Մի անեկդոտ պիտի պատեմ, լսած էլ կարող է լինեք.
Մեկը գնում է վարսավիրանոց, նստում բազկաթոռին ու սկսում բողոքել.
- Ինչու՞ են ձեր աթոռներն այսքան կոշտ, մի ժամ ո՞նց կարելի է սրանց վրա նստել: Իսկ լուսամուտի վարագույրնե՞րը... Ինչու՞ եք այդքան մուգ ընտրել, դուրսն էլ չի երևում: Կարո՞ղ է հանկարծ ձեր մկրատներն էլ կարգին սրած չլինեն...
Էստեղ վարսավիրը չի դիմանում ու հարցնում է.
-Իսկ մեր իշխանության ներքին քաղաքականությունից գո՞հ եք...
-Չէ':
- Ձեր աշխատավարձից, հասարակական տրանսպորտի վիճակից, մուտքի հարևաններից...
-Չէ' ու չէ':
- Բա ինչու՞ հենց մեր վարսավիրանոցից սկսեցիք...
Ասելս այն է, որ անգամ Անդերսենի հեքիաթներն ու «Կարմիր գլխարկը» քննադատելու այնքա՜ն տեղ ունեն, ինչու՞ հենց իմ հեքիաթից սկսեցիք:
Մի անգամ Վոռլդն էր գրել, մի անգամ էլ ես կգրեմ. Շատ ներողություն, որ համահայկական հարցում չեմ արել, թե ո՞նց կազմակերպեմ իմ հեքիաթի սյուժեն: Ինչպես տեսնում եմ, հեքիաթում շատ բան կա նախանշված, որի հետ համաձայն չեք, այլ կերպ եք պատկերացնում:
Փառք աստծո՝ բոլորն էլ հնարավորություն ունեն հեքիաթ գրելու: Դուք էլ ձեր հեքիաթը գրեք՝ ձե'ր ճաշակին համապատասխան: Իսկ սա ես հե'նց այդպես եմ պատկերացրել, ու ոչինչ ավելին:
Հ.Գ Նույնիսկ իր որոշակի պարզունակությամբ, ես ձեզ խոստանում եմ, որ այս հեքիաթը չեք մոռանա: Ինչպես ես չեմ մոռացել Ցվետաևայի ինքնակենսագրությունից հինգ տարի առաջ կարդացած մի քանի տողը:![]()
Էջանիշներ