User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: «Administrator» բառի հայերեն համարժեք

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, օրինակ, «կայք» բառը լսելիս առաջին հերթին հասկանում եմ «ունեցվածք, գույք»:
    Հայկ ջան, սայթ, կայք երևույթը խիստ ասոցացվում է հենց ունեցվածքի, գույքի հետ: Ու հետևաբար համադրելով արտասանական նմանության հետ ստանում ենք հաջող հայերեն համարժեք: Ինքս ժամանակին եղել եմ «կայք» բառի մոլի հակառակորդ, սակայն ժամանակի հետ համոզվել, որ այն գործածական է, բնութագրիչ է: Բայց նորից եմ ասում, էս թեմայի շրջանակում այդ բառը քննարկելն անիմաստ է, քանի որ բառի լայնորեն կիրառելի դառնալը, լեզվի մեջ մտնելը արդեն իսկ իրողություն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #17
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվի առնելով, որ Ակումբը Չուկի «հարստությունն» ա, հանգիստ կարող ա Կայքավար լինել, բայց մի տեսակ էն չի Արտ, համոզված եմ, որ կարելի ա ավելի հարմար բան գտնել: Ու մեկ էլ, ամեն բառ չի, որ պետք ա թարգմանել, ես օրինակ որ առաջին անգամ լսեցի «նարկոզի» հայերեն թարգմանությունը, մի քանի րոպե ծիծաղում էի, էնպես որ Ադմինն էլ վատը չի

  3. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաշվի առնելով, որ Ակումբը Չուկի «հարստությունն» ա, հանգիստ կարող ա Կայքավար լինել, բայց մի տեսակ էն չի Արտ, համոզված եմ, որ կարելի ա ավելի հարմար բան գտնել: Ու մեկ էլ, ամեն բառ չի, որ պետք ա թարգմանել, ես օրինակ որ առաջին անգամ լսեցի «նարկոզի» հայերեն թարգմանությունը, մի քանի րոպե ծիծաղում էի, էնպես որ Ադմինն էլ վատը չի
    Արմ, կայքավար բառն արդեն կիրառվում ա որոշակի շրջանակներում ու հավանական ա, որ ավելի կտարածվի:
    Այստեղ ակումբի խնդիր կա զուտ այնքանով, որ բացառված չի, որ քննարկումների արդյունքում ես սկսեմ կայքավար բառը կիրառել օրինակ vBulletin-ի թարգմանության մեջ:

    Բայց դա կարող է լինել միայն քննարկումների արդյունքում, միայն տեսակետների բախումների արդյունքում: Ավելի լավ ու բնութագրիչ բառ կառաջարկվի, բարի: Կհիմնավորվի այդ բառի ոչ նպատակահարմար լինելը, կամ ադմինիստրատոր տարբերակի ավելի նպատակահարմար լինելը, բարի: Ամեն դեպքում բառի հեղինակային իրավունքներն իմը չեն, ես չեմ ձգտում այն անպայման կիրառել, ընդամենը ուզում եմ լսել ու կարդալ հնարավորին չափ շատ կարծիքներ, իսկ էն որ ասում ես, որ ամեն բառ չի պետք թարգմանել, ես ինքս եմ գրել ամենաառաջին գրառմանս մեջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #19
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմ, կայքավար բառն արդեն կիրառվում ա որոշակի շրջանակներում ու հավանական ա, որ ավելի կտարածվի:
    Այստեղ ակումբի խնդիր կա զուտ այնքանով, որ բացառված չի, որ քննարկումների արդյունքում ես սկսեմ կայքավար բառը կիրառել օրինակ vBulletin-ի թարգմանության մեջ:

    Բայց դա կարող է լինել միայն քննարկումների արդյունքում, միայն տեսակետների բախումների արդյունքում: Ավելի լավ ու բնութագրիչ բառ կառաջարկվի, բարի: Կհիմնավորվի այդ բառի ոչ նպատակահարմար լինելը, կամ ադմինիստրատոր տարբերակի ավելի նպատակահարմար լինելը, բարի: Ամեն դեպքում բառի հեղինակային իրավունքներն իմը չեն, ես չեմ ձգտում այն անպայման կիրառել, ընդամենը ուզում եմ լսել ու կարդալ հնարավորին չափ շատ կարծիքներ, իսկ էն որ ասում ես, որ ամեն բառ չի պետք թարգմանել, ես ինքս եմ գրել ամենաառաջին գրառմանս մեջ:
    Ձյաձ, ես գիտեմ, որ դու չես դա «հորինել», ու ինքս էլ մասնակցում եմ «քննարկմանը»:

    Հ.Գ. Թիվի-ով Երջանկության արցունքներն են երգում, էդ լսի հետո կայքավարի ու ադմինիստրատորի քննարկմանը կանցնես

  5. #20
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես որ մի կայք մտնեմ, տեսնեմ գրված ա կայքավար, մտքովս չի անցնի, որ դա ադմինն ա, ի դեպ ինձ համար իմ ղեկավարման վահանակը նույնչափ կասոցիացվի կայքավարի հետ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. #21
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ "կայքի ղեկավարն" ինչով է վատ… site administrator-ը երկու բառ է Կայքավարը եթե մասնատենք կլինի կայքի վարող կամ վարորդ (շոֆեռ չէ Չուկ ջան ) ինչպես ղեկա-վար կամ հաղորդա- վար բառերը, ուղղակի կայքավարը մի տեսակ գերհայկականացված է … ես որկու բառով արտահայտելու հետ խնդիր չունեմ և այդ դեպքում երևի խնդիրը կլիներ "կայք" բառը… ըստ էության Ղեկավար բառի հետ խնդիր չկա

  7. #22
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երևի լիքը ասած կլինեմ, որ կողմ եմ հնարավորինս շատ բառերի հայերեն համարժեքներն ունենալուն: Շատ է եղել, որ բառի/երևույթի ինչ լինելն ըմբռնելու համար խնդրել եմ հայերեն համարժեքը ասել… Այս առումով, անշուշտ, շատ կարևոր է լավ և բառի իմաստը հնարավորինս փոխանցող թարգմանությունը:
    Կայքավար բառն, ըստ իս, շատ լավն է. եթե կայք բառը գիտես, կհասկանաս: Ադմինիստրատորն ուղղակի շատ ամուր է նստած մեր մեջ ու մի տեսակ «մոգական» ուժ ունի. կարող է լավ չհասկանաս էլ՝ ինչ է դա, բայց որ ասում ես ադմին, կարծես ինչ-որ ակամա ակնածանք է մտնում խոսքիդ մեջ Օտար բառը մի տեսակ ազնվականոտ է հնչում
    Կայքավարը դուրս շատ եկավ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (22.09.2010), Ֆոտոն (22.09.2010)

  9. #23
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երևի լիքը ասած կլինեմ, որ կողմ եմ հնարավորինս շատ բառերի հայերեն համարժեքներն ունենալուն: Շատ է եղել, որ բառի/երևույթի ինչ լինելն ըմբռնելու համար խնդրել եմ հայերեն համարժեքը ասել… Այս առումով, անշուշտ, շատ կարևոր է լավ և բառի իմաստը հնարավորինս փոխանցող թարգմանությունը:
    Կայքավար բառն, ըստ իս, շատ լավն է. եթե կայք բառը գիտես, կհասկանաս: Ադմինիստրատորն ուղղակի շատ ամուր է նստած մեր մեջ ու մի տեսակ «մոգական» ուժ ունի. կարող է լավ չհասկանաս էլ՝ ինչ է դա, բայց որ ասում ես ադմին, կարծես ինչ-որ ակամա ակնածանք է մտնում խոսքիդ մեջ Օտար բառը մի տեսակ ազնվականոտ է հնչում
    Կայքավարը դուրս շատ եկավ
    ադմինիստարտորն այնքան չէ ինչքան "մոդերատորը" սա թերևս խնդրո առարկա կարող է լինել…

  10. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ "կայքի ղեկավարն" ինչով է վատ… site administrator-ը երկու բառ է Կայքավարը եթե մասնատենք կլինի կայքի վարող կամ վարորդ (շոֆեռ չէ Չուկ ջան ) ինչպես ղեկա-վար կամ հաղորդա- վար բառերը, ուղղակի կայքավարը մի տեսակ գերհայկականացված է … ես որկու բառով արտահայտելու հետ խնդիր չունեմ և այդ դեպքում երևի խնդիրը կլիներ "կայք" բառը… ըստ էության Ղեկավար բառի հետ խնդիր չկա
    Մեֆ, ես «site administrator» գրել եմ, որպեսզի ավելի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին ա: Բայց իրականում կիրառվում ա միայն administrator բառը, ընթերցողն արդեն սկսում է հասկանալ, թե դա որ ադմինի մասին է (network administrator, file administrator, site administrator, server administrator): Հիմա եթե գրենք «Կայքի ղեկավար», ապա ինչ-որ չափով կհասկանանք թե խոսքն ինչի մասին է (ինչ-որ չափով, քանի որ ղեկավար ասոցացվում է շեֆի հետ ու այնքան էլ չի ասոցացվում տեխնիկական աշխատանքը կատարող անձի, կայքը վարողի հետ): Բայց կարծում եմ պետք է ձգտել հնարավորինս կարճ ու բնութագրիչ բառերին, եթե դա հնարավոր ա: Էս կոնտեքստում եթե վերցնենք զուտ «ղեկավար» բառը (առանց «կայքի»), site administrator-ի (կարճ՝ administrator) իմաստը չի արտահայտի, կարդացողը չի հասկանա թե խոսքն ում մասին է, դա ավելի շուտ կասոցացվի կայքի տիրոջ, հրամաններ արձակողի հետ: Էս իմաստով կայքավար-ը համ հակիրճ է, համ իմաստն արտահայտում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #25
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ համեստ կարծիքով շատ հարմար բառ է: Ես էլ մաքրամոլությամբ չեմ տառապում, բայց եթե հնարավոր է որևէ եզր՝ տերմին հայացնել, ապա ինչու՞ ոչ: Լեզուն անընդհատ հարստացող երևույթ է, իսկ սեփական լեզուն հարստացնելը վատ բան չեմ համարում: Այն, որ խորթ է հնչում, նորմալ է, իսկ թե հետագայում ոնց կլինի, ժամանակը ցույց կտա: Եթե իրոք բռնազբոսիկ եղավ, դուրս մղվի, իսկ եթե կբռնի ժամանակի քննությունը, ապա ինչու՞ դա չարվի հենց առաջին հայալեզու ֆորումում:
    Շատ ծամծմված, բայց ամեն դեպքում շատ բան ասող օրինակ է Տերյանի կողմից ժամանակին «պալտո» և «վերարկու» բառերի վերաբերյալ արված հանրահայտ դիտարկումը:
    Ինչ վերաբերում է «կայքին», ապա այն, եթե հիշողությունս չի դավաճանում, նաև տարածք իմաստն ունի: Տվյալ դեպքում խոսքը համացանցային տարածքի մասին է:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.09.2010), Նաիրուհի (23.09.2010), Շինարար (22.09.2010)

  13. #26
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չեմ իմանում, իմ կարծիքով հարցը այնքան էլ ադմինիստրատոր եզրի մեջ չէ, այլ ավելի շատ ադմին կարճ տարբերակի, որը բավականին հարմար է, և հոգնակիով՝ ադմիներ, բավականին լավ է հնչում, իսկ ահա կայքավարներ, էն չի

  14. #27
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատերիս համար շատ տերմինների թարգմանություններ խորթ են եղել, օրինակ՝ բեռնել, կայք, բայց հիմա էտ բառերը իմ ականջի համար դառել են սովորակա, և երբ լսում եմ տարորինակ զգացում չի լինում, ոնց որ առաջին անգամ լսելուց էր: Նմանապես կայքավար բառը հնարավորա խորթ թվա, բայց մի քանի անգամ գործացելուց հետո, իմ կարծիքով, կդառնա հեշտ ընկալելի:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (23.09.2010), Ուլուանա (22.09.2010)

  16. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կայքավար» բառն ինձ էլ դուր եկավ ։ Համ բարեհունչ է, համ էլ շատ լավ արտահայտում է ադմինիստրատոր իմաստը նշված համատեքստում։ Զարմանում եմ, որ որոշ մարդիկ համարում են, որ չի հասկացվում, թե խոսքն ինչի մասին է. ախր եթե «կայք» բառին մարդ ծանոթ է, չեմ պատկերացնում, թե ոնց կարող է չհասկանալ, որ խոսքն ադմինիստրատորի մասին է։ Նույնիսկ եթե ակնթարթորեն հասկանալի չլինի, ինձ թվում է՝ մտածելու դեպքում առաջին իմաստը, որ մտքիդ կարող է գալ, հենց «կայքի ադմինիստրատորը» կլինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (22.09.2010), Նաիրուհի (23.09.2010)

  18. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, բայց "ադմինիստրատոր" տերմինը միայն "կայքի ղեկավար" իմաստը չունի, չէ: Իսկ եթե փորձենք մի այնպիսի բառ գտնել, որը իր մեջ կներառի հնարավորինս շատ իմաստներ, որոնք կհամապատասխանեն "ադմինիստրատոր" տերմինին, ապա ավելի լավ կլինի: Այդ դեպքում կխուսափենք նաև թարգմանության բազմիմաստությունից. կայքի ադմինիստրատորը՝ կայքավար, ցանցային ադմինիստգրատորը՝ ցանցավար...

    Բառին դեմ չեմ, դեմ եմ "ադմինիստրատոր" բառի միանշանակ (մեկ նշանակություն ունեցող) թարգմանությանը:

  19. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց "ադմինիստրատոր" տերմինը միայն "կայքի ղեկավար" իմաստը չունի, չէ: Իսկ եթե փորձենք մի այնպիսի բառ գտնել, որը իր մեջ կներառի հնարավորինս շատ իմաստներ, որոնք կհամապատասխանեն "ադմինիստրատոր" տերմինին, ապա ավելի լավ կլինի: Այդ դեպքում կխուսափենք նաև թարգմանության բազմիմաստությունից. կայքի ադմինիստրատորը՝ կայքավար, ցանցային ադմինիստգրատորը՝ ցանցավար...

    Բառին դեմ չեմ, դեմ եմ "ադմինիստրատոր" բառի միանշանակ (մեկ նշանակություն ունեցող) թարգմանությանը:
    Մի կողմից համաձայն եմ, մյուս կողմից չէ:
    Ադմինիստրատոր բառը առանձին չի արտահայտում կայքի ադմինիստրատոր իմաստը, այսինքն պետք ա սկսես գուշակել, թե դա ինչ ա: Այսինքն ես նույնիսկ վստահ չեմ, որ անգլերենում ճիշտ է արվում, որ կրճատ բոլոր դեպքերի համար ադմինիստրատոր են ասում, ոչ թե նեղ ուղղվածությամբ Network administrator, site administrator և այլն:
    Բայց եթե ընդհանրական, իմաստն անմիջապես արտահայտող բառ գտնվի, ինչու՞ ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. TOP բառի հայերեն տարբերակը
    Հեղինակ՝ l2sky, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.03.2012, 00:20
  2. AM/PM. հայերեն համարժեք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 12.08.2011, 14:10
  3. «Մերը» բառի իմաստը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 25.10.2009, 06:20
  4. «Կարոտ» բառի մասին
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.11.2008, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •