User Tag List

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910
Ցույց են տրվում 136 համարից մինչև 147 համարի արդյունքները՝ ընդհանուր 147 հատից

Թեմա: Խառը - մառը Չիլի

  1. #136
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենյակս

    Ասելիքներ կան, որ ասելու չեն,
    Ու ափսոսանքներ՝ անթեղված, ցավոտ,
    Որ երբեք այսուհետ էլ վեր չեն հանվելու,
    Ու հին սխալներիս խեղդող փոշին
    Լցնում է երբեմն մաքուր սենյակս,
    Ուր վաղուց արդեն
    Ժպիտն է իշխում՝ իր թաքուն ու անհրաժեշտ
    Թախծի չափաբաժնով:
    Իսկ ես՝ մի քիչ ծերացած,
    Մի քիչ ընդամենը...
    Սկսում եմ ընկերանալ
    Իմ սխալների փոշուն,
    Հին սխալների, որ օգնեցին ինձ
    Գտնել:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.03.2015), Nadine (12.03.2015), Sambitbaba (05.03.2015), Smokie (11.03.2015), Նիկեա (18.02.2016), Ռեյ սամա (21.03.2015), Վոլտերա (05.03.2015)

  3. #137
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարոյան կարդալն ինձ հակացուցված ա, եքա մարդ եմ, բայց ամեն հաջորդ էջում լացում եմ ((

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.03.2015), Sambitbaba (29.08.2015), Smokie (23.03.2015), Այբ (21.03.2015), Նաիրուհի (21.03.2015), Նիկեա (18.02.2016), Ռեյ սամա (21.03.2015), Վոլտերա (21.03.2015)

  5. #138
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ բաներ ենք անում, որ կարողանանք փոքր բաներով ուրախանանք, բայց կեսից մոռանում թե խի՞ էինք էդ մեծ բաներն անում ու մեծանում ենք ։(

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.08.2015), Sambitbaba (15.03.2016), Smokie (08.09.2015), Նիկեա (18.02.2016)

  7. #139
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհը քնած, ես դեռ աշխատում եմ, մի ժամից կպրծնեմ կպառկեմ քնելու, աշխարհը կարթնանա, ճուտս կգնա մնգո, կնիկս՝ գործի, ես՝ քնած․․․ կյանք եմ ասել է, ադմինների պես երևի մեկ էլ ստրիպտիզյորշաներն են

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2016), Sambitbaba (15.03.2016), Smokie (19.02.2016), Մուշու (19.02.2016), Նիկեա (18.02.2016)

  9. #140
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վատ բաներից նեղվում եմ, միայն երբ իմ դեմ են արվում դրանք: Երբ ես եմ անում` էդ ՕԿ ա:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.03.2016), Աթեիստ (15.03.2016), Շինարար (15.03.2016)

  11. #141
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ամբողջ կյանքումս,
    ինչքան որ հիշում եմ,
    եղել եմ փնտրող։
    անընդհատ փնտրել եմ,
    չիմանալով՝ ինչ,
    չիմանալով՝ որտեղ,
    չիմանալով՝ ինչպես,
    փնտրել եմ համառորեն.
    առանց կոտրվելու,
    բայց հիմա, կարծես չգտած,
    դադարել եմ փնտրել։
    ու
    դավաճան եմ ես,
    ինքս իմ
    սիրելի դավաճանը։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.03.2016), Smokie (05.04.2016), Նիկեա (22.03.2016)

  13. #142
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ սիրելի մարդկանցից մեկը, ում մասին վաղուց տեղեկություն չունեի, մամա ա դառել... Մի ուրիշն էլ կա, որի մասին ավելի վաղուց տեղեկություն չունեմ, ու չգիտեմ ինքը ինչ ա դառել, մեկն էլ կա, որի մասին վաղու՜ց տեղեկություն չունեմ, ինքը ոնց կռիս կար, ինձ թվում ա տենց կռիս էլ մնացել ա, որտև մոռացել ա ինձ... Սիրում եմ էս երեքին էլ... Ու ընդհանրապես, Կակտուսիկի ստատուսն ակտուալ ա

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.05.2016), Մուշու (22.04.2016), Նիկեա (25.04.2016)

  15. #143
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց ստեղարենք չեմ գրել:
    Էլ խառը-մառը չեմ, Չիլի էլ չեմ, դրանից ա:
    Կյանքիս սինուսոիդը հիմա էն մյուս կողմում ա, մի օր էլի էս կողմ ա գալու, էլի գրելու եմ, լինի ակումբում կամ ուրիշ տեղ: Բայց ավելի լավ ա՝ ուշ գա էդ օրը:
    Կարոտել եմ ակումբցիներին, իմ ժամանակների ակումբը, թաքուն հանդիպումները թաքուն մարդկանց հետ, գիշերային խելառությունները, արշավների գիշերային խարույկի պարը, եսիմ...
    Ինձ թվու՞մ ա, թե հիմա ակումբում էս ամեն ինչը չկա, նոր ակումբցիներն էդ ամեն ինչը չեն տեսել:
    Մի խոսքով, եկել եմ ասեմ ողջ եղեք, գոհ եղեք : )

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.09.2018), Freeman (03.09.2018), ivy (03.09.2018), Sambitbaba (04.09.2018), Smokie (26.01.2019), _Հրաչ_ (03.09.2018), Աթեիստ (03.09.2018), Հայկօ (03.09.2018), Յոհաննես (07.09.2018), Նիկեա (05.09.2018), Շինարար (04.09.2018)

  17. #144
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայում եմ տարբեր տեսանյութեր աղքատ երեխեքի, դժվարությամբ իրենց հացի փողն ինքնուրույն վաստակող մի քանի տարեկան պստոների, հիվանդ, բայց անտեր ճտերի մասին, ու տխրում: Հետո նայում իմ ճտերին, որ ամեն ինչ ունեն ինչ իրենց պետքա, գնում են վճարովի մնգո ու դպրոց, վճարվող դայակ ունեն, ուզած պահին հեծանիվ կամ սամակատ ա առնվում, մեծ ու մաքուր տանն են ապրում, ճաշը ոչ թե վաստակում են, այլ հարյուր անգամ խնդրելուց հետո մի կերպ բերանը բացում, որ դնես բերանում:

    Ու մի տեսակ իրարամերժ զգացողություններ ա մեջս, չգիտեմ տխրեմ թե ուրախանամ, որ հա, ես հասցնում եմ էդ ամեն ինչը իմ ձագերին, բայց աշխարհը լիքը առանց «ինձ» ձագեր են: Ու ես ոչ մի բան չեմ անում էդ առանց ինձ ձագերի համար, ես հազիվ հասցնում եմ ավելի ու ավելի լավացնել իմոնց կյանքը:

    Սա նայելուց հետո արդեն մի երկու ժամ ա մեջս նորից էս սաղ արթնացավ:

    Եսիմ է..

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (23.06.2019), boooooooom (23.06.2019), CactuSoul (24.06.2019), Smokie (13.07.2019), Varzor (24.06.2019), _Հրաչ_ (23.06.2019), Աթեիստ (23.06.2019), Գաղթական (23.06.2019), Նաիրուհի (25.06.2019)

  19. #145
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ Ժամանակը
    Դանդաղ կբարձրացնի գլուխը
    Հալված ձյունի տակից`
    Դու քեզ կտեսնես՝ հեռու քո երազից...
    Ու կարոտներդ
    Lուռ կլցվեն ներկայիդ ծակոտիները.
    Լայնացնելով դրանք,
    Դարձնելով անդունդներ...
    Չէ բայց ո՞նց կարա մարդ սենց ճշգրիտ գուշակի իր ապագան, էն էլ նենց կոդավորած, որ հետո ա միայն հասկանալու, շշմելիք ա

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.06.2019), Նիկեա (28.06.2019)

  21. #146
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մենակ եմ
    Ընկերներիս զանգերի մեջ,
    Բալիկներիս ժիր զնգոցում,
    Սիրածս կնոջ տաք գրկում,
    Մենակ եմ:
    Չունեմ մեկին, ով իմն է
    Իսկականից,
    Չունեմ ի'մ,
    Չեմ ունեցել
    Երբևէ,
    Ոչ մի վայրկյան
    Իմ էս կյանքում
    Ուղիղ 36 տարվա:
    Սիրելիներս եկել ու գնացել են
    Ընկերներս եկել ու գնացել են,
    Ու սիրածս կենացը միշտ
    «Գոհ լինենք»-ն է եղել
    Որովհետև ԳՈՀ չեմ,
    Ուզում եմ լինել գոհ
    Ուզում եմ ունենալ իմը:
    ԻՄԸ
    Մեկին, ով կզգա ինձ
    Որովհետև ես էլ
    Ինձ չեմ զգում
    Չեմ զգացել երբեք,
    Իմ ընկերը ես էլ չեմ եղել,
    Ես իմ հետ էլ եմ մենակ,
    Ես իմ ԻՄՆ էլ չեմ,
    Ես մենակ եմ մնալու:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (05.10.2019), Ruby Rue (05.10.2019), Sambitbaba (05.10.2019), Ծլնգ (05.10.2019)

  23. #147
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց ընենց նստած եմ, գիշերով, ու ուզեցի ստեղ գրել: Գրելու բան էլ չունեմ առանձնապես, գրում եմ, ուղղակի գրելու համար: Վաղուց ա, ինչ սենց ուղղակի գրելու համար չեմ գրել, տենց տեղ էլ չունեմ, բացի սրանից, որ տենց գրեմ: Ուզում եմ փոխվի մի բան, ուզում եմ երկրումս, իմ մեջ, իմ շրջապատում թևածող էս հուսահատության, անելանելիության ու դառնության փոսը հաղթահարվի արդեն, հերիք ա:
    Իմանամ ինչ անել, կանեմ: Մտածում եմ, կարդում եմ, զրուցում եմ: Փորձում եմ մարդկանց հետ զրուցել, ովքեր ինձանից, իմ գնահատմամբ, խելացի են, բանիմաց են, որ մի բան ասեն: Իրենք էլ բան չեն հասկանում: Խելոք-խելոք խոսում են, ես էլ հետները, բայց որ զենքը դեմ տամ ճակատներին, ասեմ մի ճիշտ բան ասա, կսկսեն հուսահատությունից իրենք էլ լացել: Կամ էլ կկրակեմ:
    Սևը քանի գնում ավելի հզորանում ա մոլորակի վրա, ավելի ու ավելի ազդեցիկ ա դառնում: Ի վերջո մինչև ու՞ր: Իմ կյանքի ընթացքում դեռ ինչքան եմ պատմական ժամանակաշրջաններ ապրելու: Վաբշե ապրելու ե՞մ: Երեխեքս ապրելու ե՞ն, զուտ ապրելու, շնչելու, երեխեք ունենալու ե՞ն իմ երեխեքը: Էդ էլ չեմ իմանում:
    Նյարդայնությունը, հուսահատությունը, անկայունությունը զաշկալիծ են անում, ինչքան ինֆորմացվում եմ, էնքան ավելի: Ավելի պարզ ա դառնում, որ աշխարհի հզորների սկսած փորձերն այլ փուլ են անցնում, տեսականից պրակտիկա ենք գնում արդեն:


    Հետո էլ ասում ենք Ակումբը սենց-նենց... Էսա լավ էլ գրեցի ))

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (28.03.2022), boooooooom (28.03.2022), Freeman (25.03.2022), Sambitbaba (25.03.2022), _Հրաչ_ (25.03.2022), Աթեիստ (25.03.2022), Յոհաննես (25.03.2022)

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեդ Հոթ Չիլի Փեփփերս/Red Hot Chili Peppers
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 44
    Վերջինը: 13.10.2017, 19:07
  2. Խառը պատմություն
    Հեղինակ՝ milkyway, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 11.11.2008, 03:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •