Հայկ ջան, սայթ, կայք երևույթը խիստ ասոցացվում է հենց ունեցվածքի, գույքի հետ: Ու հետևաբար համադրելով արտասանական նմանության հետ ստանում ենք հաջող հայերեն համարժեք: Ինքս ժամանակին եղել եմ «կայք» բառի մոլի հակառակորդ, սակայն ժամանակի հետ համոզվել, որ այն գործածական է, բնութագրիչ է: Բայց նորից եմ ասում, էս թեմայի շրջանակում այդ բառը քննարկելն անիմաստ է, քանի որ բառի լայնորեն կիրառելի դառնալը, լեզվի մեջ մտնելը արդեն իսկ իրողություն է:
Էջանիշներ