Օրագիրս իրոք խառը - մառը կլինի, էստեղ կհանդիպեք լիքը անկապ մտքերի, լիքը խառը մտքերի, մառը մտքերն էլ բացառված չեն...
---------- Ավելացվել է՝ 11:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:23 ----------
Առաջին գրառումս անկախության ֆոնի վրա եղավ...
Լինել
Լինե՞լ
Լինե՛լ...
Լինել, ասում ես...
Լինել, չնայած այս ոչնչության
Ժպտադեմ
Բարի
Կաննիբալության դրսևորմանը:
Լինել, ու լինել այնքան կարեկից,
Ու այնքան բարի,
Որ քո սիրելի հզոր պետությունն
Հանկարծ հասկանա
Որ կախված չես դու իր ներսի չարից...
Տված գումարից,
Եվ նաև
Ոչ էլ
Քեզ արհամարհող, բերանի կողքի փոքրիկ ժպիտից...
Լինել...
Չզզվել,
Չփախչել,
Չատել...
Դժվար է, կեղծ է, հերիք է արդեն...
Խնդրում եմ...
Թողեք ես էլ գողանամ...
Ամբողջը տարաք, դե խիղճ ունեցեք...
Դուք ձեր հավեսով
Մի յոթսուն տարի
Բոլ տռճկեցիք, բոլ պռճկեցիք
Էն, ինչ պիտի որ մենք պահպանեինք...
Ու հիմա փոքրիկ էս նորածինին
Կանգնեցրել եք դուք
Անդունդի եզրին
Ու
Հպարտ,
Վսեմ,
Գոչում եք նրան.
«Առա՛ջ, Հայաստան...»
Ու հզոր Մստոն,
Որ զանգը կախել
Կասկադի մոտի կատվի արձանից,
Ու ազգի հերոս հորջորջումն ունի,
Ժպտում է թաքուն...
Տեսնես հիմա նա
Այդ իր ժպիտով
Նկատի ունի՞
«Առա՛ջ Հայաստան...»
Լինել...
Կլինե՛նք
Երևի հետո...
Հիմա հոգնել ենք,
Ու մեջքներս էլ
Չգիտես ինչու
Մի քիչ ցավում է...
Հ.Գ. Ասացի չէ՞, կհանդիպեք լիքը անկապ մտքերի
Էջանիշներ