Mocak.am

կայքը և Երևանի երիտասարդական բանկը

՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի

օժանդակությամբ, հրավիրում են հեքիաթներ սիրող և հեքիաթներ գրող բոլոր երեխաներին՝ մասնակցելու հեքիաթ-պատմվածքի մրցույթի:

Մասնակցել կարող են Հայաստանի բոլոր մարզերի 8-15 տարեկան դպրոցականները: Միակ պայմանը վառ երևակայությունն է: Թեմայի ընտրությունը ազատ է: Նախընտրելի չափը՝ մինչև 2 էջ (12 տառաչափով և Sylfaen տառատեսակով): Նամակի մեջ նշեք ձեր տարիքը, դպրոցը, մարզը, հասցեն և հեռախոսահամարը:

Ուղարկեք ձեր հեքիաթ-պատմվածքները մինչև նոյեմբերի15-ը [email protected]էլկետրոնային փոստին կամ ք.Երևան 0009, Զարոբյան փ. 56, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ հասցեով (Գայանե Մկրտչյանին կամ Արթուր Ղազարյանին) :

Նոյեմբերի 16-ից պատմվածքները կտեղադրվեն mocak.am

կայքում, որտեղ ընթերցողները մինչև դեկտեմբերի 5-ը կկարողանան գնահատել մասնակից հեքիաթները:

Մրցույթի ժյուրին կգնահատի հեքիաթ-պատմվածքները և հաշվի առնելով ընթերցողների համակրանքը՝ կընտրի հաղթողներին: Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան խրախուսական նվերներ
Լավագույն 10 հեքիաթ-պատմվածքները կհրատարակվեն առանձին գրքույկով
Լավագույն 10 հեքիաթ-պատմվածքները կձայնագրվեն աուդիոտարբերակներով

Մրցույթին մասնակցած երեխաները հնարավորություն կստանան մշտապես կապ պահպանել mocak.am

կայքի հետ և դառնալ թղթակիցներ:


Սիրով`

Երևանի Երիտասարդական բանկ
http://www.youthbank.am/am/news/58