Ուզում եք երեխաներին ժպիտ պարգևել,
Ունե?ք խաղալիքներ որոնցով արդեն չեն խաղում,
Տանն ինչ-որ անկյունում մոռացությա?ն են մատնվել,
Եվ դուք չգիտե?ք` ինչ անել դրանց հետ,
Այո?????
Ուրեմն առաջարկում ու կոչ ենք անում միանալ մեզ!

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ այս տարի ևս
Վանաձոր Երիտասարդական Բանկը հայտարարում է
ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԱԿՑԻԱ
Նվիրե'ք խաղալիք և դուք էլ մասնակից կդառնաք երեխաներին ժպիտ պարգևելու բարի գործին
ՀԱՎԱՔՎԱԾ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ
խաղալիքները կարող եք թողնել`
Վանաձորում ՀԿ Կենտրոն հյուսիսի գրասենյակում `Գ. Նժդեհի 14 <<Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն>>
Կամ զանգահարեք (0322)43315 և մենք կգանք խաղալիքների ետևից
մինչև 2011թ մայիսի 30-ը 
Երևանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում` Զառոբյան 56 կամ
ՖԻԿԱյի գրասենյակում` Մ. Բաղրամյան, Գիտությունների Ակադեմիա, Մաթեմատիկայի մասնաշենք, 1-ին հարկ, 2-րդ սենյակ, մինչև մայիսի 28-ը
Կանխավ շնորհակալ ենք
Էջանիշներ