Ըստ իս, կինն ու տղամարդը սերը ոչ միայն լրիվ տարբեր ձև են ընկալում, այլ տարբեր ձև են նաև զգում այն: Տղամարդը, ինչպես ամեն ինչին, ինչ վերաբերում է կնոջը, այնպես էլ սիրուն, մոտենում է շատ նրբորեն (իհարկե խոսքս գնում է իսկական սիրո և ոչ թե ֆիզիկական կրքի մասին, չնայած այդ դեպքում ևս): Սիրող տղամարդը "սրտային հարցերի" հետ միաժամանակ, իր ամեն քայլը կշռադատում է, որպեսզի իր մի արարքով հանկարծ ցավ չպատճառի իր սիրած էակին: Այսինքն տղամարդու մոտ սերն ունի նախանշված ուղղություն և ինչ-որ առումով կառավարելի է: Կինն առանց մտածել է սիրում, առանց մտածել քայլեր գործում այդ պարագայում (չնայած հիմա շատ-շատերը կպնդեն, որ ամեն դեպքում էլ կինը գործում է առանց մտածել): Նա առանց մտածել, ակամա կարող է մի այնպիսի բառ ասել, կամ մի այնպիսի քայլ անել, որը մինչև հոգու խորքը կարող է վիրավորել տղամարդուն… Պարզապես կնոջ մտքով չի անցնում, որ տղամարդու կուռ ու աննկուն մարմնի ներքո թաքնված է նուրբ ու խոցելի հոգի…