ենք հետևյալ սկզբունքով կազմված բառախառնուրդներ. որևէ բարդ բառի մեջ ինչ–որ տառ(եր) կամ տառակապակցություն փոխելով՝ ստանում ենք նոր բառ, որը կամ մասամբ պահպանում է նախկին բառի իմաստը՝ միաժամանակ դրա հիմքի վրա ձեռք բերելով նոր՝ լրացուցիչ իմաստ, կամ լրիվ նոր իմաստ է ձեռք բերում, որը կարող է ինչ–որ առումով նաև հակադրվել սկզբնական իմաստին՝ հաճախ նույնիսկ ծաղրելով սկզբնական իմաստը։ Բայց կարևոր է նաև այն, որ ստացված նոր բառն ընդհանուր առմամբ պահպանի իր սկզբնական հնչողությունը, այնպես, որ այն տեսնելիս կամ լսելիս ակնհայտ լինի, թե որ բառի հիման վրա է այն ստեղծվել։

    Հիմա բերեմ որոշ քիչ թե շատ հայտնի բառախառնուրդների օրինակներ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։

    Վերջին տարիներին խիստ գործածական բառախառնուրդներից է, օրինակ, «մտավորական» բառի հիման վրա ստեղծված համապատասխան բառախառնուրդը, որը, ցենզուրայից դուրս լինելու պատճառով չեմ գրում, բայց որը երևի բոլորն էլ գիտեն ։ Տվյալ դեպքում ստացված նոր բառը ձեռք է բերել որակապես բավական տարբեր իմաստ՝ միաժամանակ պահպանելով սկզբնականի հետ ասոցիացիան։

    Մեկ ուրիշ օրինակ է «աշխատավարձ – աղքատավարձ» բառազույգը, որում, ի տարբերություն նախորդ բառի, սկզբնական իմաստը շատ ավելի լավ է պահպանված և երկու տառի փոփոխությունն ընդամենը լրացուցիչ իմաստ է հաղորդել սկզբնականին։

    Որոշ բառախառնուրդների օրինակներ, որոնք լսել եմ կոնկրետ ակումբցիներից ու չգիտեմ՝ որքանով են դրանք հենց իրենց ստեղծածը, համենայնդեպս, ուրիշ որևէ մեկից չեմ հիշում, որ լսած լինեմ։
    Օրինակ՝ Rhayader–ից.
    վայրենասիրություն (հայրենասիրություն)
    անճարեղ (հանճարեղ)։

    Մի օրինակ էլ impression–ի մի բանաստեղծության մեջ եմ հանդիպել՝ վերնագիրն էր (կարծեմ Ակումբում չկա, ցավոք, հավես բանաստեղծություն էր).
    դասախոզ (դասախոս)։

    Առաջին անգամ տարիներ առաջ Chuk–ից եմ լսել, բայց չգիտեմ՝ ինչքանով է իր ստեղծածը.
    ձեռախոս (ձեռքի հեռախոս)

    Վերջերս Live Journal–ի ընկերներիցս մեկի՝ ovanitas–ի մոտ հանդիպեցի իր ստեղծած մի բառախառնուրդի, ահագին դուր եկավ.
    բլոգովուրդ – բլոգ + ժողովուրդ (բլոգի ժողովուրդ)



    Մի խոսքով՝ էս թեմայում գրում ենք նմանատիպ բառախառնուրդներ՝ թե՛ պարզապես լսած, թե՛ մեր ստեղծած՝ միաժամանակ նշելով հեղինակին, եթե հայտնի է։
    Բնական է, որ որոշ բառախառնուրդների իմաստն ավելի ցայտուն է դառնում որոշակի համատեքստում, բայց հիմնականում առանձին վերցրած էլ իմաստը հասկանալի է լինում։

    Ուշադրությո՛ւն. Քանի որ չեմ ուզում թեման վերածվի հերթական անիմաստ ֆլուդանոցի, որտեղ ում խելքին ինչ փչում՝ գրում է՝ առանց կանոններին հետևելու, խնդրում եմ գրառում անել միայն էն դեպքում, երբ համոզված եք, որ իսկապես ըմբռնել եք բառախառնուրդի ստեղծման սկզբունքները։

    Չնայած «Ժամանց» բաժնում չենք, բայց բարի ժամանց ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.09.2010, 00:33:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.09.2010), Askalaf (09.08.2011), CactuSoul (24.09.2010), Chuk (24.09.2010), E-la Via (24.09.2010), ivy (24.09.2010), Jarre (24.09.2010), Moonwalker (25.09.2010), Norton (24.09.2010), Rammstein (25.09.2010), Sagittarius (24.09.2010), StrangeLittleGirl (24.09.2010), _Հրաչ_ (24.09.2010), Արևածագ (24.09.2010), Հայկօ (24.09.2010), Մանուլ (24.09.2010), ՆանՍ (24.09.2010), Շինարար (24.09.2010), Ռուֆուս (24.09.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոյակապ թեմա է: Մի փոքր պատմական էքսկուրս. եթե չեմ սխալվում, portmanteau՝ «պահարան-բառերի» տերմինն առաջին անգամ գործածել է Լյուիս Քերոլը իր Ալիսներից մեկնումեկի մեջ: Ինչու՞ պահարան. որովհետև այս բառերն իրենց մեջ ներառում են երկու տարբեր բառեր, և դրանց իմաստը հավասար է աղբյուր-բառերի երկու իմաստների գումարին: Մեծամասամբ՝ պահարան-բառի առաջին մասը լինում է առաջին բառի սկիզբը, իսկ երկրորդ մասը՝ երկրորդ բառի վերջը: Անշուշտ, եթե երկու աղբյուր-բառերն իրար հետ շատ են համընկնում (հնչյունային կազմով), հնարավոր է ավելի սերտ «խառնուրդ», քան թե ուղղակի պարզ սկիզբ-վերջ գումարն է: Օրինակ՝ հայկական ընկերություններից մեկում տարածված է հետևյալ արտահայտությունը. խիստ շատ բողոքող, խնդրահարույց ու միշտ ամեն ինչից դժգոհ բաժանորդներին կոչում են դաժանորդ (դաժան + բաժանորդ): Նմանապես՝ եթե անվտանգության աշխատակիցը, իր անմիջական պարտականությունները մի կողմ թողած, օրնիբուն զբաղված է մուննաթ գալով ու չարաշահելով իր համեստ պաշտոնը, նա արդեն ոչ թե սիքյուրիթի է, այլ քֆյուրիթի (քֆուր + սիքյուրիթի):

    Ցավոք՝ այս երևույթը հայերենում դեռ լավ ուսումնասիրված չէ, ինչը չի կարելի ասել, օրինակ, անգլերենի մասին: Ու քանի որ ժամանակին ես էլ եմ հետաքրքրվել անգլերենի portmanteau բառերով, մի քանի օրինակ բերեմ՝ հուսալով, որ սա «Հայերեն» բաժնից դուրս գրառում չի համարվի, այլ ընդամենը կդիտարկվի որպես համեմատական բառագիտության ևս մեկ համեստ նյութ.


    spanglish - այս բառը կազմված է Spanish (իսպաներեն) և English (անգլերեն) բառերից և նշանակում է լատինական իսպաներենի և անգլերենի խառնուրդ-լեզուն
    slanguage - slang (սլենգ) + language (լեզու)
    jazzercise - jazz (ջազ) և exercise (վարժություն). ջազ նվագելու վարժություն՝ փորձ
    magalogue - magazine-ի (ամասգիր) և catalogue-ի (կատալոգ) խառնուրդը
    rockumentary - rock-ի (ռոք) մասին documentary՝ փաստագրական նյութ

    Նոր բառերի ձևավորման վրա շատ մեծ ազդեցություն ունի քաղաքականությունը: Օրինակ՝

    clintonomics - ոմն քաղաքական գործչի անվան և economics (տնտեսություն) բառի սինթեզն է
    stagflation - stagnation (լճացում) և inflation (սղաճ) բառերի գումարը
    governator - սա հղում է դեպի Կալիֆոռնիայի նահանգապետ (governor) Առնոլդ Շվարցենեգերը, ով քաջ հայտնի է նաև որպես terminator
    օsamaniac - անչափ հետաքրքիր բառ է. ժամանակին օգտագործվել է մամուլում և նշանակել է Օսամա բեն Լադենի նկատմամբ սեռական հակում զգացող կին
    saddameter - ժամանակին գործածվում էր որպես Իրաքում պատերազմ սկսվելու հավանականությունը նշող բառ, հավանականության չափիչ

    Գիտությունն ու տեխնիկան նույնպես իրենց լուման ունեն պահարան-բառերի ստեղծման գործում.

    camcorder - շատ տարածված ու գործածական բառ է. camera (խցիկ) + recorder (գիրչ՝ տեսագրիչ)
    transistor - տրանզիստոր. transfer (փոխադրում (էլ. հոսանքի)) + resistor (դիմադրություն)
    smog - սմոգ. smoke (ծուխ) + fog (մառախուղ)
    dataveillance - համակարգչային տվյալների (data) վերահսկողություն (surveillance)

    Անցնենք առօրյա կյանքին.

    pokémon - pocket monster՝ գրպանի հրեշներ: Հատկանշական է, որ բառի հեղինակը ճապոնացի է, իսկ անգլերենն այս բառը լոկ փոխառել է ճապոներենից, որն իր հերթին բառի երկու բաղադրիչները փոխառած է եղել անգլերենից:
    freegan - vegan՝ բուսակեր բառի նմանությամբ. freegan-ն այն մարդն է, ով ուտում է միայն այն, ինչ կարողանում է ձրի (free) ձեռք բերել
    flexitarian - բուսակեր (vegetarian), ով երբեմն-երբեմն նաև միս է ուտում, այսինքն՝ flexi՝ ճկուն դիետա ունի
    adultescent - adult (չափահաս) + adolescent (դեռահաս). 35-40 տարեկան մի մարդ, ով երիտասարդական մշակույթով է հետաքրքրվում և զբաղվում
    Bennifer - Բեն Աֆկեքի և Ջենիֆեր Լոպեսի ամուսնական զույգը բնորոշող բառ
    cliterati - ֆեմինիստ և/կամ կանանց իրավունքները առաջ հրող գրողների ու հասարակական կարծիքի առաջնորդների հավաքական անունը. clitor (կլիտոր) + literali (գրող)



    Հ.Գ. Վերջին երկուսը շա՜տ լավն են : Վերջը չդիմացա լօլ սմայլիկ դրեցի:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 24.09.2010, 04:11:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ar4i_s (26.09.2010), Ariadna (24.09.2010), E-la Via (24.09.2010), Jarre (24.09.2010), prof-de-Francais (24.09.2010), Sagittarius (24.09.2010), StrangeLittleGirl (24.09.2010), _Հրաչ_ (24.09.2010), Արևածագ (24.09.2010), Կաթիլ (24.09.2010), ՆանՍ (24.09.2010), Ուլուանա (24.09.2010), Ռուֆուս (24.09.2010)

  5. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո'չ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց միտքս մի օրինակ եկավ : Նախկին կիրովականցիներից մեկն ինձ ուղղեց, երբ խոսքի մեջ ասացի «Կիրովական».
    - Չգիտե՞ս, որ Կիրովականի անունը փոխել են, դրել՝ Հայվանաձոր: Ներողություն...
    Մի բառ էլ, ինձ թվում է, որոշակիորեն բնորոշում հայ գրականության մեջ վերջերս բավականին առաջընթաց ապրող կոյուղաջրերի, մարդու օրգանիզմի կենսագործունեության արդյունքում ստացվածի, գոտկատեղից ներքև գտնվող օրգանների գովերգության թեմաները.
    Գրականություն- նյութագրություն:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (24.09.2010)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի բան էլ կարամ ավելացնել.

    mockumentary - mock - ծաղրել ու documentary վավերագրական ֆիլմ բառերից - նշանակում է գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է իբրև վավերագրական:
    Billary - Բիլլ և Հիլլարի Քլինթոնները համատեղ
    Brangelina - Բրեդ Փիթ ու Անջելինա Ջոլլի
    Տանզանիա - Տանգանյիկա ու Զանզիբար
    brunch = breakfast նախաճաշ + lunch լանչ
    Oxbridge = Օքսֆորդ + Քեմբրիջ
    Բոլիվուդ = Բոմբեյ + Հոլիվուդ
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.09.2010), Miss Elegance (05.10.2010), Արևածագ (24.09.2010), Հայկօ (24.09.2010), Ուլուանա (24.09.2010)

  9. #5
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու լավ բառ ռուսերենից եմ հիշել.
    Секретутка , монтажорик, (р)ебёнок:
    Համարձակվում եմ ակումբի հարգարժան ավագանու ուշադրությունը հրավիրել նրան, որ թեման բացված է «Հայերեն» բաժնում, բայց վերևի գրառումներում բերված օրինակներն այնքան էլ հայերեն չէին: Նվաստս տրվելով գայթակղությանը՝ հետևեց ձեր օրինակին, հուսալով թե այսպես պիտի խուսափի տուգանքների մտրակահարությունից: Թե՞ ձեր դեպքում՝ սուբորդինացիա, իմ դեպքում «կանոնադրությունից դուրս կատարածի ողջ պատասխանատվությա՞մբ...»:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Miss Elegance (05.10.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,173
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո'չ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց միտքս մի օրինակ եկավ : Նախկին կիրովականցիներից մեկն ինձ ուղղեց, երբ խոսքի մեջ ասացի «Կիրովական».
    - Չգիտե՞ս, որ Կիրովականի անունը փոխել են, դրել՝ Հայվանաձոր: Ներողություն...
    Մի բառ էլ, ինձ թվում է, որոշակիորեն բնորոշում հայ գրականության մեջ վերջերս բավականին առաջընթաց ապրող կոյուղաջրերի, մարդու օրգանիզմի կենսագործունեության արդյունքում ստացվածի, գոտկատեղից ներքև գտնվող օրգանների գովերգության թեմաները.
    Գրականություն- նյութագրություն:
    Ուսանող տարիներին նույն քաղաքն անվանում էինք Կիրովաձոր:

    Իմ համակուրսեցիներից մեկի հորինածը՝ դասախոտ: Որ հիշեմ, էլի կգրեմ: Լավ թեմա է:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (24.09.2010)

  13. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի բառեր եմ հիշել. Կարծես թե բառախառնուրդի բոլոր նմուշներն էլ իրենց մեջ ծաղրական, վիրավորական տարր ունեն:
    ազատամարտիկ- ասֆալտամարտիկ` կռիվներին չմասնակցած, բայց հիմա լավ կուրծք ծեծող:
    հանրագիտարան- անգրագիտարան (կարծեմ Ռայադերն ու Հայկօն են հեղինակները)
    հանրակացարան- հանրածակարան
    սպորտսմեն- սպիրտսմեն
    դեմոկրատիա- դերմոկրատիա: Հիմքում ռուսերեն дермо բառն է, Բելոռուսի նախագահ Լուկոշենկոյի հեղինակությամբ:
    տուգանահարել- ակումբում եմ կարդացել:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ar4i_s (26.09.2010), ivy (24.09.2010), Miss Elegance (05.10.2010), prof-de-Francais (24.09.2010), Rammstein (25.09.2010), _Հրաչ_ (24.09.2010), Հայկօ (24.09.2010), Նաիրուհի (25.09.2010), Ուլուանա (24.09.2010), Ռուֆուս (25.09.2010)

  15. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,241
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Ցավոք՝ այս երևույթը հայերենում դեռ լավ ուսումնասիրված չէ, ինչը չի կարելի ասել, օրինակ, անգլերենի մասին:
    Սրա մասին ես էլ էի ուզում ասել. անգլերենում վաղուց տարածված ու ընդունված երևույթ է բառախառնուրդը, իսկ հայերենում համարյա զարգացած չի, եղած բառերն էլ ոնց որ թե հետսովետական շրջանում են նոր–նոր ստեղծվել՝ հիմնականում քաղաքատնտեսական ֆոնի վրա, զուտ կենցաղային բնույթի բառախառնուրդներն, ըստ իմ դիտարկումների, շատ քիչ են, ես կասեի՝ համարյա չկան։ Բայց հայերենն էլ էդ առումով, կարծում եմ, պակաս հնարավորություններ չի ընձեռում, ուղղակի ենթադրում եմ, որ մեր լեզվում էդ պրակտիկան չի ձևավորվել զուտ որոշակի մենթալիտետով պայմանավորված, հիմնականում երևի մեր լեզվաբանների համար ընդունելի չի եղել երևույթը ու գուցե համարվել է լեզվի աղավաղում, թե ինչ։ Բայց ամեն դեպքում բառախառնուրդն, իմ կարծիքով, բավական հետաքրքիր երևույթ է, քանի որ բազմաթիվ իրավիճակներում ավելի դիպուկ արտահայտվելու հնարավորություն է տալիս, զվարճալի է ու մի տեսակ թարմություն է մտցնում կենցաղում։ Ի վերջո, բառախառնուրդների ստեղծման շնորհիվ դրանց հիմք հանդիսացող բառերը ոչ մի տեղ չեն կորչում, այսինքն՝ բառախառնուրդն, ըստ էության, չի գալիս փոխարինելու հիմք հանդիսացող բառին, այլ ընդամենը լրացուցիչ բառ է ստեղծում։ Կարծում եմ՝ արժե աշխատել հայերենում հետաքրքիր բառախառնուրդներ ստեղծելու ուղղությամբ ։

    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից
    Секретутка , монтажорик, (р)ебёнок:
    Համարձակվում եմ ակումբի հարգարժան ավագանու ուշադրությունը հրավիրել նրան, որ թեման բացված է «Հայերեն» բաժնում, բայց վերևի գրառումներում բերված օրինակներն այնքան էլ հայերեն չէին: Նվաստս տրվելով գայթակղությանը՝ հետևեց ձեր օրինակին, հուսալով թե այսպես պիտի խուսափի տուգանքների մտրակահարությունից: Թե՞ ձեր դեպքում՝ սուբորդինացիա, իմ դեպքում «կանոնադրությունից դուրս կատարածի ողջ պատասխանատվությա՞մբ...»:
    Էսպես ասեմ. մինչև հիմա թեմայում գրված բոլոր օտարալեզու բառախառնուրդներն ընդունենք որպես երևույթի մասին ներկայացված ընդհանուր ինֆորմացիա, որն օգնում է ավելի լավ պատկերացում կազմել բառախառնուրդների մասին ընդհանրապես։ Բայց պայմանավորվում ենք, որ այսուհետև թեմայում գրում ենք միայն հայերեն բառախառնուրդներ։ Ի վերջո, պատահական չի, որ թեման բացել եմ հենց «Հայերեն» ենթաբաժնում, ոչ թե «Լեզուներում», քանի որ նպատակս նաև հայերեն բառախառնուրդներ ստեղծելուն նպաստելն է եղել։ Ինչ խոսք, եթե որևէ մեկն ինչ–որ ինֆորմացիա ունենա, որը թեմայի համար օգտակար կլինի, թող գրի, բայց օտարալեզու բառախառնուրդներ թվարկելուց եկեք այսուհետև զերծ մնանք ։

    Մի հատ էլ սեփական «արտադրության» բառախառնուրդ (ի դեպ, երազումս էի հորինել մի քանի ամիս առաջ ).

    անտիկդոտ – նավթալինաբույր, հնացած անեկդոտ
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Miss Elegance (05.10.2010), prof-de-Francais (24.09.2010), Արևածագ (24.09.2010), Հայկօ (24.09.2010), Նաիրուհի (25.09.2010), Ռուֆուս (25.09.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,714
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ապրեսիա-ապրել և դեպրեսիա բառերից, դեպրեսիայի հականիշը, իմ բառն ա

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.09.2010), Miss Elegance (05.10.2010), prof-de-Francais (24.09.2010), StrangeLittleGirl (25.09.2010), Արևածագ (24.09.2010), Կաթիլ (24.09.2010), Հայկօ (24.09.2010), Նաիրուհի (25.09.2010), ՆանՍ (27.09.2010), Ուլուանա (24.09.2010), Ռուֆուս (25.09.2010)

  19. #10
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մատուցանտ - մատուցող + афицант բառերից կազմված, մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկից եմ լսել, լավ բառ ա
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Miss Elegance (05.10.2010), prof-de-Francais (24.09.2010), _Հրաչ_ (25.09.2010), Արևածագ (24.09.2010), ՆանՍ (27.09.2010)

  21. #11
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թերեւս շատերին հայտնի կլինի.
    Պոլուտեխնիկ - պոլիտեխնիկի այլ տարբերակն ա, ուղղակի պոլիի փոխարեն ռուսերեն полу - կիսա (նեղանալ չկա):

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (25.09.2010), Ուլուանա (26.09.2010)

  23. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,173
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերեւս շատերին հայտնի կլինի.
    Պոլուտեխնիկ - պոլիտեխնիկի այլ տարբերակն ա, ուղղակի պոլիի փոխարեն ռուսերեն полу - կիսա (նեղանալ չկա):
    բա պոլիտախտակը

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (25.09.2010), Կաթիլ (25.09.2010), ՆանՍ (27.09.2010), Ուլուանա (26.09.2010)

  25. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախրարար - նախիրի մեջից դուրս եկած նախարար (գուցե ավելի լավ բացատրություն էլ ճարվի):
    Հորթարան - դե խորհրդարան, էլի…
    Հակադեմիա - Գիտությունների ազգային ակադեմիա:
    Մահալիր - Մարզահամերգային համալիր:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Zeitgeist (10.08.2011), Արևածագ (26.09.2010), Ուլուանա (26.09.2010)

  27. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաքականություն - քաղաքականություն
    DIXI
    carpe noctem

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (27.09.2010), Արևածագ (26.09.2010)

  29. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    29
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենալավը կատվոբուսն ա ՝

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (26.09.2010), Ռուֆուս (27.09.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •