Բոլորն էլ սիրում եմ միանման, արտահայտվում ՝ տարբեր կերպՄեկը սիրո լավագույն արտահայտչաձև համրում եմ գոռալն այն ի լուր ամբողջ աշխարհի, մյուը կամացուկ շշնջում սիրելիի ականջին՝ "Ես քեզ սիրում եմ" գերբնական ուժ ունեցող բառերը, մեկն ընտրում տարբեր տեսակի հուշումներով սիրո մասին ասելու, իսկ մեկն էլ ոչինչ չասելու ու փոխադարձություն չսպասելու ձևը։ Որն է ավելի լավ, չգիտեմ, բայց ամեն մեկն իր տեսակում երջանիկ է ու փոխել դա կամ հակառակում համոզելը մեղմ ասած սխալ կլինի
![]()
Իսկ ես կարծում եմ, որ ոչ միայն սերն է տարբեր ձևերով դրսևորվում, մենք նաև տարբեր ձևի ենք մտածում, խոսում, արտահայտվում:
Ահա, ներկայացնում եմ մի կատակ-մինի բառարան, որը պարունակում է առօրյա խոսակցություն` թարգմանած կնոջ և տղամարդու լեզվով
Կնոջ բառարան
Այո = Ոչ
Ոչ = Այո
Միգուցե = Ոչ
Կներես = Դեռ կփոշմանես
Մեզ պետք է = Ես ուզում եմ
Դա քո որոշումն է = Ճիշտ որոշումն արդեն վաղուց ակնհայտ էր
Արա ինչ կուզես = Քթիցդ եմ բերելու
Մենք պետք է խոսենք = Բողոքել եմ ուզում
Նեղացած չեմ = Իհարկե նեղացած եմ, հիմար
Դու այնքան առնական ես = Սափրվիր ու համ էլ քրտինքի հոտ է գալիս
Այս երեկո դու շատ ուշադիր ես = Մտքումդ մենակ սեքսն ա
Ռոմանտիկ եղիր, լույսն անջատիր = Ես ցեյլուլիտ ունեմ
Մեր խոհանոցն այնքան անհարմար է = Նոր տուն եմ ուզում
Նոր վարագույր եմ ուզում = Ինչպես նաև նոր գորգեր, կահույք...
Դու ինձ սիրում ե՞ս = Թանկանոց բան եմ ուզելու գնես
Դու ինձ ինչքա՞ն ես սիրում = Մի էնպիսի բան եմ արել էսօր, որ հաստատ շատ ես զայրանալու
Մի րոպեից պատրաստ կլինեմ = Կոշիկներդ հանիր ու հետաքրքիր ֆիլմ գտիր քեզ համար
Չա՞ղ եմ = Ասա, որ գեղեցիկ եմ
Դու պետք է մարդկանց հետ շփվել սովորես = Ուղղակի համաձայնիր ասածներիս հետ
Ես չեմ ճչում = Հա, ճչում եմ, որովհետև սա կարևոր է ինձ համար
Չէ, իրոք բան չկա = էն ա, որ ապուշի մեկն ես
Տղամարդու բառարան
Սոված եմ = Սոված եմ
Քունս տանում ա = Քունս տանում ա
Հոգնած եմ = Հոգնած եմ
Կինո գնա՞նք = Սեքս եմ ուզելու
Կլինի՞ մեկ-մեկ զանգեմ քեզ = Սեքս եմ ուզելու
Հետս կպարե՞ս = Սեքս եմ ուզելու
Սիրուն շոր ես հագել = Ընտիր բացվածք ա
Ի՞նչ ա եղել = Չեմ հասկանում, թե ինչից ես սենց բորբոքվել
Ի՞նչ ա եղել = Ի՞նչ անիմաստ հոգեբանական տրավմա ես տանում
Ի՞նչ ա եղել = Աչքիս էսօր սեքս չի լինելու
Ձանձրանում եմ = Սեքս անե՞նք
Սիրում եմ քեզ = Արի հիմա սեքս անենք
Ես էլ քեզ եմ սիրում = Տե՞ս,ասեցի, դե արի սեքս անենք
Հա, նոր սանրվածքդ լավն ա = Առաջ ավելի լավն էր
Հա, նոր սանրվածքդ լավն ա = Հիսուն դոլար ու մի մեծ տարբերություն էլ չկա
Արի խոսենք = Փորձում եմ տպավորություն գործել, որ մտածես թե խորը մարդ եմ, ու միգուցե էդ դեպքում սեքս անենք
Կամուսնանա՞ս հետս = Ուզում եմ, որ ուրիշ տղամարդկանց հետ սեքս անելը անօրինական դառնա քո համար
(գնումների ժամանակ)էս մեկն ավելի լավն ա = Որևէ մեկն ընտրի ու արի ռադներս քաշենք էս անտեր մնացած խանութից, գնանք տուն ու սեքս անենք
Չեմ կարծում, թե էդ բլուզդ ու էդ կիսաշրջազգեստդ իրար հետ սազում են = Ես գեյ եմ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Իմ կարծիքով ավելի լավ է`գոռալ ի լուր աշխարհի, միշտ հուշել, ասենք "խուտուտ տալ" ցույց տալու համար, որ սիրում ես, և փոխադարձություն չսպասել /ցանկալի է, բայց սրտից գլուխ չես հանի .../
կամ գոնե պետք է ժամանակ առ ժամանակ փորձել փոխել դա, որ ամեն ինչ լինի անկեղծ և նոր էջից սկսված, թարմություն ու պարզություն խորհրդանշող ...![]()
Այս ամենի տակ նույնիսկ երազում կարող եմ ստորագրել, կեցցես ihusik...
Շատ իմաստուն է գրել նաև philosopher-ը, շնորհակալություն...
Իմ կարծիքով կնոջ և տղամարդու սիրելու տարբերությունները բխում են /հիմնվում են/ կնոջ և տղամարդու կյանքում ունեցած "դերից", երևի ավելի հարմար կլինի ասել միսիայից, նպատակներից, որոնք ժամանակի ընթացքում կրում են տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված փոփոխություններ...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ