Անձրևի հետ խառնված էս արևը, գիշերային կարոտախառը անձրևը, գիժ իմ Գիշերը, որ դիմացի մայթ ա անցնում ու հետո նորից դիմացի մայթ ու էդպես շարունակ, անընդհատ, առանց կանգնելու, բրնձով, խոզապուխտով ու էլի չգիտեմ թե ինչով էն բանը որ ելակն էլ ընկավ գետնին, բեսեդկայում մութ էր ու մթում բեսեդկա կար... Անձրև, անձրև դու իմ հոգու սիրո հուրը դու մի մաաաաաաաաաարի, ապուշ երգ մի ապուշի հեռախոսում որ առավոտից ականջներս մի քանի րոպե սղոցեց, մինչև երթուղայինից իջա, ականջակալները նրա համար են որ էնքան բարձր լսես, որ կողքիդ ճխտվածը սկսի ինքնախլացման գործընթաց, Բուլղարիան ներգաղթ է բացել ու ուռաաաա, բոլորս դեպի Բուլղարիա, որ պատերազմ չլինի, Ռուսներն էլ նստեն լացեն, թե ով կառնի մեր զենքը, ու ամենահետաքրքրականն էն ա, որ իմ պետքը չի էդ ամեն ինչը, հեքիաթում ա կատարվում, ես էլ էդ հեքիաթից չեմ, կողքի հեքիաթից եմ, որտեղ մի երեխա կա ու լիքը գունավոր փուչիկներ, ու էդ փուչիկներից մեկը ուզում ա պայթի, գրկել ա երեխան որ չպայթի, մնացածն էլ ուզում են պայթեն, որ իրենց էլ գրկի... Ես էլ եմ ուզում պայթեմ, մատի մատանիիին, իիիինքը, էնքան բարություն կա մեջը որ պահի տակ մոռանում եմ որ չար ա... Կակտուսը տեսա հիշեցի, Կակտուսի ծնունդն էլ ընդեղ շնորհավոր, յոթ որդով սեղան նստի... Թե՞ դա ծննդի ժամանակ չէին ասում... Եսի՞մ... Ասում ա ձեր տունը նոր ե՞ք ստացել, խեղճ ծերուկ, իր համար դեռ Ստալինն ա նախագա... Կամ էլ մենք խեղճ, քեզ ի՞նչ կա, գործերդ պրծել կյանքի վրա կայֆավատ ես լինում... Մուշ, մի տեսակ ես... Հա, մի տեսակ եմ, որտեվ գլխիս միջի որդերը հեծանիվներ են առել ու մրցում են ուզում կպնել... Ես հեծանիվ չունեմ, ասի, գոնե որդերս ունեցան... Էլի մեկը կա գլխումս, անիվը բռնել ու պտտվում ա... Անիվի մեջ... Ու իրա համար մեկ ա Բելառուսիան էլ, ու առավել ևս ես էլ...Ներող, ընթերցող ջան, էս ամեն ինչը քո համար չէի գրում, իմ համար էի գրում, որ դու կարդաս... Խառնվել եմ մի տեսակ...
Էջանիշներ