User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Վերադարձ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերադարձ

    Քթով հարվածեց դռանը և ցավից ետ ցատկեց: Ոտքերը հազիվ էին պահում. արդեն քանի ամիս էր, ինչ թափառում էր հեռուներում, հարազատ տանից հեռու, վտանգներով լի ճանապարհներին, անիծելով այն օրը, երբ լքեց հարազատ օջախը: Եվ ահա, երջանիկ պատհմամբ վերագտել էր հարազատ տունը: Երջանկությունից խելքը կորցրեց առաջին պահին և աճապարեց ներս մտնելու, և.... Քիթը ցավում էր: Թևով սրբեց այն. արյուն չկար: Բայց արդյո՞ք սա իր տունն է: Եթե նա է, ինչո՞ւ այդքան անհյուրընկալ ընդունեց իրեն: Կասկածը շանտի նման անցավ նրա մտքով: Արդյո՞ք: Նայեց շուրջը: Մերկ ծառերը կնճռոտ, երկար ձեռքերը պարզել էին իրան և, կարծես, ուզում էին բարակ, չոր ու ոսկրոտ մատներով բռնել նրան, խեղդել: «Ինչպիսի՞ հիմարություն»,- թափ տվեց գլուխը և խրոխտ բարձրացնելով գլուխը առաջ շարժվեց: Հասավ դռանը, կանգ առավ: «Տեսնես՝ կինն ու երեխաներն այնտե՞ղ են, ներսում»: Երբ նա հեռացավ, երեխաները դեռ փոքր էին, «անփետուր, ձվից նոր դուրս եկած ճուտիկներ»՝ ժպտաց նա: Այս անգամ ավելի զգուշորեն հրեց դուռը: «Ճը՜ռռռ»,- լսվեց դռան ճիչը, ապա ամեն ինչ հանդարտվեց և նա ոտքը, ապա և ամբողջ մարմինը ներս դրեց: Տան փոշե շունչը միանգամից պարուրեց նրան:

    ---------- Ավելացվել է՝ 01:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:14 ----------

    Սկզբում ոչինչ չէր տեսնում, միայն զգում էր նամշած պատերի, կիսափտած փեղկերի հոտը: Կամաց-կամաց սկսեց նշմարել շրջապատի առարկաները: Անպետք, հնամաշ կահույքի կույտերը դարսած էին շուրջբոլորը, բոլորն էլ պատված փոշու և կեղտի հաստ շերտով: «Շրը՛խկ»՝ քամին փակեց դուռը: «Այդպես էլ պետք է լիներ»,- անցավ նրա մտքով, բայց հետո բնազդաբար շուռ եկավ դեպի դուռը և մի քանի քայլ ետ գնաց: Գայթեց. ոտքը դիպավ հատակին գցած փաթաթված սփռոցի գլանակին: Հավասարակշռությունը չկորցնելու համար բռնեց զարդանախշ աթոռի եզրից: Ինչ-որ բան սկսեց ծորալ ձեռքի վրայով, ոտքերն էլ ավելի ու ավելի էին մխրճվում ինչ-որ մածուցիկ նյութի մեջ: Սարսափած առաջ թռավ և ընկավ գետնին: Գըմփ: Քամին կրկին անգամ շրխկացրեց դուռը՝ փոշու և հողի մի մեծ կույտ ներս լցնելով:
    Վեր կացավ: Երակներում վերականգնվող արյան հոսքը ջերմացրեց ոտքերը: Ամեն քայլափոխի հետ կահույքի պարագաներից մեկից մյուսը ձգվող սարդոստայնների լպրծուն թելերը պատռվում էին, փաթաթվում գլխին, մարմնին: Ինչ-որ աննկարագրելի ուժ ձգում էր նրան դեպի տան խորքը:
    Սարսափը սկսվեց այնտեղ, երբ հասկացավ որ մինչև լույս գերի է այս դատարկ տանը` չորս պատերի մեջ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2010), CactuSoul (23.09.2010), Lion (18.09.2010), Հայկօ (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Վերադարձ» թամանյանական Երևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 12.07.2018, 06:31
  2. «Վերադարձ» Արմենիայի եթերում
    Հեղինակ՝ Marco, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 196
    Վերջինը: 20.11.2010, 23:20
  3. Արձակ. Վերադարձ դեպի կապույտ մոլորակ
    Հեղինակ՝ Էրվին, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 25.06.2010, 23:44
  4. Մասսագետ, բարի վերադարձ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.11.2008, 02:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •