Երբ գժի պես սիրում եմ անցյալս, կարոտում եմ ապագայիս ու խաղաղվում ներկայիս մեջ, դրա անունն ի՞նչ ա, հաշտությու՞ն :-)
Երբ գժի պես սիրում եմ անցյալս, կարոտում եմ ապագայիս ու խաղաղվում ներկայիս մեջ, դրա անունն ի՞նչ ա, հաշտությու՞ն :-)
Հարցերս լցվել են,
Ծփում են,
Պատասխաններ
Չկան...
Ինչ լուռ էր
Երգում է,
Ինչ ճիշտ էր
Էլ ծուռ է
Հիմա...
Երկինքը
Մի բուռ է...
Հարցերս լցվել են մատուռը,
Մատուռս
Ավերակ ու անդուռ է
Հիմա...
ինչ—որ տեղ հաստատ մի բան լրիվ սխալ է գնացել… ու հիմա մենք թարս ենք ապրում, բոլոր օրենքները, որ գիտենք, հիմա հակառակ են գործում… միշտ սիրել եմ կյանքը, իր բոլոր դրսևորումներով, բայց հիմա մի տեսակ անծանոթ ա դարձել, իմը չի կարծես, ես իմ կյանքին չեմ ճանաչում էլ![]()
Նինա, սիրելիս, շնորհակալ եմ, իմ ընկերն ես դու... Զգում եմ քեզ, երակներումս եմ զգում... Զգացումները, էդ անբացատրելի ու հեքիաթային զգացումները... Գուցե խմած եմ ես էլ քո պես, դրա համար եմ էդքան զգում Քեզ... Ինչևէ, շնորհակալ եմ... Կիսվեմ մի քիչ հետդ... Երբ սկսվում ա հաշվարկվել շատ ու քիչ արվածը, բարձր ու ցածր ասվածը կամ փողը, գալիս ա ԺԱՆԳԸ... Իրականում ամեն ինչ ահավոր պարզ ա, ԱՅՆ կամ կա, կամ չկա, մնացած ամեն ինչը արհամարհելի ա...
Նինա, դու հեքիաթ ես...
Alphaone (12.01.2013), Lílium (08.11.2013), Mephistopheles (27.09.2013), Nadine (08.03.2013), Sambitbaba (08.03.2013), Նիկեա (29.03.2013)
ու վերջ, խմում եմ վերջին բաժակս՝ կապույտ երիզով,
որ արդեն երկար տարիներ ի վեր դրված էր քարիս,
անցնողի համար,
կամ՝ հարբեցողի...
իմ աղմուկների դատարկ բողոքով
ձեր ականջները սղոցելուց զատ
այլ արժեք չունեմ...
դատարկ եմ եղել, լինում, լինելու,
չունենաք հույսեր, թե մի օր հանկարծ իմաստ կտեսնեք,
իմաստներ չկան, չեն եղել մինչ այս...
ու այսուհետ էլ, բարձրյալի կամքով, գուցե չլինեն,
ու այսուհետ էլ, Ձեր բարձրությունից թե իջնեք ներքև,
կապույտ երիզով բաժակիս միջից մի կում կխմեք
կապույտից սրտիս...
ու գուցե կասեք, թե կար մի տկար, որ հող էր մինչ այն, երբ հանկարծ եղավ,
ու հող էլ դարձավ, ձեր բարձունքներին հասնելու հույսով,
նա կար, երբ չկար ու չկար երբ կար,
լուռ էր երբ պետք էր ասել ամեն ինչ
ու աղմկում էր երբ պետք էր լռել,
ու աղմուկներն իր ձեր սուրբ ոտքերի առաջ էր փռել,
որ բավարարեր տաղտուկը սրտի, իր կամ ուրիշի, էական էլ չէ...
այսպես,
խմում եմ բաժակս վերջին,
թող սա էլ լինի կենացը կյանքիս![]()
Alphaone (12.01.2013), Nadine (08.03.2013), Sambitbaba (08.03.2013), Smokie (08.02.2013), Եկվոր (02.10.2013)
Երբ մարդկանց մի խմբի թույլ ես տալիս տեսնել աչքիդ փշերն ու գերանները, նվիրում ես դրանք իրենց, որ իրանց սուտի բարեպաշտության ընդհանուր տանիքը սարքեն դրանցից ու քո քխությունն իրենց միավորի: Ու դու նայում ես հեռվից արդեն ու ծիծաղելդ գալիս ա, որ հեռու ես արդեն իրենցից:
... :Ճ
Վերջին խմբագրող՝ Chilly: 19.03.2013, 17:24:
Մեկ ա, լի՜քը հարցեր կան կուտակված, որ իրենց պատասխաններն էդպես էլ չստացան, լիքը դառնացածություններ: Տխուր ու զզվելի ա երբեմն որոշ բաներ հիշելը, վերապրելը: Երբ տեսնում ես ետևիցդ դանակով խփող ընկերոջդ, փորձում հասկանալ խի՞ ախր էդպես. հետո ասում ի՞նչ տարբերություն խի, հեռու մնա ու ֆսյո, չարժի արդեն նա քո խիին…
Հեռանում ես, բայց մի մասդ, օրգաններիցդ մեկը թողած, որի կարիքը հետո միշտ զգալու ես, նռռալու ա ներսումդ, հիասթափությունը…: Առաջին հերթին հիասթափությունդ ինքդ քեզնից, նրանից, թե ոնց ես դու քեզ տեսնում ու ոնց ԷԻՐ տեսնում: Հետո հիասթափությունդ էդ հարազատիցդ նախկին, զարմանքը, թե ինչքան քիչ էիր դու իրա համար ու ինչքան շատ ինքը' քո:
Հետո տեսնում ես, թե ոնց ա առաջ սլանում կյանքդ, սկսում ես հետևից վազել, ջհանդամը թողած է օրգանդ, առանց դրա էլ ա ապրվում: Բայց նռռոցն ու հարցերը մնում են հետդ, դրանք գինն են…
Եթե հանկարծ մի օր ձեր մոտ ասեմ, թե մարդկանց ճանաչում եմ, մի ծանր բան գլխիս տվեք: Երանի դասընթացներ լինեին էդպիսի, աշխատավարձիս կեսը կտայի, կմասնակցեի: Չի ստացվում էդ անդերը մոտս էլի, ոչ մի կերպ չի ստացվում:
կնոջս հետ մի բոլ սակարկելուց հետո պայման կապեցի ու հպարտ եմ, 77 տարեկան որ դառա՝ համաձայն ա լինելու որ 18 տարեկան սիրուհի պահեմ![]()
Խաղաղության տակ միշտ էլ գերեզմաններ են լինում...![]()
Զինվորն ինչքան ուզում ա լավ քայլի, մինչև տախտակի վերջին չհասնի, թագուհի չի դառնա... © ես
Cassiopeia (27.09.2013), einnA (09.11.2013), keyboard (27.09.2013), Lílium (30.11.2013), Nadine (27.09.2013), Sambitbaba (27.09.2013), Smokie (29.09.2013), StrangeLittleGirl (27.09.2013), Արամ (08.11.2013), Վոլտերա (27.09.2013)
Սաղ կյանքս փնտրողի ամպլուայի մեջ եմ ապրել, ու հիմա մի տեսակ ծանր ա դուրս գալը, ստեղծողի ամպլուան հիմա ավելի մոտ ա, բայց դեռ չեմ համարվում... Դժվար ա մի տեսակ շտոլի![]()
Ու գտավ հերթական
Զոհին իր
Նրա կարոտը կյանքի,
Ու նորից պտտեց
Աղացը...
Որ իրենը սարքի
սեփակա՜ն
einnA (09.11.2013), keyboard (08.11.2013), Lílium (30.11.2013), Sambitbaba (08.11.2013), Արամ (08.11.2013)
Մի քիչ ինձ անալիզ արեցի ու հասկացա. ես խաղի կանոններն ընդունող տեսակից եմ: Չգիտեմ էդ լավ ա թե վատ, բայց ես միշտ թուլություն ունեմ ընդունելու խաղի՝ ինձ առաջարկված կանոնները: Որոնք հետո առաջարկողը հիմնականում խախտելու ա, բայց ես մինչև եսիմ որ խազ ախմախավարի պահելու եմ![]()
ARMbrain (04.03.2014), CactuSoul (30.11.2013), E-la Via (30.11.2013), Lílium (30.11.2013), Nadine (27.09.2014), Sambitbaba (30.11.2013), Անվերնագիր (14.12.2013), Արամ (30.11.2013), Արէա (30.11.2013), Արևհատիկ (30.11.2013), Նաիրուհի (30.11.2013), Ներսես_AM (30.11.2013), Շինարար (30.11.2013), Վահե-91 (30.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ