Ժող ունեմ FUKE DT-830D չափիչ սարք: Արդյոք կարող եմ այս սարքի միջոցով ստուգել հոսանքը հաստատուն է թե ոչ:
Անկեղծ ասած այս սարքից գլուխ չեմ հանում կարող եք բացատրել թե ինչը ինչ չափելու համար է:
Ժող ունեմ FUKE DT-830D չափիչ սարք: Արդյոք կարող եմ այս սարքի միջոցով ստուգել հոսանքը հաստատուն է թե ոչ:
Անկեղծ ասած այս սարքից գլուխ չեմ հանում կարող եք բացատրել թե ինչը ինչ չափելու համար է:
Վերջին խմբագրող՝ Պոզիտրոն: 19.09.2010, 12:26:
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
DCV- չափում է հաստատուն լարումը, 2000k-200ohm- չափում է դիմադրությունը(նաև 2000օհմ ռեժիմում կարող ես ստուգել դիոդը), hFE- տրանզիստորի պարամետր է,DCA-չափում է հաստատւն հոսանքը,, ACV- չափում է փոփոխական լարումը.
եթե ուզում ես ստուգել հոսանքը փոփոխական է թե հաստատուն ապա ավելի լավ կլինի ստուգես լարումը(քանի որ երկուսն էլ նույն օրենքով են փոփոխվում). կարաս հետևյալն անես ես հիմնականը այդ մեթոդով եմ ստուգում. շուպերը պետք է լինեն com-ի և V.ohm.mA-ի վրա.սկզբից դնում եմ ACV-ի 750 վրա չափում եմ հետո եթե ցույց տվեց 0 կամ շատ փոքր արժեք ապա լարումը հաստատուն է եթե 0-ից մեծ փոփոխական: եվ հետո կարաս չափել DCV ռեժիմով ու արժեքը իմանաս եթե լարումը հաստատուն էր:
Վերջին խմբագրող՝ arm57: 20.09.2010, 11:28:
Պոզիտրոն (20.09.2010)
Հիմնականը գիտեի: Բայց քո ասածով արդեն արել եմ ու չեմ կարողացել որոշել 0- մոտ արժեք չի ստացվում
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
Պոզիտրոն ջան, իսկ էդ ի՞նչ անհայտ ծագման աղբյուր ա, որ չգիտես փոփոխական ա, թե հաստատուն:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 20.09.2010, 13:58:
ինչ արժեք ես ստանում
դե սովորական կոճ(220-ը սարքում ա 3-12իմ ցանկությամբ)
---------- Ավելացվել է՝ 18:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:25 ----------
Իրականում էլեմենտով ստուգեցի ու իրոք քո ասածով համոզվեցի որ ՀՀ ա: Բայց բանը նրանում ա որ իմ կոճը միացրել եմ չափիչ սարքիս(որը էլեմենտով ա աշխատում հավանաբար սա հերիք ա որ համոզվեմ որ հաստատուն ա) ու ուզում եմ ստուգեմ հենց դրա լարումը այդ դեպքում էկրանի ծայրում գրում ա -1,,,,,, :
Հա մեկել էտ 20, 200, 1000 (DCV-ի դեպքում) արժեքները ընդրում եմ ըստ իմ չափելիք հոսանքի լարման արժեքի կարգի, թե նաև պետքա էկրանի արժեք բազմապատկեմ կամ բաժանեմ 20ով(ի): Սլաքովի դեպքում վերջինը պարտադիր ա իսկ այդ դեպքու՞մ
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
ես չհասկացա այսինքն դա տրանսֆորմատոր է, եթե հա ապա տրանսֆորմատորի աշխատանքի սկզբունքը հետևյալն է առաջնային փաթույթին տալիս ենք փոփոխական լարում իսկ երկրոդային փաթույթում մակածվում էլշու (այսինքն ստանում ենք բարձր կամ ցածր փոփոխական լարում): Այսինքն հաստատուն հոսանքով(լարումով) օր. էլեմենտով չես կարող ստանալ տրանսֆորմատորի ելքում (երկրոդային փաթույթում ) լարում:
իսկ ինչ վերաբերվում է 20, 200, 1000 ապա դրանք ուղակի նրա համար են որ որոշես հոսանքի (լարման) ճշգրիտ արժեքը. օր. չապեցիր լարումը 1000 ռեժիմում ցույց տվեց 165Վ եթե ուզենաս իմանալ ճշգրիտ արժեքը ապա պետք է դնես 200 ռեժիմի վրա օր. 165.4Վ.
Եթե տրանսֆորմատորա, ապա երկրորդ փաթույթի վրա ոնց կարողա հաստատում լարում ստացվել??? Հաստատուն լարում ստանալու համար երկրորդ փաթույթի լարումը դեռ պետքա ուղղել...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Հա, հա, հետն ա: Մեջը մենակ տրանսֆորմատոր չի, ուղղիչ սխեմա էլ կա՝ կարծում եմ փորձարկվող սարքդ ադապտեր կոչեցյալն ա էն որ տարբեր սարքերի մուտքում միացվում ա
---------- Ավելացվել է՝ 23:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:42 ----------
Իսկ էկրանին երևացող արժեքը ոչ մի բանով բազմապատկել պետք չի՝ էն ա ինչ որ կա: Պարզապես պետք ա ճիշտ դիապազոնը ընտրել, եթե չգիտես, թե ինչ լարում ես ակնկալու, սկսի ամենաբարձրից, որ սարքդ չվնասես (համոզված չեմ որ կվնասվի):
Պոզիտրոն (20.09.2010)
Հոսանքի փոփոխական կամ հաստատուն լինելը ստուգելու համար ես միացնում եմ դինամիկին, բարձր լարումների դեպքում հաջորդաբար կոնդենսատր միացնելով: Լսելով դինամիկի ձայնը կարելիա որոշել ինչ հաճախություն ունի և նույնիսկ միաժամանակ քանի տարբեր հաճախություններա պարունակում իր մեջ, նաև վարժ մարը կիմանա, թե ինչ օրենքովա փոփոխվում` սինուսոիդա, սղոցաձևա, ինպւլսներա թե ինչա: Դինամիկով կարելիա որոշել, թե հոսանքը փոփոխականա ըստ լարման արժեքի, թե փոփոխականա նաև ըստ ուղղության:
NARUTO 9:30-ին և 17:00-ին ATV-ի եթերում: Երկուշաբթիից ուրբաթ:
Ինձ կասեք, թե ոնց չափեմ կոճի ինդուկտիվությունը, կամ գոնե ասեք, թե մեկ Տեսլան շաաաատ մեծ ինդուկտիվությունա?
NARUTO 9:30-ին և 17:00-ին ATV-ի եթերում: Երկուշաբթիից ուրբաթ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ