Լույսդ Նրա վրա գցիր Արև:
Տեսնու՞մ ես, կանգնած է նա իր ամբողջ շքեղությամբ, կործանելով ամեն ինչ ու ամեն ինչի իմաստը վերացնելով, խենթացնելով... Արև, դու ոչինչ ես Նրա դեմ...
Նրա կուրծքը... Կարելի է անվերջ կրկնել այս երկու բառերը, Նրա կուրծքը...
Նրա մարմնաձևերը, Նրա վարսերը, որ արևանման փայլով ներքև են իջնում ու ամեն շարժումով խենթացնում տեսնողին... Նրա շարժումների սահունությունն ու ժպիտի միամտությունը, Նրա աչքերի ջերմությունն ու կիրքը... Ու գիտակցությունը, որ Նա քոնը չէ՜...
Նա քոնը չէ՜... Նա քոնը չէ՜... Նա քոնը չէ՜...
Կորչում է ամեն իմաստ, յուրաքանչյուր նպատակ, վերանում է արևը, լուսինը, վերանում եմ ես... Նա իմը չէ... Նա բոլորովին ուրիշինն է... Անզորության զգացումը, ժայթքման պատրաստվող հրաբխի լավայի պես լցնում է երակներս աստիճանաբար, ուզում եմ պատռվել, յուրաքանչյուր երակովս ուզում եմ այրել նրան, ով տիրացել է Արևին...
Նա իմը չէ՛...
Անցնում են օրեր, անցնում են գիշերներ, անընդհատ անցնում է ամեն ինչ, բայց զգացողությունը, բայց Նա անընդհատ աչքիս առաջ է, չի կորչում, չի թողնում ինձ ազատ, ներսիս հրաբուխը եռում է ու ժայթքում, անզորությունից... Անզորությամբ:
Լույսդ Նրա վրա գցիր, արև՛... Զգա անզորությունը լույսիդ, զգա Կնոջը... Դու, որ տեր ես մի ամբողջ համաստեղության, ում շուրջը պտտվում են մոլորակները, ու ով անսահման ուժ ու ջերմություն ունի, ոչինչ ես Նրա դիմաց... Նա ԿԻՆ է...
Գարուն է...
Շնորհավոր գեղեցկության տոնը...
Էջանիշներ