Սենյակս
Ասելիքներ կան, որ ասելու չեն,
Ու ափսոսանքներ՝ անթեղված, ցավոտ,
Որ երբեք այսուհետ էլ վեր չեն հանվելու,
Ու հին սխալներիս խեղդող փոշին
Լցնում է երբեմն մաքուր սենյակս,
Ուր վաղուց արդեն
Ժպիտն է իշխում՝ իր թաքուն ու անհրաժեշտ
Թախծի չափաբաժնով:
Իսկ ես՝ մի քիչ ծերացած,
Մի քիչ ընդամենը...
Սկսում եմ ընկերանալ
Իմ սխալների փոշուն,
Հին սխալների, որ օգնեցին ինձ
Գտնել:
Էջանիշներ