User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: «Administrator» բառի հայերեն համարժեք

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Administrator» բառի հայերեն համարժեք

    Միանգամից ասեմ, որ խոսքը գնում է միայն կայքին հետևող ադմինիստրատորի մասին: Ընդհանուր ադմինիստրատոր բառը տարբեր նշանակություններ, կիրառություններ ունի, տարբեր ոլորտներում, այդ թվում համակարգչային տերմինաբանության մեջ:

    Մի քանի օր առաջ կայքի ադմինիստրատորի համար ինձ առաջարկեցին մի թարգմանությունն, որն անմիջապես ինքս իմ համար «մերժեցի»: Բայց որոշ ժամանակ անց հարցին վերադառնալով սկսեցի մտածել, որ գուցե «մերժումս» հապճեպ էր: Բառը, որքան էլ որ այդ պահին իմ համար «խորթ» էր, հրաշալի արտահայտում է կայքի ադմինիստրատորի իմաստը, այն լսելով անմիջապես կարելի է հասկանալ, թե խոսքն ինչի մասին է:

    Ընդհանրապես համարում եմ, որ կան միջազգային տերմիններ, որոնք պետք չէ թարգմանել: Ու համակարգչային տերմինաբանությունում կան մի շարք բառեր, որոնք նույնպես պետք չէ թարգմանել: Բայց միաժամանակ համարում եմ, որ եթե տվյալ բառի այնպիսի համարժեք է գտնվում, որը հրաշալի ներկայացնում է բառի նշանակությունը, որը լսողի մոտ կասկած չի առաջանում, թե խոսքն ինչի մասին է, բառն էլ իր հերթին հայեցի է, ապա գուցե շատ էլ իմաստավորված է այն թարգմանելը:

    Այս նախաբանից հետո ներկայացնեմ տերմինը՝ ակնկալելով լսել (կարդալ) դրա մասին ձեր կարծիքները, մեկնաբանությունները:

    Site administrator - կայքավար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.09.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,814
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր եկավ, լավ բառ է
    Ինչու՞ կռունկավար կլինի, իսկ կայքավար՝ ոչ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.09.2010, 19:53:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (21.09.2010), Tig (22.09.2010)

  5. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադմինիստրատոր
    լավա հնչում ու երևումա, որ մի բանի պետքական բառա

    կայքավար


  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (21.09.2010), Rhayader (22.09.2010)

  7. #4
    ․․ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,640
    Mentioned
    48 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմաստ արտահայտում է, եթե աչքերդ միանգամից չփախցնես վրայից՝ որպես տգեղ բառ, ու հանգիստ կարդաս, մի հատ էլ կարդաս, մի քիչ էլ մտածես, թե դա ինչ գազան կլինի:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.09.2010), Benadad (21.09.2010), Moonwalker (21.09.2010), murmushka (21.09.2010), Rhayader (22.09.2010), Tig (22.09.2010), tikopx (21.09.2010), VisTolog (21.09.2010)

  9. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայնեմ մտքին, որ կան բառեր,<տերմիններ>, որոնք թարգմանելու կարքի չկա, դրանք միջազգային են և չիմացողին չեն շփոթեցնում,օրնակ` ես երբեք չեի հասկանա, որ կայքավարը ադմինիստրատորն է, ոնց որ ինձ մի ամբողջ օր պահանջվեց իմանամ, թե ինչ է ցցաձողը:

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    որպես տգեղ բառ
    Տգե՞ղ: Այ սրան համաձայն չեմ: Բավական գեղեցիկ բառ է, ավելին, շատ ավելի գեղեցիկ, քան ադմինիստրատորը (բնականաբար սուբյեկտիվ կարծիք է, ինչպես և քոնը):
    Իսկ կարևորն այն է, որ մեր լեզվին խորթ չէ:
    Հիշեցնեմ, որ կայքը հայերեն բառ է, հայերեն հնչողությամբ:
    Հիշեցնեմ նաև ուրիշ հայերեն բառեր՝ նման կազմությամբ. կառավար, ղեկավար, խաղավար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (21.09.2010), Lianik (21.09.2010), Monk (22.09.2010), Tig (22.09.2010), Արևածագ (21.09.2010), Լեո (21.09.2010), Մանուլ (21.09.2010), Շինարար (21.09.2010), Ուլուանա (22.09.2010)

  12. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    42
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կայքավար? Ոչինչ, վատ չի: Բայց միջազգային բառերը հայերեն թարգմանելը.. եսիմ... Ամբողջ աշխարհում ադմինը ադմինա կոչվում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (21.09.2010)

  14. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տգե՞ղ: Այ սրան համաձայն չեմ: Բավական գեղեցիկ բառ է, ավելին, շատ ավելի գեղեցիկ, քան ադմինիստրատորը (բնականաբար սուբյեկտիվ կարծիք է, ինչպես և քոնը):
    Իսկ կարևորն այն է, որ մեր լեզվին խորթ չէ:
    Հիշեցնեմ, որ կայքը հայերեն բառ է, հայերեն հնչողությամբ:
    Հիշեցնեմ նաև ուրիշ հայերեն բառեր՝ նման կազմությամբ. կառավար, ղեկավար, խաղավար:
    Չէ Արտ, կայքավարը որպես համակարգչային տերմինալոգիա չի հասկացվում, թե չէ բառը վատը չի:


  15. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Արտ, կայքավարը որպես համակարգչային տերմինալոգիա չի հասկացվում, թե չէ բառը վատը չի:
    Վիստ, կայք բառը (site բառի հայերեն համարժեքը) արդեն մտել է կիրառության մեջ, անկախ նրանից մենք դա ճի՞շտ ենք համարում, թե՞ սխալ: Սա լեզուների առանձնահատկություններից է, դրանք վերցնում են որոշ բառերի թարգմանություններն ու դարձնում սովորական, լեզուն զարգանում է: Կոնկրետ հայերենն, արդեն, իմ խորին համոզմամբ ընդունել է «կայք» բառը, ներառել էի իր մեջ: Հիմա, երբ արդեն գիտենք կայք բառը, երբ դա լսելով հասկանում ենք թե խոսքն ինչի մասին է, այ էդ բառն իմանալուց հետո ինչի՞ հետ կասոցացնես կայքավար բառը՝ լսելու դեպքում:

    Իհարկե սկզբնական շրջանում դա անսովոր է լինելու, քանի որ մեր ականջը սովոր է ադմինիստրատոր ու ադմին եզրերին: Բայց զուտ իմաստային առումով, նորից ուշադիր նայիր, ինչի՞ հետ ես ասոցացնելու:

    Նորից նշեմ, սա չի վերաբերվում ընդհանուր ադմինիստրատոր տերմինին: Օրինակ Network administrator-ը կայքավար չի: Թեև ես չեմ բացառում, որ ինչ-որ մեկն էլ առաջարկի նրան ցանցավար անվանել: Ի դեպ հիմնարկության ադմինիստրատիվ կազմը մենք կոչում ենք ղեկավար կազմ (թեև հիմա որոշ տեղերում փորձում են ներմուծել ադմինիստրատոր տերմինը):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (22.09.2010), Արևածագ (21.09.2010), Ուլուանա (22.09.2010)

  17. #10
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,307
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կայքավար- սիրուն ու բարեհունչ, ուղղախոսության ու ուղղագրության տեսակետից էլ շատ ավելի հեշտ բառ է, քան ադմինիստրատորը: Կապրի':

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (22.09.2010), Շինարար (21.09.2010), Ուլուանա (22.09.2010)

  19. #11
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    41
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Site administrator - կայքավար
    Չգիտեմ ինչու ես միշտ մտովի հենց այսպես էլ մտապահել եմ՝ «կայքի ղեկավար»… իսկ «կայքավար»-ը ոչ թե մեր ականջներին ախորժալուր չէ, այլ երևի այստեղ բառակազմության խնդիրն է: Օրինակ, «երկրի ղեկավար»-ը հնչեցնել որպես «երկրավար» - էլի ընդունելի է, բայց դժկամությամբ

    Իմ կարծիքով տվյալ պարագայում ավելի բնորոշ կլինի թարգմանել այն «վարչարար»… թեև… այն այլ «շրջանակների» հետ է զուգակցվում: Դա ընդամենը իմ կարծիքն է…


    Հ.Գ. Ի դեպ` "Google"-ը տարօրինակ տեղափոխություններ արեց` Վարչարար - администратор, Aдминистратор - ադմինիստրատոր:
    Վերջին խմբագրող՝ Interdenominational: 21.09.2010, 21:01:

  20. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜նց չեմ սիրում էդ «կայք» բառը... Ի՞նչ կապ ունի դա «սայթի» հետ: Մեջտեղի երկու տառը նույնն են. ուրիշ ոչ մի բան: Հիմա նույնիսկ ինչ-որ «կայքէջ» ա շրջանառվում :
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (22.09.2010), VisTolog (22.09.2010)

  22. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կայքի ադմինիստրատորի հայերենը Չուկն ա…

    ղեկավար, կազմակերպիչ… երևի… կամ "կայքղեկ" դասղեկի օրինակով… "Կայք նայող" զոն նայողի օրինակով… "կայքպետ" մարզպետի օրինակով… և վերջապես "կայքարած" արդեն գիտեք ինչի օրինակով

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (21.09.2010), murmushka (21.09.2010), Rhayader (22.09.2010), Հայկօ (22.09.2010), Մարկիզ (21.09.2010)

  24. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՜նց չեմ սիրում էդ «կայք» բառը... Ի՞նչ կապ ունի դա «սայթի» հետ: Մեջտեղի երկու տառը նույնն են. ուրիշ ոչ մի բան: Հիմա նույնիսկ ինչ-որ «կայքէջ» ա շրջանառվում :
    Նախորդ գրառմանս մեջ այս մասին արդեն գրել եմ.
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    կայք բառը (site բառի հայերեն համարժեքը) արդեն մտել է կիրառության մեջ, անկախ նրանից մենք դա ճի՞շտ ենք համարում, թե՞ սխալ: Սա լեզուների առանձնահատկություններից է, դրանք վերցնում են որոշ բառերի թարգմանություններն ու դարձնում սովորական, լեզուն զարգանում է: Կոնկրետ հայերենն, արդեն, իմ խորին համոզմամբ ընդունել է «կայք» բառը, ներառել էի իր մեջ:
    Իսկ սա նշանակում է, որ ելակետ վերցնում ենք էս իրողությունը: Կարող ենք քննարկել կայք բառի նպատակային լինել/չլինելը, բայց դա էս թեմայի քննարկման շրջանակներից դուրս կգա:

    Մեֆ, խնդրում ու առաջարկում եմ հումորի չվերածել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիստ, կայք բառը (site բառի հայերեն համարժեքը) արդեն մտել է կիրառության մեջ, անկախ նրանից մենք դա ճի՞շտ ենք համարում, թե՞ սխալ: Սա լեզուների առանձնահատկություններից է, դրանք վերցնում են որոշ բառերի թարգմանություններն ու դարձնում սովորական, լեզուն զարգանում է: Կոնկրետ հայերենն, արդեն, իմ խորին համոզմամբ ընդունել է «կայք» բառը, ներառել էի իր մեջ: Հիմա, երբ արդեն գիտենք կայք բառը, երբ դա լսելով հասկանում ենք թե խոսքն ինչի մասին է, այ էդ բառն իմանալուց հետո ինչի՞ հետ կասոցացնես կայքավար բառը՝ լսելու դեպքում:
    Որտե՞ղ ես թարգմանություն տեսնում : «Կայք» բառը «սայթ» բառի հետ բացարձակապես ոչ մի իմաստային ընդհանրություն չունի. կամայականորեն ընտրված բառ ա, ըստ երևույթին՝ ինչ-որ անգրագետ մաքրամոլի կողմից, ում շատ դուր են գալիս բառերի մեջտեղների երկու տառերը: Էդ ախմախ սխալը ավելի խորացնել պետք չի, իմ խորին համոզմամբ: Ես, օրինակ, «կայք» բառը լսելիս առաջին հերթին հասկանում եմ «ունեցվածք, գույք»:

    «Կայքավար» բառի պահով մնում եմ ձեռնպահ՝ միայն ու միայն «կայք» բառի նկատմամբ ատելությունիցս դրդված : Եթե «կայք» բառը ընդունելի է, «կայքավար» բառը շատ լավն է՝ բոլոր առումներով: «Ադմինիստրատոր» բառից հետո :
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (21.09.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. TOP բառի հայերեն տարբերակը
    Հեղինակ՝ l2sky, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.03.2012, 00:20
  2. AM/PM. հայերեն համարժեք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 12.08.2011, 14:10
  3. «Մերը» բառի իմաստը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 25.10.2009, 06:20
  4. «Կարոտ» բառի մասին
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.11.2008, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •