User Tag List

Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 147 հատից

Թեմա: Խառը - մառը Չիլի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խառը - մառը Չիլի

    Օրագիրս իրոք խառը - մառը կլինի, էստեղ կհանդիպեք լիքը անկապ մտքերի, լիքը խառը մտքերի, մառը մտքերն էլ բացառված չեն...

    ---------- Ավելացվել է՝ 11:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:23 ----------

    Առաջին գրառումս անկախության ֆոնի վրա եղավ...

    Լինել

    Լինե՞լ
    Լինե՛լ...
    Լինել, ասում ես...
    Լինել, չնայած այս ոչնչության
    Ժպտադեմ
    Բարի
    Կաննիբալության դրսևորմանը:

    Լինել, ու լինել այնքան կարեկից,
    Ու այնքան բարի,
    Որ քո սիրելի հզոր պետությունն
    Հանկարծ հասկանա
    Որ կախված չես դու իր ներսի չարից...
    Տված գումարից,
    Եվ նաև
    Ոչ էլ
    Քեզ արհամարհող, բերանի կողքի փոքրիկ ժպիտից...

    Լինել...
    Չզզվել,
    Չփախչել,
    Չատել...
    Դժվար է, կեղծ է, հերիք է արդեն...
    Խնդրում եմ...
    Թողեք ես էլ գողանամ...
    Ամբողջը տարաք, դե խիղճ ունեցեք...
    Դուք ձեր հավեսով
    Մի յոթսուն տարի
    Բոլ տռճկեցիք, բոլ պռճկեցիք
    Էն, ինչ պիտի որ մենք պահպանեինք...
    Ու հիմա փոքրիկ էս նորածինին
    Կանգնեցրել եք դուք
    Անդունդի եզրին
    Ու
    Հպարտ,
    Վսեմ,
    Գոչում եք նրան.
    «Առա՛ջ, Հայաստան...»

    Ու հզոր Մստոն,
    Որ զանգը կախել
    Կասկադի մոտի կատվի արձանից,
    Ու ազգի հերոս հորջորջումն ունի,
    Ժպտում է թաքուն...
    Տեսնես հիմա նա
    Այդ իր ժպիտով
    Նկատի ունի՞
    «Առա՛ջ Հայաստան...»

    Լինել...
    Կլինե՛նք
    Երևի հետո...
    Հիմա հոգնել ենք,
    Ու մեջքներս էլ
    Չգիտես ինչու
    Մի քիչ ցավում է...

    Հ.Գ. Ասացի չէ՞, կհանդիպեք լիքը անկապ մտքերի

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.09.2010), A.r.p.i. (22.09.2010), Agni (28.09.2010), Claudia Mori (23.03.2011), E-la Via (22.09.2010), einnA (22.09.2010), Inna (02.02.2011), Lianik (22.09.2010), Lusinamara (24.02.2011), Meme (22.09.2010), Milli (23.09.2010), My World My Space (22.09.2010), Nadine (24.09.2010), Nare-M (17.01.2011), Quyr Qery (09.04.2011), rainbow (24.09.2010), Sambitbaba (25.02.2011), Tig (22.09.2010), yerevanci (22.09.2010), Անտիգոնե (24.09.2010), Արևածագ (22.09.2010), Եկվոր (12.10.2010), Ինչուիկ (07.10.2010), ԿԳԴ (10.11.2010), Մանուլ (24.09.2010), Մինա (19.02.2012), Ռուֆուս (28.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեդ Հոթ Չիլի Փեփփերս/Red Hot Chili Peppers
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 44
    Վերջինը: 13.10.2017, 19:07
  2. Խառը պատմություն
    Հեղինակ՝ milkyway, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 11.11.2008, 03:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •