Մոտս զգացողություն է, որ ինչ-որ մի աշխարհում եմ, որտեղ ոչինչ իմը չէ: Ամեն ինչ օտար է, ամեն ինչ հեռու է:
Բայց ախր ես այդպիսին չեմ...
Լինել այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել քեզ ընկերներդ, հետո այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել ծնողներդ, հետո` շեֆդ, հետո` կոլեգաներդ, հետո` փողոցում հանդիպած մարդիկ, միշտ լինել էնպիսին, որ քեզ ուզենան տեսնել, ու միաժամանակ չզգալ ոչինչ իրական, խրվել վերացական մի դոնդողի մեջ, որը թաքցնում է իր գոյությունը քո շուրջը, որ դու քեզ ազատ ու անկախ զգաս:
Շփոթված եմ, չեմ հասկանում ի՞նչն է այս կյանքում կարևոր, ինչը` ոչ...
Չէ...
Այս կյանք կոչվող հիմարությունը երևի թե ոչինչ է այն հրաշքի համեմատ, որը կյանքի կկոչվի... Իսկ մնացած ամեն ինչը ուղղակի խաղ է, խաղի իր բոլոր առանձնահատկություններով, կեղծությամբ, պայքարով, ազարտով, խաբխբելով և այլն: Ու քանի որ սա ամենամեծ խաղն է երբևէ եղածներից, այստեղ ամեն ինչ շատ ավելի խիստ է արտահայտված: Ու միայն մի պահի է ամեն ինչ կանգ առնում, ամեն ինչ մաքրվում, դադարում հեռու լինելուց. երբ նոր մեկն է մտնում էս կյանք, որ ինքն էլ շարունակի խաղալ իր պատճառով մի քիչ փոփոխված էս խաղը... Իսկ գուցե սխալվու՞մ եմ, գուցե դա է՞լ է խաղ...
Երբեմն ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ նույնիսկ Աստված է խաղում, ուղղակի ինքը խաղի կոդերը գիտի...
Կուզենայի աշխարհի բոլոր մարդկանց կանգնեցնել իրար կողքի, ու հերթով բոլորին հարցնել, արդյո՞Ք իրական է այս ամեն ինչը, գուցե կգտնվեր նա, ով հասկացել է, թե ինչպե՞ս դուրս գա այս խաղից, զգա իրական աշխարհը...
Իզուր չէ, որ «Մատրիցա» ֆիլմն այդքան հարգում եմ...
Ուզում եմ աշխարհ դուրս գալ, իրական աշխարհ, որտեղ ամեն ինչ իրական կլինի ինձ համար, ամեն ինչ...
Գուցե դա մա՞հն է...
Չգիտեմ...
Մենակության էս անասնական վախը ստիպում է էնպիսի բաներ անել, որ հետո քեզ չուզենաս անգամ զգալ... Միշտ անում եմ այն, ինչ այդ պահին պետք չէ անել, միշտ անում եմ ցանկացածիս հակառակը, անկախ ինձանից, անկախ ամեն ինչից, ուղղակի վերցնում ու հակառակվում եմ ինքս ինձ հետ, կարծես իմ թշնամին լինեմ...
Մի շտապիր...
Երջանիկ եղիր...
Երջանկությունն էլ է խաղ, չերջանկությունն էլ, շտապելն էլ, ամեն ինչ խաղ է, ուղղակի որոշ մարդիկ խաղում են դեմքի լուրջ արտահայտությամբ, իսկ ոմանք էլ` ապուշի ժպիտը դեմքներին, որովհետև գիտակցում են ու ընդունում, որ ապուշ են...
Քո պարտությունն իմ հաղթանակը չէ, քո պարտությունն իմ ջախջախումն է...
Չկամ...
Էջանիշներ