Միանգամից ասեմ, որ խոսքը գնում է միայն կայքին հետևող ադմինիստրատորի մասին: Ընդհանուր ադմինիստրատոր բառը տարբեր նշանակություններ, կիրառություններ ունի, տարբեր ոլորտներում, այդ թվում համակարգչային տերմինաբանության մեջ:
Մի քանի օր առաջ կայքի ադմինիստրատորի համար ինձ առաջարկեցին մի թարգմանությունն, որն անմիջապես ինքս իմ համար «մերժեցի»: Բայց որոշ ժամանակ անց հարցին վերադառնալով սկսեցի մտածել, որ գուցե «մերժումս» հապճեպ էր: Բառը, որքան էլ որ այդ պահին իմ համար «խորթ» էր, հրաշալի արտահայտում է կայքի ադմինիստրատորի իմաստը, այն լսելով անմիջապես կարելի է հասկանալ, թե խոսքն ինչի մասին է:
Ընդհանրապես համարում եմ, որ կան միջազգային տերմիններ, որոնք պետք չէ թարգմանել: Ու համակարգչային տերմինաբանությունում կան մի շարք բառեր, որոնք նույնպես պետք չէ թարգմանել: Բայց միաժամանակ համարում եմ, որ եթե տվյալ բառի այնպիսի համարժեք է գտնվում, որը հրաշալի ներկայացնում է բառի նշանակությունը, որը լսողի մոտ կասկած չի առաջանում, թե խոսքն ինչի մասին է, բառն էլ իր հերթին հայեցի է, ապա գուցե շատ էլ իմաստավորված է այն թարգմանելը:
Այս նախաբանից հետո ներկայացնեմ տերմինը՝ ակնկալելով լսել (կարդալ) դրա մասին ձեր կարծիքները, մեկնաբանությունները:
Site administrator - կայքավար
Էջանիշներ