Շնորհավոր, նրանց ովքեր անկախ են..![]()
Շնորհավոր, նրանց ովքեր անկախ են..![]()
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Անկախության հռչակումը մեկ օր է, բայց այն կերտվում է տարիների ընթացքում: Տա՛ Աստված, որ արժանի լինենք այդ անգնահատելի արժեքին՝ Անկախությանը:
Ոմանք կարծում են, թե ապագան կարելի է կերտել մեկ վայրկյանում, որ կարելի է ազատ ու երջանիկ հայրենիք ստեղծել մեկ վայրկյանում, որ կարելի է կախարդական փայտիկը թափ տալ ու վերջ, ուրեմն արդեն բոլոր խնդիրները լուծվել են: Իսկ եթե էդ մի վայրկյանում չի փոխվել, ապա երազանքն ու նպատակը սին էին:
Չէ: Էդպես չի:
Անկախ ու ազատ հայրենիքի տեսլականին հասնելը երկար, քարքարոտ, բարդ, բայց պատվաբեր ու հիասքանչ ճանապարհ է: Ու փառք բոլոր նրանց, ովքեր այդ ճանապարհն ընտրել են այդ գիտակցումով, ովքեր այդ ճանապարհը գնում են այդ գիտակցումով ու ովքեր հասնելու են այդ ճանապարհի վերջին: Կեցցե՛ն մեր ծնողները, մեր ծնողների սերունդը, որ մեր համար դրեցին այդ ճանապարհի հիմքը, ազատ ու անկախ երկիր, հայրենիք կերտելու հիմքը, դրեցին դա առանց տրտնջալու, հաղթահարելով բոլոր դժվարությունները: Ու թող որ մենք այնքան կամք, պատիվ, համբերություն, նպատակասլացություն ունենանք, որ մեր ծնողների սկսած գործը կիսատ չթողնենք, հասցնենք հաղթական ավարտին ու մեր զավակներին տանք ավելի լավը, որը նրանք կարող ենք զարգացնել:
Շնորհավորում եմ բոլորին, ովքեր գիտակցում են անկախության խորհուրդը, և ովքեր, դժվարությունների ու բացթողումների պատճառով դա չեն գիտակցում: Շնորհավորում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին: ՇՆորհավոր այս հրաշալի օրվա կապակցությամբ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երբ նոր էինք անկախացել, ես վախով սպասում էի երբ ենք 5 տարեկան դառնալու, վախենում էի Առաջին հանրապետության ճակատագրին արժանանանք, ու մտածում էի որ եթե անցնի էտ ժամկետը էլ ոչ մի վտանգ մեզ չի սպառնում, ինչ եմ ուզում ասեմ, հիմա չնայած մեծացել եմ, էլի համոզված եմ ու կարծում եմ, որ չնայած բոլոր դժվարություններին Հայաստանը ինքնիշխան ու անկախ կլինի նաև հեռավոր ապագայում, շնորհավորում եմ բոլորին ու երազում եմ , որ ցանկացած հայ մարդու համար էս օրը իրոք մեծ տոն լինի, ցավոք սրտի այսօր տենց չի:
Վերջին խմբագրող՝ Երվանդ: 21.09.2010, 02:14:
Չար բաներ
Գացէք ըսէք չար բաներուն, որ չըլլան
Որ չըլլա թէ պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհէն
Համն ու հոտը խաթարելու չհասնին
Չար բաներուն բարև ըսէք մեր կողմէն
Ըսէք գիտենք թէ անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսէք գիտենք թէ կրնան
Օր ցերեկով մութ գիշերով յանկարծակի գալ մեզի
Բայց դուք ըսէք չար բաներուն, որ չըլլան
Որ չըլլա թէ պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհէն
Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սէր ու սիրով
-Մերթ կենսուրախ-շաղ ու շողով
-Մերթ յուսաբեկ-ահ ու դողով-
Շիւղ շիւղի
Շիներ ենք մենք մեր աշխարհը լոյս օրերու հիւրընկալ-
-Պզտիկ աշխարհ մը որ հազիւ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կեանքն ու մեր անդորրը ջերմիկ-
Այս բոլորը գացէք ըսէք չար բաներուն- և ըսէք
Որ չըլլայ թէ պատահին-
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիկէն
Համն ու հոտը խաթարելու չհասնին...
Զահրատ![]()
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 21.09.2010, 02:44:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Mephistopheles (21.09.2010), Monk (21.09.2010), Tig (21.09.2010)
Շնորհավորում եմ իմ երկրի, իմ Հայրենիքի կոնկրետ արտացոլումը հանդիսացող պետության Անկախության տարեդարձը: Մեր պապերը ու հայրերը շատ են տանջվել ու տենչացել այս Անկախությունը, որը մենք հիմա ունենք, որը մեզ համար հիմա դարձել է սովորական: Թող իմ Հայաստանի անկախությունը հավերժ լինի, թող իմ պետությունը ուժեղ լինի, թող իմ ժողովուրդը հպարտ լինի իր պետությամբ:
Շնորհավոր տոնդ Հայաստանի Հանրապետություն, դու լինես հավետ !
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շնորհավորում եմ Հայաստան տոնդ…
Հայաստանը ես եմ, դու, նա, մենք բոլորս: Եկենք այսօր էդ շնորհավորանքների հետ մեկտեղ նաև հավատով լցվենք, որ եկող օրը ավելին է լինելու մեր երկրի համար, որ այսօր անելու ենք էլ ավելին ու եղած օրերից էլ ճիշտ դասեր ենք քաղելու:
Եվս մեկ անգամ շնորհավոր մեր բոլորի տոնը:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի անկախության 19-րդ տարելիցի կապակցությամբ... հուսանք արդեն հասունացած Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու...
Շնորհավորում եմ բոլորիս:Թող որ տարին տարու վրա այս օրը իրոք տոնի վերածվի ու իրոք համահայկական միաբանման օր դառնա՝ անկախ մտածողությունից և գտնվելու վայրից
![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ժող, էսօր զարթնել եմ հեռախոսի զանգից. անկախության օրն էին շնորհավորումԲա որ ասում եմ՝ ամեն ինչ լավ ա լինելու՞
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Շնորհավոր տոնդ Հայաստան, իմ միակ ՀայաստանՄեռնեմ քո էն երեսուն հազար քառակուսի կիլոմետրին
![]()
Adriano (21.09.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ