Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է «Քաղաքացիական ակտիվություն նոր մեդիայի միջոցով» ծրագրի մեկնարկի մասին:
Ծրագրի նպատակն է խրախուսել նոր մեդիա հմտությունների կիրառումը ՀՀ մարզերի և Երևանի երիտասարդության շրջանում` հանուն սոցիալական արդարության և մարդու իրավունքների:
Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան այն երիտասարդները, ովքեր ցանկանում են տիրապետել նոր մեդիա և քաղաքացիական լրագրության հմտություններին և կիրառել դրանք քաղաքացիական ակտիվության ծրագրերում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Արտաքին գործոց նախարարության կողմից` Երևանում Միացյալ Թագավորության և Մեծ Բրիտանիայի դեսպանության միջոցով:
Ծրագրի իրականացման փուլերը.
Եռօրյա դասընթաց Երևանում հետևյալ թեմաներով. սոցիալական մեդիա, նոր մեդիա, մուլտիմեդիա, քաղաքացիական լրագրություն և հաշվետվության պատրաստում, մարդու իրավունքներ և այլն: /նախատեսվում է ս.թ. հուլիսին/
Եռօրյա համատեղ հանդիպում Վրաստանում. Ծրագրի առավել ակտիվ մասնակիցները հնարավություն կստանան աշխատանքային հանդիպում ունենալ ծրագրի այլ երկրների մասնակիցների հետ Վրաստանում` փորձի փոխանակման և քաղաքացիական լրագրողների ցանց ձևավորելու նպատակով:
Փոքր դրամաշնորհային ծրագրեր մեդիա գործողությունների համար. Այս փուլում մասնակիցների առավել հաջող նախաձեռնությունները կստանան դրամաշնորհային աջակցություն` նոր մեդիա մեթոդների կիրառմամբ ծրագրեր իրականացնելու համար: Ծրագրերի իրականացման ընթացքում մասնակիցներին կօգնեն ոլորտի փորձառու և հմուտ մասնագետներ:
Ծրագրի աշխատանքային լեզուն /հիմնականում այլազգի գործընկերների հետ աշխատելու ժամանակ/ լինելու է անգլերենը կամ ռուսերենը, իսկ դասընթացները հիմնականում կազմակերպվելու են հայերենով:
Եթե հետաքրքրված եք «Քաղաքացիական ակտիվություն նոր մեդիայի միջոցով» ծրագրով, ապա լրացրեք Հայտը, և այն Ձեր ինքնակենսագրականի հետ ներկայացրեք Եվրասիա համագործակցություն հիմնադրամ` Իզաբելլա Սարգսյանին`
[email protected], կրկնօրինակը`Գայանե Մկրտչյանին`
[email protected] հասցեներով:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Ի. Սարգսյանին և Գ. Մկրտչյանին 0 10 58 60 95 հեռախոսահամարով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2011թ հուլիսի 10-ն է: Ընտրության արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 16-ին:
Էջանիշներ