Դուրեկան է բառը, թարգմանելն էլ հաճելի է: Սովորաբար օտար և ինձ ոչինչ չասող(հայերեն հասկականլի բառարմատներով չարտահայտվող) բառերից խոսափում եմ, քանի որ հենց ուզում եմ հասկանալ իմաստը, իմաստին մոտեցնող ոչ մի արմատ չեմ գտնում: Մեծ ուրախությամբ ընդունեցի թարգմանված տարբերակը:Կայքավար:
![]()
Շինարար (22.09.2010)
Սայտի ադմինիստրատոր՝ «կայքառ»: Որ ցանցի ադմինիստրատորն էլ բնական հնչի ականջին:
Կամ՝ «Վօտմին»: «Ոտի մինն էստեղ ա, մյուսը՝ վօտմինական վահանակի վրա» իմաստով: Որպես աջակցություն բազմաթեբ բրոուզերներին:
Հայերի սիրելի զբաղմունքը՝ բոլոր լեզուներով նույն ձևի հնչող բառերի համար սեփական տարբերակներ վիժելընման վիժվածքներ իմ բավականին երկար IT-ստաժի ընթացքում քիչ չեմ տեսել, դրանք սովորաբար երեք տարուց ավել չեն ապրում (հայ IT մասնագետների հալալ 80+ տոկոսի ռուսախոս լինելու շնորհիվ, փառքներդ շատ, աստվածներ): Այլ կերպ ասած՝ թարգմանեք, ինչպես ուզում եք, միևնույն է՝ դա ոչ մեկի բանջարաբոստանին չի:
Մի քանի հատ հիշատակեմ: 2001-ին, եթե հիշեք, «մկնիկով շրխկացնում էինք պատկերակին»կամ «դիտում էինք պատկերը տեսարկիչի վրա»
Կամ էլ, իրականում, գլուխ էինք *նկարազարդում փոքրիկ սպիտակ ծաղիկներով*:
Ասածս այն է, որ պետք է դադարեցնել գլուխ *նկարազարդել փոքրիկ սպիտակ ծաղիկներով*: Համաձայն չե՞ք: Եթե համաձայն չեք, շարունակեք գլուխ *նկարազարդել փոքրիկ սպիտակ ծաղիկներով*:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
kyahi (22.09.2010)
Rhayader, ավելորդ բնորոշումներ որ չգրեիր (վիժելու տիպի), ապա գուցե շնորհակալություն հայտնեի գրառմանդ՝ որոշակի հստակ տեսակետի արտահայտման համար (տես, չեմ իջնում նույն մակարդակին ու գրառումդ պիտակում, ինչի բարոյական իրավունքն, իրականում, վաստակել եմ գրառմանդ ոճից ելնելով):
Հիմա տերմինների մասին: Լեզուն զարգացող երևույթ ա, ճկուն ա, կենսունակ օրգանիզմ ա: Ինքը յուրացնում է շատ բառեր, շատերն էլ մերժում է: Ու հենց էդ ձևով մերժել է շրխկացնելը, վերցրել է կայքը, մերժել է նիշքը, վերցրել է համակարգիչը, մերժել է իմակը, վերցրել է համացանցը ու էսպես շարունակ: Ու էս պրոցեսը գնալու է անկախ նրանից, թե ինչքանով չես ուզի, որ մի շարք բառեր հայերեն համարժեքներ ստանան:
Ու այս թեման բնավ գլոբալ հարցի քննարկման մասին չէր, պրոցեսի մասին չէր, որն անկախ քո ուզելուց գնում է, ու գուցե առանձին թեմայում հետաքրքիր քննարկման նյութ լինի: Թեման կոնկրետ ուղղվածության է, կոնկրետ բառի մասին է ու եթե կոնկրետ այդ բառի մասին ասելիք չունես, կամ ասելիքդ չես կարող ձևակերպել առանց ավելորդ բնորոշումների, ապա խնդրում եմ թեման շրջանցել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
davidus (22.09.2010), Moonwalker (22.09.2010), prof-de-Francais (12.10.2010), Rammstein (25.09.2010), Հայկօ (23.09.2010), Ձայնալար (22.09.2010), Նաիրուհի (23.09.2010), Ուլուանա (22.09.2010)
Բարի օր բոլորին
Ադմինիստրատոր՝ վարիչ:
Մոդերատոր ՝ հսկիչ:
Սուպերմոդերատոր՝ ավագ հսկիչ:
Վերջ ի վերջո և՛ ադմինը, և՛ մոդերը կատարում են վարիչի և հսկիչի աշխատանք:
Moonwalker (26.11.2010), Rammstein (26.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ