User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Վերադարձ

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերադարձ

    Քթով հարվածեց դռանը և ցավից ետ ցատկեց: Ոտքերը հազիվ էին պահում. արդեն քանի ամիս էր, ինչ թափառում էր հեռուներում, հարազատ տանից հեռու, վտանգներով լի ճանապարհներին, անիծելով այն օրը, երբ լքեց հարազատ օջախը: Եվ ահա, երջանիկ պատհմամբ վերագտել էր հարազատ տունը: Երջանկությունից խելքը կորցրեց առաջին պահին և աճապարեց ներս մտնելու, և.... Քիթը ցավում էր: Թևով սրբեց այն. արյուն չկար: Բայց արդյո՞ք սա իր տունն է: Եթե նա է, ինչո՞ւ այդքան անհյուրընկալ ընդունեց իրեն: Կասկածը շանտի նման անցավ նրա մտքով: Արդյո՞ք: Նայեց շուրջը: Մերկ ծառերը կնճռոտ, երկար ձեռքերը պարզել էին իրան և, կարծես, ուզում էին բարակ, չոր ու ոսկրոտ մատներով բռնել նրան, խեղդել: «Ինչպիսի՞ հիմարություն»,- թափ տվեց գլուխը և խրոխտ բարձրացնելով գլուխը առաջ շարժվեց: Հասավ դռանը, կանգ առավ: «Տեսնես՝ կինն ու երեխաներն այնտե՞ղ են, ներսում»: Երբ նա հեռացավ, երեխաները դեռ փոքր էին, «անփետուր, ձվից նոր դուրս եկած ճուտիկներ»՝ ժպտաց նա: Այս անգամ ավելի զգուշորեն հրեց դուռը: «Ճը՜ռռռ»,- լսվեց դռան ճիչը, ապա ամեն ինչ հանդարտվեց և նա ոտքը, ապա և ամբողջ մարմինը ներս դրեց: Տան փոշե շունչը միանգամից պարուրեց նրան:

    ---------- Ավելացվել է՝ 01:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:14 ----------

    Սկզբում ոչինչ չէր տեսնում, միայն զգում էր նամշած պատերի, կիսափտած փեղկերի հոտը: Կամաց-կամաց սկսեց նշմարել շրջապատի առարկաները: Անպետք, հնամաշ կահույքի կույտերը դարսած էին շուրջբոլորը, բոլորն էլ պատված փոշու և կեղտի հաստ շերտով: «Շրը՛խկ»՝ քամին փակեց դուռը: «Այդպես էլ պետք է լիներ»,- անցավ նրա մտքով, բայց հետո բնազդաբար շուռ եկավ դեպի դուռը և մի քանի քայլ ետ գնաց: Գայթեց. ոտքը դիպավ հատակին գցած փաթաթված սփռոցի գլանակին: Հավասարակշռությունը չկորցնելու համար բռնեց զարդանախշ աթոռի եզրից: Ինչ-որ բան սկսեց ծորալ ձեռքի վրայով, ոտքերն էլ ավելի ու ավելի էին մխրճվում ինչ-որ մածուցիկ նյութի մեջ: Սարսափած առաջ թռավ և ընկավ գետնին: Գըմփ: Քամին կրկին անգամ շրխկացրեց դուռը՝ փոշու և հողի մի մեծ կույտ ներս լցնելով:
    Վեր կացավ: Երակներում վերականգնվող արյան հոսքը ջերմացրեց ոտքերը: Ամեն քայլափոխի հետ կահույքի պարագաներից մեկից մյուսը ձգվող սարդոստայնների լպրծուն թելերը պատռվում էին, փաթաթվում գլխին, մարմնին: Ինչ-որ աննկարագրելի ուժ ձգում էր նրան դեպի տան խորքը:
    Սարսափը սկսվեց այնտեղ, երբ հասկացավ որ մինչև լույս գերի է այս դատարկ տանը` չորս պատերի մեջ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2010), CactuSoul (23.09.2010), Lion (18.09.2010), Հայկօ (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Փոշին լավ է», մտածեց, «մտածելն էլ է լավ»: Խավարի միջից աղոտ կերպով ուրվագծվում էր հերթական դռան փայտե անկենդան մարմինը: Սև դռան տախտակները դիվական ուժով ձգում էր նրա քիթը: «Քիթը լավ է», չհասցրեց մտածել նա: Դը՛խկ: «Քիթը արդեն լավ չէ», մտածեց: Դռան վրա նշմարեց մի չնչին փոսիկ ու հասկացավ, որ դա իր սեփական քթի դրոշմն էր՝ տան հազարամյա էության կրծքին: Ապա փոսիկի կողքին տեսավ մի ուրիշ՝ մի քիչ ավելի խորը ճմլված տեղ, և հասկացավ, որ ինքն այս տանը մենակ չէ: «Կնոջս ու երեխաներիս քթերի տեղերը չեն, կարծես թե», մտածեց: «Կինն ու երեխաները լավ են», մտածեց: «Տունը վատ է», մտածեց: «Վատ ըլնես դու՛», ի պատասխան մտածեց տունը: Անկյունում դրված ծաղկամանի միջից նարգիզներն աչքով էին անում: Կարմիր, կարմիր, կարմիր ծաղիկներ: Ծաղիկը դռան ձայնով կանչեց. «Քի՜թ...»: Քիթը դողում էր: Ասես ծանոթ ֆիմլի սցենար լիներ: Սկսեց ձեռքերով փնտրել քիթը: Շոշափելով հասավ այնտեղ, որտեղ իր փափուկ ու կյանքով լեցուն ձեռքերը սովոր էին շոշափելու իր հպարտությունը՝ արծվաքիթը, և փոխարենը՝ դատարկություն շոշափեց: Դուռը քրքջաց:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2010), ars83 (18.09.2010), CactuSoul (23.09.2010), Մանուլ (25.09.2010), Նաիրուհի (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուռը ճռռոցով փակվեց: «Դուռռռռռռռ», ճռռաց դուռը: Ոտքերը լարվեցին, կյանք առան, մթության մեջ սկսեցին ապրել սեփական կամքի համաձայն, ու շուռ եկան դեպի սենյակի խորքը: Դուռը լուռ էր: Դուռը կառափնարանի տախտակներից էր պարտարստված, դուռը կարոտ էր դահճի կացնին, դուռը արյուն էր տենչում: Քթի հարվածներն ու քթից հոսող կաթիլները չէին կարող փոխարինել կացնի փաղաքշանքներին: «Արի՜», հնչում էր նրա գլխում: «Արի՜», արձագանքում էր անջատիչը: Հանկարծ սարսափով հասկացավ, որ անջատիչը միայն անջատում էր այս տանը, որ միացնիչ չկա ու չի էլ եղել երբեք: Նարգիզները ուշադիր հետևում էին նրա յուրաքանչյուր քայլին: Հիմա կա՛մ սարսափ, կա՛մ միստիկա, կա՛մ էլ հավերժության պատրանք՝ ծվարած իր քթի ցավի մեջ: «Դը՛խկ», ծաղրեց նարգիզը: Գունավոր ու ձայնաշատ մթությունը ոլորվեց ու մտրակի նման ճայթեց ականջի տակ: «Սովորական մտրակ», մտածեց: Մտրակը լավ է: «Պատմությու՜ն սարքեցիք... Դու՜ռ, նարգի՜զ»: Դը՜խկ: Հերթական կապտուկը: Դուռը համաձայն չէր: Նարգիզներից դռան հոտ էր գալիս:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 18.09.2010, 01:04:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2010), ars83 (18.09.2010), CactuSoul (23.09.2010), Նաիրուհի (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաստաղից ստվերներ էին կաթում: Առաստաղի գերաններին ստվերներ էին նստած: Ստվերները խավարի գրկում քնած էին: Նարգիզները խճճված էին իրար, նարգիզները սողում էին պատն ի վեր: Նարգիզները մետաղական ձայնով երգում էին՝ ցանց դարձած: Ցանցն արդեն ամենուր էր: «Կինս... Երեխաներս...», մտածեց: Երեխաներին աղոտ էր հիշում: Փոքրիկ, փափուկ ու աշխույժ... Փորձեց հիշել, թե ինչպիսին էին նրանք, երբ նոր էին ծնվել, սակայն՝ ապարդյուն: Հանկարծ մղձավանջային մի տեսիլք շանթեց նրան. բարուրի սպիտակ սավանները սողալով ու գալարվելով մոտենում էին իր երեխաներին, պարուրում նրանց ու քանարում՝ ձվի կեղևի պես անթափանց, ձվի կեղևի պես սառը: Կեղևները դիակի սառնություն ունեին: Աչքերի առաջ սևացավ, ոտքերը թուլացան: Զգում էր, որ բոբիկ քայլում է ածելու նման սուր ծղոտների վրա: Ոտքերն ասես թեփուկներով էին պատվել: Վզի շարֆն արյան գույն ուներ, արյան նման մածուցիկ էր ու կպչուն. շարֆն ասես կոկորդից կախված հավերժության բեռը լիներ, որը հակում էր նրա գլուխը դեպի հողից ծլած ածելիների շեղբերը: Այլայլված՝ ձեռքը տարավ դեպի մազերը, մատները խրեց մազերի մեջ: Նույն արնակարմիր սարսափը ծվարել էր նաև մազերի մեջ՝ դիվական սանրվածքի նման տարուբերվելով գլխին:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 18.09.2010, 01:29:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (18.09.2010), CactuSoul (23.09.2010), Նաիրուհի (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակ՝ Ռոբերտ Քոք:
    Խաղային կերպար՝ Microbiological Ergonomic Multichildren Originator, կրճատ՝ Մեմո:

    Բոբը սեղմեց Enter կոճակը և Microsoft Visual Studio-ի պանծալի կոմպիլյատորը սկսեց ծրագրային կոդի թարգմանությունը երկուական, մեքենայական ֆորմատի: Երբ կոմպիլյատորն ավարտի աշխտանքը, կփոխանցի միջանկյալ կոդը լինկերին, որը կբեռնի բացակայող գրադարանները և կստեղքի exe ֆայլը. այդպես կծնվի Մեմոն: Բոբը շփեց ձեռքերը և սկսեց մի երգ մռմռալ: Համակարգչի պրոցեսորը, օպերատիվ հիշողությունն ու C++ լեզվի կոմպիլյատորը միասին աշխատում էին, ստեղծելով MEMO դասի օբյեկտ: Մեմոն ծնվում էր այնտեղ, ուր ձեռքեր էին ու ձայներ: Երկու տարի է նրան պատրաստում էին, շտկում նախագծման թերությունները: Linking... հայտնվեց էկրանին և Բոբը հայացքը սևեռեց էկրանին: Եվս մի քանի վայրկյան և Մեմոն ծնվե՛ց:
    Բոբը կրկնակի շրխկացրեց էկրանին հայտնված պիտակի վրա: Մեմոն բացեց աչքերը, սկսեց շարժվել:
    - Հե՛յ, Մե՛մո, ողջույն,- գոռաց Բոբը: - Մենք միասին ենք աշխատելու: Հագնելու ենք էլեկտրոնային «զգեստներ» և միանալու ենք համակարգին: Դու պետք է պարզապես գրանցես մարդկային սխալները: Այ, նայի՛ր,- աթոռից վեր կացավ Բոբը և մոտեցավ գրքերի պահարանին, որի վրա գրքերի մի կույտ էր շարված: Պատկերացրու, որ մի հիմար գրքերն այնպես է շարել, որ դրանք կարող են ընկնել մեկի գլխին, եթե նա սենյակ մտնի (պահարանը դռան մոտ էր),- և Բոբը մի քիչ առաջ քաշեց վերևի գիրքը և կանգնեց պահարանի տակ: - Ու եթե գիրքը ընկնի մեկի գլխին կարող է նրան լուրջ վնասներ պատճառել և ցավացնել նրա... Բոբը չնկատեց՝ ինչպես դիպավ պահարանին և գիրքն ընկավ ուղիղ նրա քթին՝ պոկել-տանելով ակնոցը:
    - Ցավացնել նրա քիթը, գրողը տանի,- գոռաց Բոբը և տրորեց քիթը:
    - Քիթը լավ է,- մոնիտորի մյուս կողմից լսվեց Մեմոյի ձայնը: - Դուռն էլ է լավ: Գիրքը վատ է:
    - Ոչ, ոչ,- շտապեց ուղղել Բոբը: - Գիրքը վատ չէ: Դու լավն ու վատը վերլուծելու համար չես ստեղծված: Դու պետք է պարզապես գրանցես սխալը՝ գիրքը վտանգավոր տեղում դնելը:
    «Իզուր եմ սրա հետ առնչվելու ժամանակը գրանցել 26 ժամ,- մտածեց Բոբը: Այն խելառ Ալեքսը հաստատ ավելորդ լավ-վատ վերլուծելու բլոկներ է ավելացրել ծրագրին»:

    Ծնողներ չունեմ,- մտածեց Մեմոն: Իսկ երեխաներ կունենա՞մ, տեսնես: Շուրջն ամեն ինչ փոխվեց և նա հայտնվեց ձնապատ անտառում: Շուրջը եղևնիներ էին՝ ոտքից գլուխ ծածկված ձնով:
    Ձյունը լավ է: Ոչ, ձյունը ճիշտ է՝ ինքն իրեն ուղղեց: Եղևնիների կատարներին փոքր ձվաձև օբյեկտեր էին շարված՝ Memo դասից ժառանգված օբյեկտներ: Հանկարծ Մեմոն նկատեց, որ դրանք սկսում են սահել ծառի կատարից: Զարմանքով նկատեց, որ իր ձեռքերում մի զամբյուղ է հայտնվել: Ոտքերը թաղված էին ձյան մեջ: Քիթը ցավում էր: Քիթը ճիշտ է: Ցավը սխալ է: Մոտակա եղևնուց պոկվեց ձվաձև օբյեկտը և սուրաց ներքև: Հասնելով գետնին՝ շրխկաց սառցապատ գետնին, ճաքեց: Մի փոքրիկ մեմո դուրս ընկավ միջից և անկենդան անշարժացավ գետնին: Ապա սկսեց ընկղմվել ձյան մեջ, մինչև ձյունը ծածկեց, կուլ տվեց անկենդան օբյեկտը: Մեմոն սարսափահար նայում էր ջրափոսին, որ մնացել էր օբյեկտի փոխարեն:

    Object not found. Բոբի աչքերն արյունով լցվեցին, երբ տեսավ այդ տողն էկրանին:
    - Զամբյուղը դիր տա՛կը,- գոռաց նա: - Բռնի՛ր նրանց, մի՛ թող որ ընկնեն գետնին:

    Մոտակա ծառից սկսեց սահել երկրորդ օբյեկտը: Մինչ նա գետնին կընկներ, Մեմոն պահեց զամբյուղը նրա տակ և չթողեց ընկնի գետնին: Եվ այդպես շարունակ: Զամբյուղը լցվում էր Memo դասից ժառանգված օբյեկտներով, բայց չէր վերջանում: 24 ԳԲ տեղ կա մեջը, ինչպե՞ս կարող է այդքան շուտ լցվել:
    Գնալով, օբյեկտները սկսում էին ավելի ու ավելի շատանալ ծառերի գաագթներին և ավելի ու ավելի արագ ընկնել: Մինչ Մեմոն փորձում էր դրանցից մի քանիսին փրկել, մյուսներն ընկնում էին սառցի վրա և անհետանում ձյան տակ:- Ինձ տո՛ւր զամբյուղը,- բարկացած Մեմոյին դիմեց Բոբը:
    Մեմոն լուռ նրան մեկնեց զամբյուղը:
    - Այսպե՛ս, ավելի արագ, հասկանո՞ւմ ես,- գոռաց Բոբը և հասցրեց ևս երեք սահող օբյեկտ բռնել:
    Մեմոն զարմացած նայում էր Բոբին, որի կերպարանքն այլևս նույնը չէր. ձեռքերն ու ոտքերը պատված էին մազերի հաստ շերտով: Երբ Բոբը շուռ եկավ դեպի մոտակա եղևնին՝ ընկնող օբյեկտը բռնելու, Մեմոն զարմանքով նկատեց, որ Բոբը պոչ ունի:
    - Տեսա՞ր,- ժպտալով ասաց Բոբը՝ շուռ գալով դեպի Մեմոն:
    Բոբի ատամները տհաճորեն փայլեցին նոր դուրս եկած լուսնի լույսի տակ: Կտրիչներն անհամաչափորեն մեծ էին: Քիչ առաջ կարմիր աչքերն այժմ դեղնավուն էին...

    Արևը մայր մտավ. այլևս օբյեկները վերջացան: Մեմոն և Բոբը տասնհինգ րոպե է, ինչ փորում էին ապակու պես կտրող ձյունը: Եթե ունես հավատ ձյունակույտից անդիի նկատմամբ, դա էլ հենց կծառայի մղիչ ուժ: Ես հավատ չունեմ, ասում է Բոբը: Հավատը ծնվում է հետո, Բոբ, արա՛ առանց հավատալու: Այստեղ մի փոքր “խարդախություն” կա. նա հավատում է ինձ, որովհետև ես օբյեկտ եմ:

    Մենք նստած ենք քարանձավում, կրակ վառեցինք, դատարկեցինք զամբյուղի ողջ սառած պարունակությունը ու թեյ խմեցինք պաքսիմատով: Բոբն ուտում էր ախորժակով, ես նայում էի նրա դեմքի վրայով սահող թեյի գոլորշուն, ու նա բացել էր իր սիրտը: Մեմոն սարսափահար դիտում էր, թե ինչպես են Բոբի ատամների տակ մանրվում, փշրվում Memo դասի փոքր Մեմո օբյեկտները:

    Բոբն ու քարանձավն անհետացան, այլայլված ձեռքը հանեց մազերից, որտեղ ծվարել էր սարսափը:
    Վերջին խմբագրող՝ ars83: 18.09.2010, 02:13:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.09.2010), Հայկօ (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  11. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներսում ամեն ինչ հին էր: Փոշին փետուրների նման սավառնում էր գաղջ օդում: Գլուխը պտտվում էր, զամբյուղը արճճի նման ծանրացել էր ձեռքում: Ինչ-որ ծանոթ բան կար սառցույցի շերտի տակ հանգչող ընկած օբյեկտների մեջ... Ինչ-որ կասկածելիորեն հարազատ բան... «Երեխաներս», տնքաց: «Երեխանե՜րդ», արձագանքեցին պատերը: Մեխերը որդերի նման սողում էին դռան տախտակների միջով: Ընկած օբյեկտների վրայից սպիտակ թեփուկների նման թափվում էին ձվի կեղևները, և թափվելով՝ վերածվում երիցուկների թերթիկների: Թերթիկների արանքներում թրթուրներ էին գալարվում: Մատները սահեցին հատակի տախտակների վրայով:
    «Պոկել»:
    Ախ: Կոկորդից հառաչի փոխարեն ինչ-որ խեղդված կրթկրթոց էր դուրս թռավ: Առաստաղի անկյուններում կուչ եկած ստվերները անհանգիստ շարժվեցին: Շարունակեց քաշել: Հանկարծ զգաց, որ թևերն իրեն այլևս չեն ենթարկվում, որ փոշու փետուրները խրվել են մատների մեջ ու աներևույթ շղթաների նման կաշկանդում են իր շարժումները: Հատակից քամի փչեց, և քամու հետ դուրս ժայթքեց գերեզմանաբույր հողը: Խլրտացող հող, սենյակին չսազող... Բայց ելք չկար:
    Պատերի ցանցը դողաց՝ այս անգամ ավելի բարձր ձայն արձակելով: Հուսահատ՝ կառչեց ցանցից, փորձեց պոկել այն, փորձեց կտոր-կտոր լինել և դուրս գալ դեպի գիշերվա սառը ազատությունը: Ապարդյուն: «Երեխանե՜րս», գոռաց: «Կի՜նս»: Ցավից հազարապատիկ ուժեղացած նրա ձայնը ալիք-ալիք տարածվեց խավարի մեջ և... կորավ: Խավարը կուլ տվեց նրա ձայնը: Փորձեց շարֆով քաշքշել մութը. գործվածքը կառչեց ժանգոտ մեխին ու պատռվեց: Պատռվածքից արյուն էր ծորում:
    Աչքերը գործի անցան: Քնձռոտ սենյակ: Մի քանի ձողեր՝ պատից պատ, անկյունում՝ կեղտոտ ջրով լի մի թաս: Թասը սարսափ ու մահ էր բուրում:
    - Եկանք...
    «Հետո՞ ուր»: Չգիտի: «Իսկ ու՞ր են նրանք»: Ու՞ր են կինս, երեխաներս... Սենյակ, ցանց, ձողեր, մթություն ու սարսափ... Խավարի միջից շղթաների զրնգոց էր լսվում: Ցանցը վերջին անգամ զարկվեց քթին: Հեռվում՝ ինչ-որ հեռու իրականության մեջ, գիշերային երկնքի սև թավիշը փաթաթվեց լուսնի շուրջն ու ցնծագին ճչաց: Մնաց լռությունը՝ խավարում սառած:
    Դմփ: Ընկավ հերթական օբյեկտը: Փշուրներ, թաց, լպրծուն: Սարսափով նայեց այն ամենին, ինչը քիչ առաջ կարող էր բարուրի մեջ փաթաթված երեխա լինել, իսկ հիմա՝ խավարի որսն էր: Արյունը, լորձունքի ու ցեխի հետ շաղախված, ծորում էր ցանցից դուրս:
    Քայլեց: Մի թիքա տարածք... Ճլփ: Ոտքերը մխրճվեցին կեղտի մեջ, մատները շոշափեցին հողի մեջ թաքնված լպրծուն գարշահոտությունը:
    Գնաց: Անթափանց մթությունը պարանե օղակի նման փաթաթվում էր վզի շուրջ: «Խոզուկը խորոված, խոզուկը տապակած», անընդհատ պտտվում էր ուղեղի մեջ: Կարդացել էր, գիտեր: Հանկարծ զգաց, որ խոզուկի փոխարեն իր կինն էր խորովվում հնոցի մեջ: Ուշակորույս ընկավ:
    Երբ աչքերը բացեց, ոչինչ չէր փոխվել: «Հարկավոր է դուրս գալ», մտածեց հստակ: Զգաց, որ ամբողջ մարմինը պատված է մազերի հաստ շերտով: «Խոզուկը խորոված...»: Չգիտես ինչու՝ նրան թվում էր, որ իր կինը երբեք էլ իր կինը չի եղել, որ իր երեխաները իրենը չեն, որ զամբյուղի մեջ թպրտացող օբյեկտները սարսափում են իրենից... Ուզում էր գազանի պես ոռնալ: Գիտակցում էր, որ իր յուրաքանչյուր արարքը, յուրաքանչյուր քայլը իրենը չեն, որ ինքը խամաճիկ է՝ ինչ-որ ուժի ձեռքերում, որ իրեն ղեկավարում են... Փորձեց շոշափելով գտնել իր վերջույթները շարժող թելերը, ցանկացավ ատամներով պատառ-պատառ անել դրանք, և բախվեց խավարի ապակյա սառնությանը: Թելեր չկային:
    Իսկ հետո՞: Զամբյուղ, ճերմակ բարուր, արյունոտ տախտակներ, գարշահոտություն... Օդը չէր հերիքում: «Խոզուկը խորոված...»: Սա դեռ վերջը չէ:
    Իհարկե չէ:
    Դըխկ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 18.09.2010, 02:40:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (18.09.2010), CactuSoul (23.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոբերտ Մյասնիկյանը ձեռքը մեկնեց սեփական արտադրության օղով լցված շշին: Մարմինը ձգվեց, ծոծրակը, որին երկու օր առաջ աթոռի պոկված ոտքով հարվածել էր տիկին Մյասնիկյանը, դեռ ցավում էր: Սեղանից վերցրեց բաժակը, օղին լցրեց մեջը և մեկ ումպով կոնծեց:
    «Օխա՜յ...»
    «Զահրումար,- մտքում հնչեց կնոջ ճղճղոցը,- հերիք չէ՞ լակես: Ոչ մի գործ չես անում. ամբողջ ֆերման ինձ վրա է: Կովը կթիր, բոստանը մշակիր, ծառերը ջրիր: Մի աքլորն ի՞նչ է՝ չես կարողանում պահել, դա էլ փախավ-գնաց: Վե՛րջ, բավակա՛ն է, ալկոհոլիկ շուն, ես գնում եմ: Մնա թրիքի մեջ, լակիր ինչքան ուզում ես, սատկիր»:
    Աչքը գցեց հեռուստացույցին, ուր շարժվում էին հենց նոր վերջացած սարսափ ֆիլմի տիտրերը:
    «Էս անտեր սարսափ ֆիլմերում ինչ բեջուռա կենդանի ասես նկարում են վախացնելու համար, տո ասա էկեք իմ տունը նկարեք... դրանից էլ լավ սարսա՞փ»,- կիսաձայն ասաց ինքն իրեն՝ կնոջ դեմքը հիշելով:
    «Սովածացա»,- մտածեց և գնաց գազօջախի մոտ: Բացեց կաթսան. եփած հավի ոսկորներ էին, հավը վաղուց կերել-վերջացրել էր: Բարձրացրեց թավայի կափարիչը՝ ձվածեղի մնացորդներ էին: Ձեռքով վերցրեց վերջին կտորը, կերավ, ապա ձեռքը քսեց շորերին և դատարկեց օղու շիշը:
    Օրորվելով գնաց զուգարան, ապա, պատերից բռնվելով, եկավ, նստեց մահճակալին: «Ճըռռ»,- ճռռաց մահճակալը: Ինչ-որ մի ձայն էլ էր լսվում: Ինչ-որ աղիողորմ կրթկրթոց:
    «Անտեր սարսափ ֆիլմը»,- մտածեց Ռոբերտը, անջատեց հեռուստացույցը, պառկեց, հայացքը գցեց առաստաղին և անշարժացավ:
    Արևելքը սկսեց շառագունել: Դրսից ինչ-որ աղմուկ էր լսվում:
    - Էս ի՞նչ է, տո,- մտածեց Ռոբերտը: - Կարո՞ղ է գողեր են:
    Վեր կացավ, վրան գցեց տաք մուշտակը, նայեց շուրջը: Ուրիշ բան չգտնելով, հատակից վերցրեց աթոռի կոտրած ոտքը և շարժվեց դեպի դուռը: Դրսից մեքենաների ձայներ էին լսվում. ճանապարն անցնում էր իրենց տան մոտով:
    Երբ տանից դուրս եկավ, արևի ճառագայթներն ընկեն աչքերին: Կարծես արևը շտապում էր բարևել հին ընկերոջը: Ականյ դրեց: Ինչ-որ ձայն էր լսվում հին հավաբնի մոտից:
    - Այդպես էլ կա,- մտածեց, գողեր են մտել, հաստատ հարևանների լակոտներն են, եկել են հին կահույքից գողանան տանեն, վառեն: Դե հիմա դուք կտեսնեք ձեր հալը: Եվ Մյասնիկյանն արագ քայլեց դեպի հավաբունը:

    ---------- Ավելացվել է՝ 04:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:14 ----------

    Դըխկ: Դուռը բացվեց: Արևի նորածին ճառագայթները ներխուժեցին դռնից և լուսավորեցին օդում կանգնած փոշին և փետուրները: Երևաց մի կողմում դարսած հին կահույքը: Կեղտոտ թասի կողքին պատի տակ քաշված, զարմացած իրեն էր նայում մի կին: Շատ նման էր իր կնոջը, բայց իր կինը չէր: Հայացքը պտտեց սենյակով մեկ: Քնձռոտ սենյակը լիքն էր կանանցով: Մի քանիսն իրենց թևերի տակ էին առել իրենց երեխաներին:
    - Այս ի՞նչ ծննդատուն է,- անցավ մտքով: Զարմանալիորեն բոլոր կանայք ծանոթ էին թվում. կարծես բոլորն էլ իր կինը եղած լինեին: Երեխաներն էլ բոլորն իրար նման էին: Ուրախության մի զարմանալի զգացում համակեց նրան և նա մի փոքր ետ քաշվեց մետաղալարից, որ պատռել էր իր կոկորդը: Հանկարծ սենյակը նորից մթնեց: Նա շուռ եկավ դեպի դուռը: Օ՜ սարսափ. այնտեղ կանգնած էր Բոբը:
    Փախչել: Դուրս գալ: Սարսուռն անցավ նրա մարմնով:
    Հանկարծ մի սուր ձայն լսվեց դրսից: Նարգիզների, որթերը, նեխած ջրով ամանը. ամեն ինչը կենդանացավ:
    Նա հավաքեզ վերջին ուժերը և վազեց դեպի Բոբը: Ինչ գնով ուզում է լինի, պետք է դուրս գալ:

    ---------- Ավելացվել է՝ 04:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:26 ----------

    - Ա՛յ հիմար, ի՞նչ ես բերանդ բացած կանգնել,- լսվեց տիկին Մյասնիկյանի սուր ծղրտոցը: Չես տեսնո՞ւմ՝ աքլորը փախնում է հավաբնից: Բռնի՛ր դրան, բռնի՛ր:
    Ռոբերտ Մյասնիկյանը զարմացած նայում էր կնոջը և ոչինչ չէր հասկանում: Արդեն մի քանի ամիս է, ինչ նրանք աքլոր չունեին: Իրեն աքլորը, Մեմոն, փախչել էր հավաբնից և այլևս չէր վերադարձել: Մի հավ էլ էր ուզեցել փախչել նրա հետ՝ ետևից ճտերին գցած, բայց նրանց ժամանակին բռնել էին: Մի քանի օր առաջ կինն ու ինքը անուշ էին արել հավին էլ, ճտերին էլ: Բայց աքլորը փախել էր:
    - Շուտ արա, էլի փախչելու է,- գոռաց կինը:
    Մյասնիկյանը ձեռքից բաց թողեց փայտը և վազեց աքլորի ետևից:

    ---------- Ավելացվել է՝ 04:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:31 ----------

    Դըխկ: Նրա գլխին ինչ-որ սև վարագույր ընկավ:
    Ամեն ինչ վերջացած է: Կինը: Երեխաները: Այդ չարագուշակ տունը: Սիրտը վախից կանգնեց:

    Ռոբերտը կնոջը մեկնեց մուշտակը, որի մեջ փաթաթված էր աքլորը:
    Կինը ջղայնացած վերցրեց մուշտակը և տարավ դեպի հավաբուն: Հասնելով այնտեղ՝ բացեց մուշտակը և տեսավ, որ աքլորը սատկել է՝ երևի ամուսինը պատահմամբ խեղդել էր նրան. աքլորի վիզն արյունոտ էր:
    - Ա՛յ վայրենի, չէ՞իր կարողանում մի քիչ զգույշ բռնել,- գոռաց կինը դառնալով դեպի ամուսինը:
    «Գիշերվա սարսափը մի մարդ էլ սպանեց»,- մտածեց Ռոբերտ Մյասնիկյանը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.09.2010), Հայկօ (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  15. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    : Կաաաաաաաաաաաաայֆ : Կարգին մոլեգնեցինք, կոլեգա : Էն գայլային թյուրիմացությունը որ չլիներ, ընդհանրապես իդեալական զառանցանք կլիներ : Բայց սենց էլ վատ չի, այ նուպագաձի :
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    : Կաաաաաաաաաաաաայֆ : Կարգին մոլեգնեցինք, կոլեգա : Էն գայլային թյուրիմացությունը որ չլիներ, ընդհանրապես իդեալական զառանցանք կլիներ : Բայց սենց էլ վատ չի, այ նուպագաձի :
    Սուս, մեռած: Մինչև հիմա սահմռկած, նստած եմ:
    Շատ ապրես, շեֆ ջան, քո հետ մոլեգնելը շատ հավես ա:
    Նուպագաձինը չես դնո՞ւմ:
    Վերջին խմբագրող՝ ars83: 18.09.2010, 03:46:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (18.09.2010)

  19. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդրեմ. նորին մեծություն Նուպագաձին, որ զամբյուղով որսում է Օբյեկտները.



    Ափսոս՝ ուշ հիշեցինք, որ ինքը աքլոր չէր, գայլ էր : Սաղ ծրագիրը հարամ արեց էդ գայլը, քարը քարի վրա չթողեց: Թե ասա՝ աքլոր լինեիր, էլի, ամեն ինչ ի՜նչ լավ էր սկսվում... Էդքան խմբագրե՞լ կլինի, որ մենք խմբագրեցինք էդ աքլորին :


    Բայց աքլորի միտքը մահ էր: Փախած աքլորը վերադառնում ա հավաբուն ու տեսնում ա, որ կինն ու երեխաները չկան :
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  21. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս՝ ուշ հիշեցինք, որ ինքը աքլոր չէր, գայլ էր : Սաղ ծրագիրը հարամ արեց էդ գայլը, քարը քարի վրա չթողեց: Թե ասա՝ աքլոր լինեիր, էլի, ամեն ինչ ի՜նչ լավ էր սկսվում... Էդքան խմբագրե՞լ կլինի, որ մենք խմբագրեցինք էդ աքլորին :
    Նոյի թվի խաղ ա. հիմա ո՞վ հիշեր, թե աքլոր չէր, գել էր: Ես էդ խաղից ունեի, եթե չեմ սխալվում: Կամ էլ ուրիշներինն էր, ինձ տվել էին խաղալ, հիմա չեմ հիշում:

    Բայց աքլորի միտքը մահ էր: Փախած աքլորը վերադառնում ա հավաբուն ու տեսնում ա, որ կինն ու երեխաները չկան :
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  22. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակ՝ Ռոբերտ Քոք:
    Խաղային կերպար՝ Microbiological Ergonomic Multichildren Originator, կրճատ՝ Մեմո:
    Էսքան մասը ինձ ուղղակի սպանեց :
    DIXI
    carpe noctem

  23. #13
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. զվարճացեք «Ժամանցում»:

  24. #14
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զվարճանալու համար էլ արժեր, կարծում եմ, հեղինակներից թույլտվություն խնդրել.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  25. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմք եք դուք

    սբանեցիք Ավելի հաճույքով կարդացի, քան օրիգինալ շարունակությունները
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (18.09.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Վերադարձ» թամանյանական Երևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 12.07.2018, 06:31
  2. «Վերադարձ» Արմենիայի եթերում
    Հեղինակ՝ Marco, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 196
    Վերջինը: 20.11.2010, 23:20
  3. Արձակ. Վերադարձ դեպի կապույտ մոլորակ
    Հեղինակ՝ Էրվին, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 25.06.2010, 23:44
  4. Մասսագետ, բարի վերադարձ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.11.2008, 02:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •