Հարգելի՛ երիտասարդներ,
Մեկնարկել է Երևանի Երիտասարդական Բանկի դրամաշնորհային մրցույթը։ Եթե ուզում եք, որ ձեր կարծիքը լսելի դառնա, ցանկանում եք մասնակցել ձեր համայնքի բարելավմանը և մասնակից դառնալ դրական փոփոխությունների,
եթե ակտիվ եք և ունեք հետաքրքիր գաղափարներ, ապա մեր դրամաշնորհը հենց ձեզ համար է։
Դիմե´ք Երևանի Երիտասարդական բանկին և ստացեք մինչև 90 հազար դրամ ձեր մտահղացումները իրականացնելու համար։
Շտապե´ք, քանի որ դրամաշնորհային մրցույթին դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 8-ը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել ծրագրի համակարգող Գայանե Ասատրյանին՝ [email protected] էլ փոստի հասցեով։
Սպասում ենք ձեր հետաքրքիր գաղափարներին։
Հարգանքներով`
Երևանի Երիտասարդական բանկ
---------- Ավելացվել է՝ 15:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:08 ----------
Հարգելի երիտասարդներ,
Դիլիջանի Երիտասարդական Բանկ կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող են դիմել Դիլիջանում, Հաղարծին և Թեղուտ գյուղերում բնակվող 14-25 տարեկան, իրենց առօրյայով ու շրջապատի բարեկեցությամբ մտահոգված բոլոր երիտասարդներն ու երիտասարդական (չգրանցված) խմբերը: Առաջարկվող ծրագրերը պետք է անմիջական կապ ունենան երիտասարդներին հուզող հարցերի ու հիմնախնդիրների հետ...
Մանրամասները մեր կայքում` http://www.youthbank.am/am/news/48
Ինչպես նաև Դիլիջանի Երիտասարդների համագործակցության կենտրոնի կայքում ` http://www.yccd.am/
Սիրով`
Երիտասարդական բանկ Հայաստան/Դիլիջան
Էջանիշներ