User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 37 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: «Administrator» բառի հայերեն համարժեք

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմից համաձայն եմ, մյուս կողմից չէ:
    Ադմինիստրատոր բառը առանձին չի արտահայտում կայքի ադմինիստրատոր իմաստը, այսինքն պետք ա սկսես գուշակել, թե դա ինչ ա: Այսինքն ես նույնիսկ վստահ չեմ, որ անգլերենում ճիշտ է արվում, որ կրճատ բոլոր դեպքերի համար ադմինիստրատոր են ասում, ոչ թե նեղ ուղղվածությամբ Network administrator, site administrator և այլն:
    Բայց եթե ընդհանրական, իմաստն անմիջապես արտահայտող բառ գտնվի, ինչու՞ ոչ:
    Ըհը, ես էլ էի դա մտածում, որ հենց անգլերենում տարբերակումը դրված չէ...

  2. #32
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուրեկան է բառը, թարգմանելն էլ հաճելի է: Սովորաբար օտար և ինձ ոչինչ չասող(հայերեն հասկականլի բառարմատներով չարտահայտվող) բառերից խոսափում եմ, քանի որ հենց ուզում եմ հասկանալ իմաստը, իմաստին մոտեցնող ոչ մի արմատ չեմ գտնում: Մեծ ուրախությամբ ընդունեցի թարգմանված տարբերակը: Կայքավար:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.09.2010)

  4. #33
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ բառ ա, ու հեչ էական չի, որ կայքավարը ադմինի միայն մի նեղ իմաստ ա արտահահյտում: Դրանով լեզուն ավելի ա հարստանում:

    Դեռ խորթ ա, բայց կարծում եմ կարելի ա սովորել:

  5. #34
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սայտի ադմինիստրատոր՝ «կայքառ»: Որ ցանցի ադմինիստրատորն էլ բնական հնչի ականջին:
    Կամ՝ «Վօտմին»: «Ոտի մինն էստեղ ա, մյուսը՝ վօտմինական վահանակի վրա» իմաստով: Որպես աջակցություն բազմաթեբ բրոուզերներին:
    Հայերի սիրելի զբաղմունքը՝ բոլոր լեզուներով նույն ձևի հնչող բառերի համար սեփական տարբերակներ վիժելը նման վիժվածքներ իմ բավականին երկար IT-ստաժի ընթացքում քիչ չեմ տեսել, դրանք սովորաբար երեք տարուց ավել չեն ապրում (հայ IT մասնագետների հալալ 80+ տոկոսի ռուսախոս լինելու շնորհիվ, փառքներդ շատ, աստվածներ): Այլ կերպ ասած՝ թարգմանեք, ինչպես ուզում եք, միևնույն է՝ դա ոչ մեկի բանջարաբոստանին չի:
    Մի քանի հատ հիշատակեմ: 2001-ին, եթե հիշեք, «մկնիկով շրխկացնում էինք պատկերակին» կամ «դիտում էինք պատկերը տեսարկիչի վրա» Կամ էլ, իրականում, գլուխ էինք *նկարազարդում փոքրիկ սպիտակ ծաղիկներով*:
    Ասածս այն է, որ պետք է դադարեցնել գլուխ *նկարազարդել փոքրիկ սպիտակ ծաղիկներով*: Համաձայն չե՞ք: Եթե համաձայն չեք, շարունակեք գլուխ *նկարազարդել փոքրիկ սպիտակ ծաղիկներով*:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (22.09.2010)

  7. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Rhayader, ավելորդ բնորոշումներ որ չգրեիր (վիժելու տիպի), ապա գուցե շնորհակալություն հայտնեի գրառմանդ՝ որոշակի հստակ տեսակետի արտահայտման համար (տես, չեմ իջնում նույն մակարդակին ու գրառումդ պիտակում, ինչի բարոյական իրավունքն, իրականում, վաստակել եմ գրառմանդ ոճից ելնելով):

    Հիմա տերմինների մասին: Լեզուն զարգացող երևույթ ա, ճկուն ա, կենսունակ օրգանիզմ ա: Ինքը յուրացնում է շատ բառեր, շատերն էլ մերժում է: Ու հենց էդ ձևով մերժել է շրխկացնելը, վերցրել է կայքը, մերժել է նիշքը, վերցրել է համակարգիչը, մերժել է իմակը, վերցրել է համացանցը ու էսպես շարունակ: Ու էս պրոցեսը գնալու է անկախ նրանից, թե ինչքանով չես ուզի, որ մի շարք բառեր հայերեն համարժեքներ ստանան:

    Ու այս թեման բնավ գլոբալ հարցի քննարկման մասին չէր, պրոցեսի մասին չէր, որն անկախ քո ուզելուց գնում է, ու գուցե առանձին թեմայում հետաքրքիր քննարկման նյութ լինի: Թեման կոնկրետ ուղղվածության է, կոնկրետ բառի մասին է ու եթե կոնկրետ այդ բառի մասին ասելիք չունես, կամ ասելիքդ չես կարող ձևակերպել առանց ավելորդ բնորոշումների, ապա խնդրում եմ թեման շրջանցել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (22.09.2010), Moonwalker (22.09.2010), prof-de-Francais (12.10.2010), Rammstein (25.09.2010), Հայկօ (23.09.2010), Ձայնալար (22.09.2010), Նաիրուհի (23.09.2010), Ուլուանա (22.09.2010)

  9. #36
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի օր բոլորին

    Ադմինիստրատոր՝ վարիչ:
    Մոդերատոր ՝ հսկիչ:
    Սուպերմոդերատոր՝ ավագ հսկիչ:

    Վերջ ի վերջո և՛ ադմինը, և՛ մոդերը կատարում են վարիչի և հսկիչի աշխատանք:

  10. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում SAS-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի օր բոլորին

    Ադմինիստրատոր՝ վարիչ:
    Մոդերատոր ՝ հսկիչ:
    Սուպերմոդերատոր՝ ավագ հսկիչ:


    Վերջ ի վերջո և՛ ադմինը, և՛ մոդերը կատարում են վարիչի և հսկիչի աշխատանք:
    Այդ բառերից ոչ մեկը չի արտահայտում թարգմանվող բառի իմաստը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (26.11.2010), Rammstein (26.11.2010)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. TOP բառի հայերեն տարբերակը
    Հեղինակ՝ l2sky, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.03.2012, 00:20
  2. AM/PM. հայերեն համարժեք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 12.08.2011, 14:10
  3. «Մերը» բառի իմաստը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 25.10.2009, 06:20
  4. «Կարոտ» բառի մասին
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.11.2008, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •