User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 147 հատից

Թեմա: Խառը - մառը Չիլի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խառը - մառը Չիլի

    Օրագիրս իրոք խառը - մառը կլինի, էստեղ կհանդիպեք լիքը անկապ մտքերի, լիքը խառը մտքերի, մառը մտքերն էլ բացառված չեն...

    ---------- Ավելացվել է՝ 11:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:23 ----------

    Առաջին գրառումս անկախության ֆոնի վրա եղավ...

    Լինել

    Լինե՞լ
    Լինե՛լ...
    Լինել, ասում ես...
    Լինել, չնայած այս ոչնչության
    Ժպտադեմ
    Բարի
    Կաննիբալության դրսևորմանը:

    Լինել, ու լինել այնքան կարեկից,
    Ու այնքան բարի,
    Որ քո սիրելի հզոր պետությունն
    Հանկարծ հասկանա
    Որ կախված չես դու իր ներսի չարից...
    Տված գումարից,
    Եվ նաև
    Ոչ էլ
    Քեզ արհամարհող, բերանի կողքի փոքրիկ ժպիտից...

    Լինել...
    Չզզվել,
    Չփախչել,
    Չատել...
    Դժվար է, կեղծ է, հերիք է արդեն...
    Խնդրում եմ...
    Թողեք ես էլ գողանամ...
    Ամբողջը տարաք, դե խիղճ ունեցեք...
    Դուք ձեր հավեսով
    Մի յոթսուն տարի
    Բոլ տռճկեցիք, բոլ պռճկեցիք
    Էն, ինչ պիտի որ մենք պահպանեինք...
    Ու հիմա փոքրիկ էս նորածինին
    Կանգնեցրել եք դուք
    Անդունդի եզրին
    Ու
    Հպարտ,
    Վսեմ,
    Գոչում եք նրան.
    «Առա՛ջ, Հայաստան...»

    Ու հզոր Մստոն,
    Որ զանգը կախել
    Կասկադի մոտի կատվի արձանից,
    Ու ազգի հերոս հորջորջումն ունի,
    Ժպտում է թաքուն...
    Տեսնես հիմա նա
    Այդ իր ժպիտով
    Նկատի ունի՞
    «Առա՛ջ Հայաստան...»

    Լինել...
    Կլինե՛նք
    Երևի հետո...
    Հիմա հոգնել ենք,
    Ու մեջքներս էլ
    Չգիտես ինչու
    Մի քիչ ցավում է...

    Հ.Գ. Ասացի չէ՞, կհանդիպեք լիքը անկապ մտքերի

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.09.2010), A.r.p.i. (22.09.2010), Agni (28.09.2010), Claudia Mori (23.03.2011), E-la Via (22.09.2010), einnA (22.09.2010), Inna (02.02.2011), Lianik (22.09.2010), Lusinamara (24.02.2011), Meme (22.09.2010), Milli (23.09.2010), My World My Space (22.09.2010), Nadine (24.09.2010), Nare-M (17.01.2011), Quyr Qery (09.04.2011), rainbow (24.09.2010), Sambitbaba (25.02.2011), Tig (22.09.2010), yerevanci (22.09.2010), Անտիգոնե (24.09.2010), Արևածագ (22.09.2010), Եկվոր (12.10.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Մանուլ (24.09.2010), Մինա (19.02.2012), Ռուֆուս (28.09.2010)

  3. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է...
    Դու ինձ դուր ես գալիս:
    Ուրիշ ես, ու միայն քեզ հետ եմ կարողանում փորձել ինձ վերագտնել... միայն փորձել...
    Իսկ գուցե վերագտնել չի՞ կարելի, գուցե գտնե՞լ է պետք...
    Ես ուզում եմ գտնել

  4. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (28.09.2010), Ameli (29.10.2011), Arpine (12.09.2011), E-la Via (24.09.2010), Inna (02.02.2011), Lianik (24.09.2010), Meme (25.09.2010), murmushka (28.09.2010), My World My Space (24.09.2010), Nadine (28.09.2010), Nare-M (17.01.2011), paniaG (25.11.2010), Quyr Qery (09.04.2011), rainbow (24.09.2010), Renata (09.11.2011), Sambitbaba (28.07.2014), StrangeLittleGirl (24.09.2010), Tig (24.09.2010), Yeghoyan (01.10.2010), Արևածագ (24.09.2010), Արևհատիկ (28.09.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Մանուլ (24.09.2010), Մարկուս (12.05.2013), Մինա (19.02.2012), Նաիրուհի (26.09.2010), Ռուսա (28.10.2011)

  5. #3
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զրուցում եմ մեկի հետ:
    Ասում է` «Դու ինչ փակ ես... Ամիսներ շարունակ հետդ զրուցում եմ բայց դեռ չեմ ճանաչում»
    Մտածում եմ, ինչքան տարբեր ենք մենք, մեկի համար ամենակարևորն է, թե դու ի՞նչ ես ասում, երկրորդի համար` թե ինչպե՞ս ես ասում, երրորդի համար` ի՞նչ ես մտածում, իսկ չորրորդի համար` թե ինչպե՞ս ես մտածում:
    Շատ հաճախ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ես չորրորդ տիպին եմ պատկանում, էնքան անէական է երբեմն թե մարդ ինչ կամ ինչպես է ասում, կամ ինչ է մտածում...

  6. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.09.2010), A.r.p.i. (30.09.2010), Agni (28.09.2010), Ameli (29.10.2011), Arpine (12.09.2011), E-la Via (28.09.2010), einnA (28.09.2010), Lianik (28.09.2010), Maverick (30.09.2010), Meme (04.10.2010), My World My Space (28.09.2010), Nadine (28.09.2010), Nare-M (17.01.2011), rainbow (30.09.2010), Sambitbaba (25.02.2011), Tig (30.09.2010), Yeghoyan (04.10.2010), Արևածագ (28.09.2010), Արևհատիկ (28.09.2010), Դեկադա (29.09.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Հայկօ (01.10.2010), Հայուհի (28.09.2010), Մարկուս (12.05.2013), Մինա (19.02.2012), Նաիրուհի (28.09.2010), Շինարար (28.09.2010), Ռուսա (28.10.2011), Վոլտերա (09.08.2013), Ֆրեյա (28.09.2010)

  7. #4
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենից ավելի քեզ ճանաչում ես այն պահերին, երբ ստիպված ես ինքդ նկարագրել քեզ

  8. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.09.2010), Arpine (12.09.2011), E-la Via (30.09.2010), Inna (02.02.2011), Lianik (30.09.2010), Maverick (30.09.2010), Meme (04.10.2010), My World My Space (30.09.2010), Nare-M (17.01.2011), rainbow (30.09.2010), Sambitbaba (28.07.2014), sharick (04.05.2011), Tig (30.09.2010), Արևածագ (30.09.2010), Բարեկամ (15.04.2011), Դեկադա (30.09.2010), Ինչուիկ (07.10.2010), Լուսաբեր (06.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Մարկուս (12.05.2013), Մինա (19.02.2012), Նաիրուհի (30.09.2010), Ուլուանա (01.10.2010), Չամիչ (30.09.2010), Ռուսա (28.10.2011), Վոլտերա (09.08.2013)

  9. #5
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձրևի հետ խառնված էս արևը, գիշերային կարոտախառը անձրևը, գիժ իմ Գիշերը, որ դիմացի մայթ ա անցնում ու հետո նորից դիմացի մայթ ու էդպես շարունակ, անընդհատ, առանց կանգնելու, բրնձով, խոզապուխտով ու էլի չգիտեմ թե ինչով էն բանը որ ելակն էլ ընկավ գետնին, բեսեդկայում մութ էր ու մթում բեսեդկա կար... Անձրև, անձրև դու իմ հոգու սիրո հուրը դու մի մաաաաաաաաաարի, ապուշ երգ մի ապուշի հեռախոսում որ առավոտից ականջներս մի քանի րոպե սղոցեց, մինչև երթուղայինից իջա, ականջակալները նրա համար են որ էնքան բարձր լսես, որ կողքիդ ճխտվածը սկսի ինքնախլացման գործընթաց, Բուլղարիան ներգաղթ է բացել ու ուռաաաա, բոլորս դեպի Բուլղարիա, որ պատերազմ չլինի, Ռուսներն էլ նստեն լացեն, թե ով կառնի մեր զենքը, ու ամենահետաքրքրականն էն ա, որ իմ պետքը չի էդ ամեն ինչը, հեքիաթում ա կատարվում, ես էլ էդ հեքիաթից չեմ, կողքի հեքիաթից եմ, որտեղ մի երեխա կա ու լիքը գունավոր փուչիկներ, ու էդ փուչիկներից մեկը ուզում ա պայթի, գրկել ա երեխան որ չպայթի, մնացածն էլ ուզում են պայթեն, որ իրենց էլ գրկի... Ես էլ եմ ուզում պայթեմ, մատի մատանիիին, իիիինքը, էնքան բարություն կա մեջը որ պահի տակ մոռանում եմ որ չար ա... Կակտուսը տեսա հիշեցի, Կակտուսի ծնունդն էլ ընդեղ շնորհավոր, յոթ որդով սեղան նստի... Թե՞ դա ծննդի ժամանակ չէին ասում... Եսի՞մ... Ասում ա ձեր տունը նոր ե՞ք ստացել, խեղճ ծերուկ, իր համար դեռ Ստալինն ա նախագա... Կամ էլ մենք խեղճ, քեզ ի՞նչ կա, գործերդ պրծել կյանքի վրա կայֆավատ ես լինում... Մուշ, մի տեսակ ես... Հա, մի տեսակ եմ, որտեվ գլխիս միջի որդերը հեծանիվներ են առել ու մրցում են ուզում կպնել... Ես հեծանիվ չունեմ, ասի, գոնե որդերս ունեցան... Էլի մեկը կա գլխումս, անիվը բռնել ու պտտվում ա... Անիվի մեջ... Ու իրա համար մեկ ա Բելառուսիան էլ, ու առավել ևս ես էլ... Ներող, ընթերցող ջան, էս ամեն ինչը քո համար չէի գրում, իմ համար էի գրում, որ դու կարդաս... Խառնվել եմ մի տեսակ...

  10. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.10.2010), Agni (04.10.2010), CactuSoul (05.10.2010), Claudia Mori (23.03.2011), davidus (04.10.2010), E-la Via (04.10.2010), Lianik (04.10.2010), Maverick (04.10.2010), Meme (04.10.2010), Nadine (07.10.2010), Nare-M (17.01.2011), Sambitbaba (28.07.2014), SSS (04.10.2010), Tig (04.10.2010), Արևածագ (04.10.2010), Արևհատիկ (06.10.2010), Դեկադա (04.10.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (17.11.2010), Հարդ (04.10.2010), Մինա (19.02.2012), Նաիրուհի (04.10.2010)

  11. #6
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտս զգացողություն է, որ ինչ-որ մի աշխարհում եմ, որտեղ ոչինչ իմը չէ: Ամեն ինչ օտար է, ամեն ինչ հեռու է:
    Բայց ախր ես այդպիսին չեմ...
    Լինել այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել քեզ ընկերներդ, հետո այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել ծնողներդ, հետո` շեֆդ, հետո` կոլեգաներդ, հետո` փողոցում հանդիպած մարդիկ, միշտ լինել էնպիսին, որ քեզ ուզենան տեսնել, ու միաժամանակ չզգալ ոչինչ իրական, խրվել վերացական մի դոնդողի մեջ, որը թաքցնում է իր գոյությունը քո շուրջը, որ դու քեզ ազատ ու անկախ զգաս:
    Շփոթված եմ, չեմ հասկանում ի՞նչն է այս կյանքում կարևոր, ինչը` ոչ...
    Չէ...
    Այս կյանք կոչվող հիմարությունը երևի թե ոչինչ է այն հրաշքի համեմատ, որը կյանքի կկոչվի... Իսկ մնացած ամեն ինչը ուղղակի խաղ է, խաղի իր բոլոր առանձնահատկություններով, կեղծությամբ, պայքարով, ազարտով, խաբխբելով և այլն: Ու քանի որ սա ամենամեծ խաղն է երբևէ եղածներից, այստեղ ամեն ինչ շատ ավելի խիստ է արտահայտված: Ու միայն մի պահի է ամեն ինչ կանգ առնում, ամեն ինչ մաքրվում, դադարում հեռու լինելուց. երբ նոր մեկն է մտնում էս կյանք, որ ինքն էլ շարունակի խաղալ իր պատճառով մի քիչ փոփոխված էս խաղը... Իսկ գուցե սխալվու՞մ եմ, գուցե դա է՞լ է խաղ...
    Երբեմն ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ նույնիսկ Աստված է խաղում, ուղղակի ինքը խաղի կոդերը գիտի...
    Կուզենայի աշխարհի բոլոր մարդկանց կանգնեցնել իրար կողքի, ու հերթով բոլորին հարցնել, արդյո՞Ք իրական է այս ամեն ինչը, գուցե կգտնվեր նա, ով հասկացել է, թե ինչպե՞ս դուրս գա այս խաղից, զգա իրական աշխարհը...
    Իզուր չէ, որ «Մատրիցա» ֆիլմն այդքան հարգում եմ...
    Ուզում եմ աշխարհ դուրս գալ, իրական աշխարհ, որտեղ ամեն ինչ իրական կլինի ինձ համար, ամեն ինչ...
    Գուցե դա մա՞հն է...
    Չգիտեմ...
    Մենակության էս անասնական վախը ստիպում է էնպիսի բաներ անել, որ հետո քեզ չուզենաս անգամ զգալ... Միշտ անում եմ այն, ինչ այդ պահին պետք չէ անել, միշտ անում եմ ցանկացածիս հակառակը, անկախ ինձանից, անկախ ամեն ինչից, ուղղակի վերցնում ու հակառակվում եմ ինքս ինձ հետ, կարծես իմ թշնամին լինեմ...
    Մի շտապիր...
    Երջանիկ եղիր...
    Երջանկությունն էլ է խաղ, չերջանկությունն էլ, շտապելն էլ, ամեն ինչ խաղ է, ուղղակի որոշ մարդիկ խաղում են դեմքի լուրջ արտահայտությամբ, իսկ ոմանք էլ` ապուշի ժպիտը դեմքներին, որովհետև գիտակցում են ու ընդունում, որ ապուշ են...
    Քո պարտությունն իմ հաղթանակը չէ, քո պարտությունն իմ ջախջախումն է...
    Չկամ...

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.10.2010), CactuSoul (06.10.2010), Claudia Mori (23.03.2011), E-la Via (08.10.2010), Lianik (07.10.2010), matlev (10.10.2010), Maverick (07.10.2010), Nadine (07.10.2010), Nare-M (17.01.2011), Renata (10.11.2011), Sambitbaba (28.07.2014), Tig (07.10.2010), Արևածագ (06.10.2010), Արևհատիկ (06.10.2010), Դատարկություն (10.10.2010), Ինչուիկ (07.10.2010), Լուսաբեր (06.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Նաիրուհի (06.10.2010), Ռուֆուս (06.10.2010)

  13. #7
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    :-) Սկիզբ... մի oր... չեմ կարող չսպասել... ցը :-)

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (17.01.2011), Renata (10.11.2011), Ինչուիկ (25.01.2011), ՆանՍ (23.12.2010)

  15. #8
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նուրբ... կարամելի բույրով... չկորչես...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (10.11.2011)

  17. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև, ուզում եմ նորից օրերի հաշվարկ սկսել, բայց չեմ սկսի... փաստորեն դառը սուտն էլ կարող է ձգել :-) ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...գցածդ սերմը զգում ու կարևորում եմ...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (17.01.2011), Ինչուիկ (25.01.2011), Նաիրուհի (10.01.2011)

  19. #10
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Տարիս վերջանում ա, եկել ա հաշվետվություններ գրելու ժամանակը...
    Աշխատանքի տեղում եմ, հաշվետվությունս կիսատ դրած ա սեղանիս, ու մտածում եմ, տեսնես մեր կյանքի հաշվետվությունը ինչի՞ չենք գրում ամեն տարի, մեր մտքերի, մեր չարած անելիքների ու արած չանելիքների, մեր երազանքների ու թաքուն մտքերի, էդ ամեն ինչի մասին, այսինքն էն բաների, ինչից մեր տարին ա բաղկացած եղել, այսինքն` մենք...
    Եթե էս հաշվետվությունը մենք մեզ ենք ներկայացնելու, հաստատ կխաբենք, մի երկու բան նենց չենք գրի ոնց կա, որ պատկերացնենք նենց, ոնց կուզեինք որ լիներ...
    Մի բան հիմա հաստատ կասեմ... Էս տարվա ընթացքում արածս ոչ մի բանի համար էս պահին չեմ ափսոսում, չարածներիս համար ափսոսում եմ... Միշտ, հենց ծակ փիլիսոփայելու առիթ ա եղել էս թեմայով, Տերյանի էդ բառերի հետ անհամաձայնությունս եմ հայտնել, պնդելով, որ արածների համար ավելի շատ ենք ափսոսանք հայտնում, հիմա ներողություն եմ խնդրում ինձանից սխալ կարծիքիս համար... Ճիշտ էիր, Տերյան...
    Ամեն անգամ նոր տարուց առաջ գլխումս որդերը բունտ են անում, ընդվզում եմ էս ադաթների - բանի դեմ, ուզում եմ փախնեմ էս տոներից - բանից, հանգիստ անցկացնեմ ոչ աշխատանքային օրերս, բայց հենց գալիս ա գիշերը, էդ ամեն ինչը մոռանում ու ռոմանտիզմս գործի եմ դնում, սկսում հավատալ Սկզբին ու էլի նման բաներին...
    Ի՞նչ ասեմ, շնորհավոր բառի ամբողջ խորը իմաստով, ՇՆՈՐՀԱՎՈՐ ԹՈՂ ԼԻՆԻ ԵԿՈՂ ՏԱՐԻՆ, բոլորիդ համար, ու ինձ համար էլ մի քիչ

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (30.12.2010), Amaru (30.12.2010), Claudia Mori (23.03.2011), E-la Via (30.12.2010), Empty`Tears (30.12.2010), Nare-M (17.01.2011), Tig (30.12.2010), Yevuk (30.12.2010), Արևածագ (30.12.2010), Արևհատիկ (10.01.2011), Ինչուիկ (25.01.2011), ԿԳԴ (30.12.2010), Նաիրուհի (10.01.2011)

  21. #11
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հենց էս պահին կաբինետիս դուռը բացել եմ, ամբողջ բարձրությամբ էս երգը միացրել եմ, ամբողջ հիմնարկը էս երաժշտությունն ա Հիմնարկում մնացած հատուկենտ մարդիկ գալիս անցնում ծիծաղելով ասում են էս ի՞նչ ա, ասում եմ Նոր Տարի՜

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.12.2010), Jarre (30.12.2010), Sambitbaba (25.02.2011), Tig (30.12.2010), Դատարկություն (30.12.2010), Ինչուիկ (25.01.2011)

  23. #12
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք չէի պատկերացնի, որ դու այսքան մեծ տեղ ես զբաղեցնում իմ մտքերում, ինչքան էլ փախչում եմ դրանից, ինչքան էլ փորձում եմ չնկատել, միևնույն է, կա՛ս... Ու շատ ես...
    Կյանքը երբեմն այնպիսի անակնկալներ է մատուցում...

  24. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.10.2011), E-la Via (11.01.2011), Inna (11.02.2011), Kita (10.01.2011), Lusinamara (24.02.2011), My World My Space (10.01.2011), Nadine (10.01.2011), Nare-M (17.01.2011), Renata (10.11.2011), Tig (10.01.2011), Արևածագ (10.01.2011), Արևհատիկ (10.01.2011), Ինչուիկ (25.01.2011), ԿԳԴ (15.02.2011), Նաիրուհի (10.01.2011), Ռուսա (28.10.2011)

  25. #13
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշ ժամանակ առաջ մտերիմ ընկերներիցս մեկն ասաց.
    _ Մուշ դու լրիվ Կուստուրիցայի կերպար ես, ոտից գլուխ:
    Գուցե նա հենց էնպես ասաց, գուցե` ոչ, բայց էնքան է դուրըս եկել, որ մինչև հիմա հիշում եմ :-)

    Հ.Գ. Տեսնես Կուստուրիցան ինձ կկանչի՞ իր կինոներից մեկում նկարվելու, եթե էս պոստս կարդա :-)
    Հ.Հ.Գ. Լիլ, պաչ :-)

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.02.2011), E-la Via (17.01.2011), impression (17.01.2011), Inna (02.02.2011), My World My Space (25.01.2011), Արևածագ (17.01.2011), Ինչուիկ (27.03.2011), ԿԳԴ (15.02.2011), Մանուլ (25.01.2011), Ռուսա (28.10.2011)

  27. #14
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  28. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.02.2011), Arpine (29.10.2011), Claudia Mori (23.03.2011), E-la Via (25.01.2011), Inna (02.02.2011), Lusinamara (24.02.2011), My World My Space (25.01.2011), Nadine (25.01.2011), Nare-M (02.02.2011), Tig (25.01.2011), Արևածագ (25.01.2011), Ինչուիկ (25.01.2011), ԿԳԴ (04.02.2011), Մանուլ (25.01.2011), Նաիրուհի (25.01.2011), Ռուսա (28.10.2011), Ռուֆուս (25.01.2011)

  29. #15
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հասկացել եմ թե խի՞ եմ աննորմալ
    Փոքր ժամանակ ես ուրիշ էի (чужой), որտև սաղ օրը մնացածի պես դուրսը խաղալու տեղակ գիրք էի կարդում, հետո մեծացա ու սկսեցի հավեսով շփվել, ու իմ մոտ դրա համար էլ սաղ թարս ա, նախ տեսական գիտելիքներ եմ կուտակել մարդկային հարաբերությունների մասին, հետո սկսել պրակտիկաս, իսկ մնացած նորմալ մարդիկ հակառակն են անում:

  30. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.02.2011), CactuSoul (02.02.2011), Claudia Mori (23.03.2011), E-la Via (02.02.2011), Freeman (02.02.2011), Inna (11.02.2011), Jarre (02.02.2011), Kita (02.02.2011), Lianik (02.02.2011), Lusinamara (24.02.2011), My World My Space (02.02.2011), Nadine (02.02.2011), Nare-M (14.02.2011), Tig (02.02.2011), Yeghoyan (06.02.2011), Դատարկություն (02.02.2011), Ինչուիկ (02.02.2011), ԿԳԴ (04.02.2011), Հայկօ (02.02.2011), Մինա (19.02.2012), Նաիրուհի (12.02.2011), Ռուսա (28.10.2011), Ռուֆուս (02.02.2011)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեդ Հոթ Չիլի Փեփփերս/Red Hot Chili Peppers
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 44
    Վերջինը: 13.10.2017, 19:07
  2. Խառը պատմություն
    Հեղինակ՝ milkyway, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 11.11.2008, 03:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •