User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 147 հատից

Թեմա: Խառը - մառը Չիլի

  1. #1
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խառը - մառը Չիլի

    Օրագիրս իրոք խառը - մառը կլինի, էստեղ կհանդիպեք լիքը անկապ մտքերի, լիքը խառը մտքերի, մառը մտքերն էլ բացառված չեն...

    ---------- Ավելացվել է՝ 11:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:23 ----------

    Առաջին գրառումս անկախության ֆոնի վրա եղավ...

    Լինել

    Լինե՞լ
    Լինե՛լ...
    Լինել, ասում ես...
    Լինել, չնայած այս ոչնչության
    Ժպտադեմ
    Բարի
    Կաննիբալության դրսևորմանը:

    Լինել, ու լինել այնքան կարեկից,
    Ու այնքան բարի,
    Որ քո սիրելի հզոր պետությունն
    Հանկարծ հասկանա
    Որ կախված չես դու իր ներսի չարից...
    Տված գումարից,
    Եվ նաև
    Ոչ էլ
    Քեզ արհամարհող, բերանի կողքի փոքրիկ ժպիտից...

    Լինել...
    Չզզվել,
    Չփախչել,
    Չատել...
    Դժվար է, կեղծ է, հերիք է արդեն...
    Խնդրում եմ...
    Թողեք ես էլ գողանամ...
    Ամբողջը տարաք, դե խիղճ ունեցեք...
    Դուք ձեր հավեսով
    Մի յոթսուն տարի
    Բոլ տռճկեցիք, բոլ պռճկեցիք
    Էն, ինչ պիտի որ մենք պահպանեինք...
    Ու հիմա փոքրիկ էս նորածինին
    Կանգնեցրել եք դուք
    Անդունդի եզրին
    Ու
    Հպարտ,
    Վսեմ,
    Գոչում եք նրան.
    «Առա՛ջ, Հայաստան...»

    Ու հզոր Մստոն,
    Որ զանգը կախել
    Կասկադի մոտի կատվի արձանից,
    Ու ազգի հերոս հորջորջումն ունի,
    Ժպտում է թաքուն...
    Տեսնես հիմա նա
    Այդ իր ժպիտով
    Նկատի ունի՞
    «Առա՛ջ Հայաստան...»

    Լինել...
    Կլինե՛նք
    Երևի հետո...
    Հիմա հոգնել ենք,
    Ու մեջքներս էլ
    Չգիտես ինչու
    Մի քիչ ցավում է...

    Հ.Գ. Ասացի չէ՞, կհանդիպեք լիքը անկապ մտքերի

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.09.2010), A.r.p.i. (22.09.2010), Agni (28.09.2010), Claudia Mori (23.03.2011), E-la Via (22.09.2010), einnA (22.09.2010), Inna (02.02.2011), Lianik (22.09.2010), Lusinamara (24.02.2011), Meme (22.09.2010), Milli (23.09.2010), My World My Space (22.09.2010), Nadine (24.09.2010), Nare-M (17.01.2011), Quyr Qery (09.04.2011), rainbow (24.09.2010), Sambitbaba (25.02.2011), Tig (22.09.2010), yerevanci (22.09.2010), Անտիգոնե (24.09.2010), Արևածագ (22.09.2010), Եկվոր (12.10.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Մանուլ (24.09.2010), Մինա (19.02.2012), Ռուֆուս (28.09.2010)

  3. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է...
    Դու ինձ դուր ես գալիս:
    Ուրիշ ես, ու միայն քեզ հետ եմ կարողանում փորձել ինձ վերագտնել... միայն փորձել...
    Իսկ գուցե վերագտնել չի՞ կարելի, գուցե գտնե՞լ է պետք...
    Ես ուզում եմ գտնել

  4. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (28.09.2010), Ameli (29.10.2011), Arpine (12.09.2011), E-la Via (24.09.2010), Inna (02.02.2011), Lianik (24.09.2010), Meme (25.09.2010), murmushka (28.09.2010), My World My Space (24.09.2010), Nadine (28.09.2010), Nare-M (17.01.2011), paniaG (25.11.2010), Quyr Qery (09.04.2011), rainbow (24.09.2010), Renata (09.11.2011), Sambitbaba (28.07.2014), StrangeLittleGirl (24.09.2010), Tig (24.09.2010), Yeghoyan (01.10.2010), Արևածագ (24.09.2010), Արևհատիկ (28.09.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Մանուլ (24.09.2010), Մարկուս (12.05.2013), Մինա (19.02.2012), Նաիրուհի (26.09.2010), Ռուսա (28.10.2011)

  5. #3
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զրուցում եմ մեկի հետ:
    Ասում է` «Դու ինչ փակ ես... Ամիսներ շարունակ հետդ զրուցում եմ բայց դեռ չեմ ճանաչում»
    Մտածում եմ, ինչքան տարբեր ենք մենք, մեկի համար ամենակարևորն է, թե դու ի՞նչ ես ասում, երկրորդի համար` թե ինչպե՞ս ես ասում, երրորդի համար` ի՞նչ ես մտածում, իսկ չորրորդի համար` թե ինչպե՞ս ես մտածում:
    Շատ հաճախ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ես չորրորդ տիպին եմ պատկանում, էնքան անէական է երբեմն թե մարդ ինչ կամ ինչպես է ասում, կամ ինչ է մտածում...

  6. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.09.2010), A.r.p.i. (30.09.2010), Agni (28.09.2010), Ameli (29.10.2011), Arpine (12.09.2011), E-la Via (28.09.2010), einnA (28.09.2010), Lianik (28.09.2010), Maverick (30.09.2010), Meme (04.10.2010), My World My Space (28.09.2010), Nadine (28.09.2010), Nare-M (17.01.2011), rainbow (30.09.2010), Sambitbaba (25.02.2011), Tig (30.09.2010), Yeghoyan (04.10.2010), Արևածագ (28.09.2010), Արևհատիկ (28.09.2010), Դեկադա (29.09.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Հայկօ (01.10.2010), Հայուհի (28.09.2010), Մարկուս (12.05.2013), Մինա (19.02.2012), Նաիրուհի (28.09.2010), Շինարար (28.09.2010), Ռուսա (28.10.2011), Վոլտերա (09.08.2013), Ֆրեյա (28.09.2010)

  7. #4
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենից ավելի քեզ ճանաչում ես այն պահերին, երբ ստիպված ես ինքդ նկարագրել քեզ

  8. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.09.2010), Arpine (12.09.2011), E-la Via (30.09.2010), Inna (02.02.2011), Lianik (30.09.2010), Maverick (30.09.2010), Meme (04.10.2010), My World My Space (30.09.2010), Nare-M (17.01.2011), rainbow (30.09.2010), Sambitbaba (28.07.2014), sharick (04.05.2011), Tig (30.09.2010), Արևածագ (30.09.2010), Բարեկամ (15.04.2011), Դեկադա (30.09.2010), Ինչուիկ (07.10.2010), Լուսաբեր (06.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Մարկուս (12.05.2013), Մինա (19.02.2012), Նաիրուհի (30.09.2010), Ուլուանա (01.10.2010), Չամիչ (30.09.2010), Ռուսա (28.10.2011), Վոլտերա (09.08.2013)

  9. #5
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձրևի հետ խառնված էս արևը, գիշերային կարոտախառը անձրևը, գիժ իմ Գիշերը, որ դիմացի մայթ ա անցնում ու հետո նորից դիմացի մայթ ու էդպես շարունակ, անընդհատ, առանց կանգնելու, բրնձով, խոզապուխտով ու էլի չգիտեմ թե ինչով էն բանը որ ելակն էլ ընկավ գետնին, բեսեդկայում մութ էր ու մթում բեսեդկա կար... Անձրև, անձրև դու իմ հոգու սիրո հուրը դու մի մաաաաաաաաաարի, ապուշ երգ մի ապուշի հեռախոսում որ առավոտից ականջներս մի քանի րոպե սղոցեց, մինչև երթուղայինից իջա, ականջակալները նրա համար են որ էնքան բարձր լսես, որ կողքիդ ճխտվածը սկսի ինքնախլացման գործընթաց, Բուլղարիան ներգաղթ է բացել ու ուռաաաա, բոլորս դեպի Բուլղարիա, որ պատերազմ չլինի, Ռուսներն էլ նստեն լացեն, թե ով կառնի մեր զենքը, ու ամենահետաքրքրականն էն ա, որ իմ պետքը չի էդ ամեն ինչը, հեքիաթում ա կատարվում, ես էլ էդ հեքիաթից չեմ, կողքի հեքիաթից եմ, որտեղ մի երեխա կա ու լիքը գունավոր փուչիկներ, ու էդ փուչիկներից մեկը ուզում ա պայթի, գրկել ա երեխան որ չպայթի, մնացածն էլ ուզում են պայթեն, որ իրենց էլ գրկի... Ես էլ եմ ուզում պայթեմ, մատի մատանիիին, իիիինքը, էնքան բարություն կա մեջը որ պահի տակ մոռանում եմ որ չար ա... Կակտուսը տեսա հիշեցի, Կակտուսի ծնունդն էլ ընդեղ շնորհավոր, յոթ որդով սեղան նստի... Թե՞ դա ծննդի ժամանակ չէին ասում... Եսի՞մ... Ասում ա ձեր տունը նոր ե՞ք ստացել, խեղճ ծերուկ, իր համար դեռ Ստալինն ա նախագա... Կամ էլ մենք խեղճ, քեզ ի՞նչ կա, գործերդ պրծել կյանքի վրա կայֆավատ ես լինում... Մուշ, մի տեսակ ես... Հա, մի տեսակ եմ, որտեվ գլխիս միջի որդերը հեծանիվներ են առել ու մրցում են ուզում կպնել... Ես հեծանիվ չունեմ, ասի, գոնե որդերս ունեցան... Էլի մեկը կա գլխումս, անիվը բռնել ու պտտվում ա... Անիվի մեջ... Ու իրա համար մեկ ա Բելառուսիան էլ, ու առավել ևս ես էլ... Ներող, ընթերցող ջան, էս ամեն ինչը քո համար չէի գրում, իմ համար էի գրում, որ դու կարդաս... Խառնվել եմ մի տեսակ...

  10. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.10.2010), Agni (04.10.2010), CactuSoul (05.10.2010), Claudia Mori (23.03.2011), davidus (04.10.2010), E-la Via (04.10.2010), Lianik (04.10.2010), Maverick (04.10.2010), Meme (04.10.2010), Nadine (07.10.2010), Nare-M (17.01.2011), Sambitbaba (28.07.2014), SSS (04.10.2010), Tig (04.10.2010), Արևածագ (04.10.2010), Արևհատիկ (06.10.2010), Դեկադա (04.10.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (17.11.2010), Հարդ (04.10.2010), Մինա (19.02.2012), Նաիրուհի (04.10.2010)

  11. #6
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտս զգացողություն է, որ ինչ-որ մի աշխարհում եմ, որտեղ ոչինչ իմը չէ: Ամեն ինչ օտար է, ամեն ինչ հեռու է:
    Բայց ախր ես այդպիսին չեմ...
    Լինել այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել քեզ ընկերներդ, հետո այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել ծնողներդ, հետո` շեֆդ, հետո` կոլեգաներդ, հետո` փողոցում հանդիպած մարդիկ, միշտ լինել էնպիսին, որ քեզ ուզենան տեսնել, ու միաժամանակ չզգալ ոչինչ իրական, խրվել վերացական մի դոնդողի մեջ, որը թաքցնում է իր գոյությունը քո շուրջը, որ դու քեզ ազատ ու անկախ զգաս:
    Շփոթված եմ, չեմ հասկանում ի՞նչն է այս կյանքում կարևոր, ինչը` ոչ...
    Չէ...
    Այս կյանք կոչվող հիմարությունը երևի թե ոչինչ է այն հրաշքի համեմատ, որը կյանքի կկոչվի... Իսկ մնացած ամեն ինչը ուղղակի խաղ է, խաղի իր բոլոր առանձնահատկություններով, կեղծությամբ, պայքարով, ազարտով, խաբխբելով և այլն: Ու քանի որ սա ամենամեծ խաղն է երբևէ եղածներից, այստեղ ամեն ինչ շատ ավելի խիստ է արտահայտված: Ու միայն մի պահի է ամեն ինչ կանգ առնում, ամեն ինչ մաքրվում, դադարում հեռու լինելուց. երբ նոր մեկն է մտնում էս կյանք, որ ինքն էլ շարունակի խաղալ իր պատճառով մի քիչ փոփոխված էս խաղը... Իսկ գուցե սխալվու՞մ եմ, գուցե դա է՞լ է խաղ...
    Երբեմն ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ նույնիսկ Աստված է խաղում, ուղղակի ինքը խաղի կոդերը գիտի...
    Կուզենայի աշխարհի բոլոր մարդկանց կանգնեցնել իրար կողքի, ու հերթով բոլորին հարցնել, արդյո՞Ք իրական է այս ամեն ինչը, գուցե կգտնվեր նա, ով հասկացել է, թե ինչպե՞ս դուրս գա այս խաղից, զգա իրական աշխարհը...
    Իզուր չէ, որ «Մատրիցա» ֆիլմն այդքան հարգում եմ...
    Ուզում եմ աշխարհ դուրս գալ, իրական աշխարհ, որտեղ ամեն ինչ իրական կլինի ինձ համար, ամեն ինչ...
    Գուցե դա մա՞հն է...
    Չգիտեմ...
    Մենակության էս անասնական վախը ստիպում է էնպիսի բաներ անել, որ հետո քեզ չուզենաս անգամ զգալ... Միշտ անում եմ այն, ինչ այդ պահին պետք չէ անել, միշտ անում եմ ցանկացածիս հակառակը, անկախ ինձանից, անկախ ամեն ինչից, ուղղակի վերցնում ու հակառակվում եմ ինքս ինձ հետ, կարծես իմ թշնամին լինեմ...
    Մի շտապիր...
    Երջանիկ եղիր...
    Երջանկությունն էլ է խաղ, չերջանկությունն էլ, շտապելն էլ, ամեն ինչ խաղ է, ուղղակի որոշ մարդիկ խաղում են դեմքի լուրջ արտահայտությամբ, իսկ ոմանք էլ` ապուշի ժպիտը դեմքներին, որովհետև գիտակցում են ու ընդունում, որ ապուշ են...
    Քո պարտությունն իմ հաղթանակը չէ, քո պարտությունն իմ ջախջախումն է...
    Չկամ...

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.10.2010), CactuSoul (06.10.2010), Claudia Mori (23.03.2011), E-la Via (08.10.2010), Lianik (07.10.2010), matlev (10.10.2010), Maverick (07.10.2010), Nadine (07.10.2010), Nare-M (17.01.2011), Renata (10.11.2011), Sambitbaba (28.07.2014), Tig (07.10.2010), Արևածագ (06.10.2010), Արևհատիկ (06.10.2010), Դատարկություն (10.10.2010), Ինչուիկ (07.10.2010), Լուսաբեր (06.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Նաիրուհի (06.10.2010), Ռուֆուս (06.10.2010)

  13. #7
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարողա՞ գժվում եմ...
    Ներսս մի զգացում ա մտել, որ ամեն ինչ կարգին ա, որ աշխարհում ամեն ինչ էնպես ա, ինչպես պիտի լիներ ու որ աշխարհը հեչ էլ սխալ ու ծուռ չի...
    Ինձ թվում ա` նոպա ա մոտս

  14. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.10.2010), davidus (07.10.2010), E-la Via (08.10.2010), Inna (02.02.2011), Lianik (07.10.2010), Maverick (07.10.2010), My World My Space (07.10.2010), Nadine (07.10.2010), Nare-M (17.01.2011), Sambitbaba (28.07.2014), Tig (07.10.2010), Yeghoyan (07.10.2010), Արևհատիկ (12.10.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Հարդ (07.10.2010), Մարկուս (12.05.2013), Մինա (19.02.2012), Նաիրուհի (26.11.2010), Ռուսա (28.10.2011), Վոլտերա (09.08.2013)

  15. #8
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչինչ
    Ոչին
    Ոչի
    Ոչ
    Ո
    Ոչ
    Ոչի
    Ոչին
    Ոչինչն էլ կարող է պակասել...

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (17.04.2013), E-la Via (11.10.2010), Lianik (11.10.2010), Nadine (12.10.2010), Nare-M (17.01.2011), paniaG (25.11.2010), Sambitbaba (28.07.2014), Tig (12.10.2010), Անտիգոնե (12.11.2010), Եկվոր (12.10.2010), Նաիրուհի (13.10.2010), Վոլտերա (09.08.2013)

  17. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չկաս...
    Ուրեմն չկամ...
    Ուրեմն չկա՞նք...

    ...

    Բա ե՞ս...

    ...

    Եղիր, լա՞վ...

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.09.2011), Claudia Mori (23.03.2011), E-la Via (12.10.2010), Inna (02.02.2011), Jarre (12.10.2010), Lianik (13.10.2010), Lusinamara (09.04.2011), My World My Space (12.10.2010), Nare-M (17.01.2011), Renata (10.11.2011), Sambitbaba (28.07.2014), Հարդ (12.10.2010), Նաիրուհի (13.10.2010), Ռուսա (28.10.2011), Ռուֆուս (12.10.2010), Վոլտերա (09.08.2013)

  19. #10
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուրջս

    Դատարկությունը...
    Դատարկությունը մշուշի պես է, դատարկությունը շուրջս է, փաթաթված կոկորդիս... Անիմաստ, անհանգիստ դատարկությունը, որ շնչում է ծոծրակիս ու կպչուն է...

    Երաժշտությունը...
    Երաժշտությունը ներսումս է, վերուվար է անում, սիրով է զբաղվում հետս, լու՜ռ, հաճույք ստանալով, առանց շտապելու, առանց շտապեցնելու...
    Քնքուշ ու սիրող երաժշտությունը, որ շնչում է դեմքիս ու փափուկ է...

    Աշխատանքը...
    Աշխատանքը հեռու է, հեռավոր, դժգույն աշխատանքը...
    Միապաղաղ ու ձանձրացնող աշխատանքը, տառերն ու թվերը, որ այնքան օտար ու անիմաստ են...

    Հարևաններս...
    Միապաղաղ ու մարդ հարևաններս...
    Հարևաններս հեռու են, յուրաքանչյուրն իր հոգսերում, յուրաքանչյուրն իր հետ...

    Ես...
    Չկամ...

  20. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (23.03.2011), E-la Via (12.10.2010), einnA (12.10.2010), Lianik (13.10.2010), My World My Space (12.10.2010), Nadine (12.10.2010), Nare-M (17.01.2011), Renata (10.11.2011), Sambitbaba (28.07.2014), SSS (12.10.2010), Tig (12.10.2010), Արևածագ (12.10.2010), Արևհատիկ (12.10.2010), Դատարկություն (16.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Նաիրուհի (13.10.2010), Ռուսա (28.10.2011), Ռուֆուս (12.10.2010), Վոլտերա (09.08.2013)

  21. #11
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի էստեղ դնե՞մ թե՞ մյուս թեմայումս, հետո զգացի որ սա օրագրային գրառում ա ավելի շատ

    Գիշերային

    Աղմկոտ իմ երազը գնաց դեպի վերականգնում
    Եվ քաղաքս քնեց
    Քաղաքիս լույսերում
    Ես գտա
    Լույսը քո
    Որ հեռվու՜մ
    Որ հեռվում ինձ աչքով էր անում
    Եվ իրեն մեղավոր համարող մի ճնճղուկ
    Որ պառկած էր իմ տան բալկոնում
    Ավելի ճիշտ այնտեղ գտնվող իր բնում,
    Լուռ նայեց ծոծրակիս,
    Ու տեսավ, թե ինչպես եմ ձգվում
    Ողջ մարմնով դեպի քեզ...
    Արթնացի՜ր
    Ու զգա ինձ
    Որ հեռվում, շա՜տ հեռվում
    Քո կարիքն եմ զգում...

  22. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (23.03.2011), E-la Via (15.10.2010), Lianik (15.10.2010), My World My Space (15.10.2010), Nadine (04.11.2010), Nare-M (17.01.2011), Renata (10.11.2011), Sambitbaba (28.07.2014), SSS (12.11.2010), Tig (15.10.2010), Yeghoyan (18.10.2010), Արևածագ (15.10.2010), Դատարկություն (16.10.2010), ԿԳԴ (17.11.2010), Հարդ (15.10.2010), Մինա (19.02.2012), Ռուֆուս (15.10.2010)

  23. #12
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Պատահաբար հանդիպեց քաշեմ տեսնեմ էս ո՞վքեր են, վայթե էս վերջերս ալբոմ չեմ հանել...

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.10.2010), Sambitbaba (28.07.2014), Tig (04.11.2010), Արևածագ (26.10.2010), Հարդ (25.10.2010)

  25. #13
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անմեղ, արցունքոտ աչքերիդ խորքում ինձ երազներ ու կարոտ ես բերել, հեռացիր, կորցրու իմ կյանքի այս փուլն ու նոր ավետում բեր իմ կարոտին... Նոր երազանք բեր, նոր շունչ ու նոր կյանք, ուզում եմ ապրել նոր մոլորակում ու նոր օդ շնչել, այն օդից, որը երբեք չի շնչվել...
    Ես եմ իմ կյանքի տերը, հեռացիր, հետ վերադարձրու ունակությունս նորը գտնելու....
    Ես կամ...
    Կամ...
    կամ...

  26. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (04.11.2010), E-la Via (04.11.2010), Lianik (04.11.2010), Maverick (04.11.2010), Meme (05.11.2010), murmushka (04.11.2010), My World My Space (10.11.2010), Nadine (04.11.2010), Nare-M (17.01.2011), Sambitbaba (28.07.2014), SSS (12.11.2010), Tig (04.11.2010), Արևածագ (04.11.2010), ԿԳԴ (17.11.2010), Մինա (19.02.2012), Ռուսա (28.10.2011), Վոլտերա (09.08.2013)

  27. #14
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անիմաստ, խառը, անկապ գիշեր, էն ամեն ինչը, ինչին հասնում ես, ոչինչ է թվում էսպիսի գիշերներին... Խաաաաաաաաաաաառը...

    ուզում եմ էս ֆիլմը, ո՞վ ունի, լինկ տվեք...
    փշաքաղվեցի...

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.11.2010), Sambitbaba (28.07.2014), Ռուֆուս (10.11.2010)

  29. #15
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, նենց չեմ սիրում դատարկ կամ ոչ մի բան չասող վարկանիշները, մի տվեք ինձ էլի տենց, ավելի լավ ա անծիծիկ մնամ :ՃՃՃ

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուսա (28.10.2011), Վոլտերա (09.08.2013)

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեդ Հոթ Չիլի Փեփփերս/Red Hot Chili Peppers
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 44
    Վերջինը: 13.10.2017, 19:07
  2. Խառը պատմություն
    Հեղինակ՝ milkyway, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 11.11.2008, 03:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •