User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Երիտասարդական Բանկը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ..

  1. #1
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երիտասարդական Բանկը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ..

    Հարգելի՛ երիտասարդներ,

    Մեկնարկել է Երևանի Երիտասարդական Բանկի դրամաշնորհային մրցույթը։ Եթե ուզում եք, որ ձեր կարծիքը լսելի դառնա, ցանկանում եք մասնակցել ձեր համայնքի բարելավմանը և մասնակից դառնալ դրական փոփոխությունների,
    եթե ակտիվ եք և ունեք հետաքրքիր գաղափարներ, ապա մեր դրամաշնորհը հենց ձեզ համար է։
    Դիմե´ք Երևանի Երիտասարդական բանկին և ստացեք մինչև 90 հազար դրամ ձեր մտահղացումները իրականացնելու համար։
    Շտապե´ք, քանի որ դրամաշնորհային մրցույթին դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 8-ը։

    Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել ծրագրի համակարգող Գայանե Ասատրյանին՝ asatryan.gayane@yahoo.com էլ փոստի հասցեով։

    Սպասում ենք ձեր հետաքրքիր գաղափարներին։

    Հարգանքներով`
    Երևանի Երիտասարդական բանկ

    ---------- Ավելացվել է՝ 15:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:08 ----------

    Հարգելի երիտասարդներ,

    Դիլիջանի Երիտասարդական Բանկ կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող են դիմել Դիլիջանում, Հաղարծին և Թեղուտ գյուղերում բնակվող 14-25 տարեկան, իրենց առօրյայով ու շրջապատի բարեկեցությամբ մտահոգված բոլոր երիտասարդներն ու երիտասարդական (չգրանցված) խմբերը: Առաջարկվող ծրագրերը պետք է անմիջական կապ ունենան երիտասարդներին հուզող հարցերի ու հիմնախնդիրների հետ...
    Մանրամասները մեր կայքում` http://www.youthbank.am/am/news/48
    Ինչպես նաև Դիլիջանի Երիտասարդների համագործակցության կենտրոնի կայքում ` http://www.yccd.am/
    Սիրով`
    Երիտասարդական բանկ Հայաստան/Դիլիջան
    Վերջին խմբագրող՝ Lianik: 17.09.2010, 14:12:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (17.09.2010), Annushka (17.09.2010), Rammer (22.04.2011), Tig (25.01.2011), Tornado (18.09.2010)

  3. #2
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԱՆԱՁՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԲԱՆԿԸ
    հայտարարում է
    դրամաշնորհային մրցույթ

    ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
    • ԿԻՐԱԳՈՐԾՎԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
    • ՊԱՐԶ և ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ
    • ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
    • ԿՈՒՆԵՆԱՆ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ և ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԼ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎՐԱ

    ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
    90 000 ԴՐԱՄ

    ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
    8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2010Թ.

    Կարող են դիմել Լոռու մարզի 15-30 տարեկան անձիք, գրանցված կամ չգրանցված երիտասարդական խմբեր, կազմակերպություններ, ովքեր պատրաստակամ են իրականացնել հետքրքիր ծրագրեր..


    հայտի ձև կարող եք ստանալ
    հասցե ք. Վանաձոր, Գ. Նժդեհի փ. 14, տ.412 /ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն/
    հեռ. (+374 322) 4-33-15 begin_of_the_skype_highlighting (+374 322) 4-33-15 end_of_the_skype_highlighting; , (+374) 091743315
    էլ. փոստ loriyouthbank@mail.ru
    ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

    http://www.youthbank.am/
    Վերջին խմբագրող՝ Chuk: 18.09.2010, 08:48:

  4. #3
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հարգելի երիտասարդներ ջան,
    ի ուրախություն ձեզ Երիտասարդական Բանկ ծրագրի դրամաշնորհային մրցույթի վերջնաժամկետը տեղափոխվել է ս/թ հոկտեմբերի 15-ը,
    այնպես, որ դեռ ժամանակ ունեք մասնակցելու....

  5. #4
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմի նկարահանման մրցույթ

    Երիտասարդական բանկ. ֆիլմի մրցույթի հայտարարություն

    Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է Երիտասարդական բանկ ծրագրի ֆիլմի մրցույթ: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային գործակալության և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

    Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբերը և անհատները, որոնք կարող են նկարահանումներ իրականացնել Անդրկովկասի տարածքում:

    Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետաքրքրվածության նամակ, որը պետք է ներառի.
    Սցենարական առաջարկը` ֆիլմի համառոտ նկարագրություն,
    Բյուժեի հակիրճ նկարագիրը, որը չպետք է գերազանցի 10,000ԱՄՆ դոլարը երկու երկրների համար,
    Ֆիլմի աշխատանքային գրաֆիկը (աշխատանքը պետք է ավարտված լինի մինչև 2011 թվականի մարտ ամիսը ),
    Տեսաֆիլմի տևողությունն է 7 րոպե:

    Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2010 թվականի հոկտեմբերի 10-ն է:

    Մեր հասցեն` ք. Երևան Զարոբյան փ.56, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ: Հեռախոս` 58-60-95, դիմել Գայանե Մկրտչյանին: Էլ-փոստ` gmkrtchyan@epfound.am:

    http://www.youthbank.am/am/news/50

  6. #5
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկարաձգվել է Երևանի Երիտասարդական Բանկի դրամաշնորհային մրցույթին դիմելու վերջնաժամկետը։ Շտապե´ք, քանի որ դրամաշնորհային մրցույթին դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 25-ը։


    հ.գ. Վանաձորում արդեն ավարտվել են հայտերի ընդունելությունը

  7. #6
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի' ընկերներ,
    Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի Կարին միջնակարգ դպրոցի գրադարանը գտնվում է շատ անմխիթար վիճակում ուստի Երևանի Երիտասարդական Բանկն իրականացնում է գրքահավաք:
    Բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել, խնդրում եմ արձագանքել զանգահարելով
    077000891 կամ 098581891 /Գայանե/

    կանխավ շնորհակալ եմ
    Վերջին խմբագրող՝ Lianik: 25.01.2011, 11:15:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (25.01.2011)

  9. #7
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, դրամաշնորհային մրցույթ չի, բայց այստեղ եմ գրում
    Սիրելի Երիտասարդներ,
    ուզում ենք տեղեկացնել, որ Երևանի Երիտասարդական Բանկը նախաձեռնել է բարեգործական ակցիա, որի ընթացքում կհավաքվի սննդամթերք և կտրամադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքի անապահով ընտանիքներին
    Ակցիան իրականացվելու է ապրիլի 22-ին ժամը 14:00-20:00 STAR սուպերմարկետի հետևյալ հասցեներում`
    Գայի պողոտա 16 և Վաղարշյան 16/1
    Բոլորին կոչ ենք անում միանալ ակցիային

    Կանխավ շնորհակալություն
    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098581891- Գայանեին
    կամ գրել ինձ ՊՄ

    հ.գ. սննդի հավաքման հաջողված փորձ ունենցել ենք նաև անցած տարի Գյումրիում ` http://www.youthbank.am/am/news/47

  10. #8
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեգործությունը մեծահոգություն չէ, այլ յուրաքանչյուրիս պարտականությունը:

    ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանյան ինտերնետ հանրությունը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, համագործակցությամբ «Հայաստանի խուլերի միավորում» հ/կ-ի և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի «Երիտասարդական բանկ» ծրագրի և «Երիտասարդական ակումբների դաշնություն» հ/կ-ի, հրավիրում են

    մայիսի 1–ին` ժ. 17:00-19:30-ը, Խուլերի միավորման սպորտային դահլիճ` Եզնիկ Կողբացու 69,

    մ ա ս ն ա կ ց ե լ ու

    «RealMadrid.am» երկրպագուների ակումբն
    ընդդեմ
    ֆեյսբուքյան «Ես նեռվային եմ» խմբի
    ֆուտբոլային խաղին

    Նպատակը` հասարակության ուշադրությունը կենտրոնացնել ՀՀ և ԼՂՀ գյուղերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու անհրաժեշտության վրա:

    Խաղից առաջ կցուցադրվի «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ներկայացրած` Արտավազ գյուղում բնակվող Ալինա Վարդանյանի ընտանիքի պատմությունը (շուրջ 10 րոպե)` հիմնավորելով խաղից հետո կատարվելիք հանգանակության առաջարկը: Ալինայի վերաբերյալ հոդվածը կարող եք կարդալ և տեսաֆիլմը դիտել` այցելելով http://haysanta.am/hy/articles/2011/7 :

    Հավաքված գումարը կծառայի Ալինայի առողջությունը վերականգնելու անհետաձգելի խնդրին:

    Կանխավ շնորհակալ ենք Ձեր հնարավոր համագործակցության համար:

    Մանրամասների համար կարող եք զանգահարել (093) 31 79 13:

  11. #9
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եվրոպական երիտասարդական արժեքներին նվիրված դրամաշնորհային ծրագրի հայտարարություն

    Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր Երիտասարդական բանկ ծրագրի շրջանակներում հայտարարում է Եվրոպական արժեքներին նվիրված դրամաշնորհային փուլի մեկնարկի մասին:

    Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդության շրջանում տարածել եվրոպական արժեքների և դրանց բնորոշ մոտեցումների և գործողությունների մասին ադեկվատ տեղեկատվություն և խթանել դրանց լավագույն փորձի կիրառումը Հայաստանում:

    ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

    Ծրագրին կարող են դիմել ինչպես գրանցված կազմակերպություն ներկայացնող երիտասարդներ, այնպես էլ չգրանցված երիտասարդական խմբեր։

    Դիմումի ձևեր կարող եք ձեռք բերել էլեկտրոնային կամ տպագիր՝Ձեր համայնքում գործող Երիտասարդական բանկից, ինչպես նաև Երիտասարդական բանկ ծրագրի www.youthbank.am կայքից:

    Ծրագրերի ներկայացման վեջնաժամկետն է 2011 թ. հունիսի 30-ը։

    Ծրագրերի բյուջեն չպետք է գերազանցի 300000 դրամը:

    Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. Հունիսի 30-ը:

    Մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին
    Վերջին խմբագրող՝ Lianik: 03.05.2011, 22:55:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (03.05.2011)

  13. #10
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, Երիտասարդական Բանկի ծրագիր չի, բայց նոր թեմա չուզեցի բացեմ, այստեղ եմ մեջբերում,
    «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է “Տղաները դառնում են առաջնորդ” առաջնորդության զարգացման ամառային դպրոց 2011թ.-ի ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան Ժողովրդավարական Հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագրի շրջանակներում:
    Ծրագրի նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:
    Ծրագրի ընթացքում անցկացվում են առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ Հայաստանում գործող և նման հիմնախնդիրներով զբաղվող պետական և հասարակական/միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
    Դպրոցի աշխատանքները մանրակրկիտ մշակվել են «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի, B.R.O. ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների և ծրագրին աջակցող ՀԿ-ների փորձագետների կողմից:
    աղբյուր` http://ng-ngo.blogspot.com/p/2011.html

  14. #11
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    խաղալիքների հավաքման ակցիա

    Ուզում եք երեխաներին ժպիտ պարգևել,
    Ունե?ք խաղալիքներ որոնցով արդեն չեն խաղում,
    Տանն ինչ-որ անկյունում մոռացությա?ն են մատնվել,
    Եվ դուք չգիտե?ք` ինչ անել դրանց հետ,
    Այո?????
    Ուրեմն առաջարկում ու կոչ ենք անում միանալ մեզ!
    Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ այս տարի ևս Վանաձոր Երիտասարդական Բանկը հայտարարում է

    ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԱԿՑԻԱ

    Նվիրե'ք խաղալիք և դուք էլ մասնակից կդառնաք երեխաներին ժպիտ պարգևելու բարի գործին

    ՀԱՎԱՔՎԱԾ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ

    խաղալիքները կարող եք թողնել`
    Վանաձորում ՀԿ Կենտրոն հյուսիսի գրասենյակում `Գ. Նժդեհի 14 <<Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն>>
    Կամ զանգահարեք (0322)43315 և մենք կգանք խաղալիքների ետևից
    մինչև 2011թ մայիսի 30-ը
    Երևանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում` Զառոբյան 56 կամ
    ՖԻԿԱյի գրասենյակում` Մ. Բաղրամյան, Գիտությունների Ակադեմիա, Մաթեմատիկայի մասնաշենք, 1-ին հարկ, 2-րդ սենյակ, մինչև մայիսի 28-ը

    Կանխավ շնորհակալ ենք

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (12.05.2011), Claudia Mori (12.05.2011), Ավետիք (17.05.2011)

  16. #12
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lianik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր Երիտասարդական բանկ ծրագրի շրջանակներում հայտարարում է Եվրոպական արժեքներին նվիրված դրամաշնորհային փուլի մեկնարկի մասին:

    Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդության շրջանում տարածել եվրոպական արժեքների և դրանց բնորոշ մոտեցումների և գործողությունների մասին ադեկվատ տեղեկատվություն և խթանել դրանց լավագույն փորձի կիրառումը Հայաստանում:

    ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

    Ծրագրին կարող են դիմել ինչպես գրանցված կազմակերպություն ներկայացնող երիտասարդներ, այնպես էլ չգրանցված երիտասարդական խմբեր։

    Դիմումի ձևեր կարող եք ձեռք բերել էլեկտրոնային կամ տպագիր՝Ձեր համայնքում գործող Երիտասարդական բանկից, ինչպես նաև Երիտասարդական բանկ ծրագրի www.youthbank.am կայքից:

    Ծրագրերի ներկայացման վեջնաժամկետն է 2011 թ. հունիսի 30-ը։

    Ծրագրերի բյուջեն չպետք է գերազանցի 300000 դրամը:

    Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. Հունիսի 30-ը:

    Մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին
    Եղեգնաձորի Երիտասարդական Բանկը հրավիրում է մասնակցելու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից հրատարակված Բարև Եվրոպա գրքի և եվրոպական արժեքների ինտեգրմանը նվիրված դրամաշնորհային մրցույթի շնորհանդեսին, որը տեղի կունենա հունիսի 14-ին` Գիտելիք համալսարանի դահլիճում` 13:00-ին: Սիրով սպասում ենք:

  17. #13
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈւԹՅՈւՆ ՆՈՐ ՄԵԴԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ

    Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է «Քաղաքացիական ակտիվություն նոր մեդիայի միջոցով» ծրագրի մեկնարկի մասին:

    Ծրագրի նպատակն է խրախուսել նոր մեդիա հմտությունների կիրառումը ՀՀ մարզերի և Երևանի երիտասարդության շրջանում` հանուն սոցիալական արդարության և մարդու իրավունքների:

    Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան այն երիտասարդները, ովքեր ցանկանում են տիրապետել նոր մեդիա և քաղաքացիական լրագրության հմտություններին և կիրառել դրանք քաղաքացիական ակտիվության ծրագրերում:

    Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Արտաքին գործոց նախարարության կողմից` Երևանում Միացյալ Թագավորության և Մեծ Բրիտանիայի դեսպանության միջոցով:

    Ծրագրի իրականացման փուլերը.
    Եռօրյա դասընթաց Երևանում հետևյալ թեմաներով. սոցիալական մեդիա, նոր մեդիա, մուլտիմեդիա, քաղաքացիական լրագրություն և հաշվետվության պատրաստում, մարդու իրավունքներ և այլն: /նախատեսվում է ս.թ. հուլիսին/
    Եռօրյա համատեղ հանդիպում Վրաստանում. Ծրագրի առավել ակտիվ մասնակիցները հնարավություն կստանան աշխատանքային հանդիպում ունենալ ծրագրի այլ երկրների մասնակիցների հետ Վրաստանում` փորձի փոխանակման և քաղաքացիական լրագրողների ցանց ձևավորելու նպատակով:
    Փոքր դրամաշնորհային ծրագրեր մեդիա գործողությունների համար. Այս փուլում մասնակիցների առավել հաջող նախաձեռնությունները կստանան դրամաշնորհային աջակցություն` նոր մեդիա մեթոդների կիրառմամբ ծրագրեր իրականացնելու համար: Ծրագրերի իրականացման ընթացքում մասնակիցներին կօգնեն ոլորտի փորձառու և հմուտ մասնագետներ:

    Ծրագրի աշխատանքային լեզուն /հիմնականում այլազգի գործընկերների հետ աշխատելու ժամանակ/ լինելու է անգլերենը կամ ռուսերենը, իսկ դասընթացները հիմնականում կազմակերպվելու են հայերենով:

    Եթե հետաքրքրված եք «Քաղաքացիական ակտիվություն նոր մեդիայի միջոցով» ծրագրով, ապա լրացրեք Հայտը, և այն Ձեր ինքնակենսագրականի հետ ներկայացրեք Եվրասիա համագործակցություն հիմնադրամ` Իզաբելլա Սարգսյանին` isargsyan@epfound.am, կրկնօրինակը`Գայանե Մկրտչյանին` gmkrtchyan@epfound.am հասցեներով:

    Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Ի. Սարգսյանին և Գ. Մկրտչյանին 0 10 58 60 95 հեռախոսահամարով:

    Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2011թ հուլիսի 10-ն է: Ընտրության արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 16-ին:
    http://www.youthbank.am/am/news/56

  18. #14
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեխաներն ապրում են հեքիաթի մեջ, հեքիաթը՝ երեխաների:

    Mocak.am

    կայքը և Երևանի երիտասարդական բանկը

    ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի

    օժանդակությամբ, հրավիրում են հեքիաթներ սիրող և հեքիաթներ գրող բոլոր երեխաներին՝ մասնակցելու հեքիաթ-պատմվածքի մրցույթի:

    Մասնակցել կարող են Հայաստանի բոլոր մարզերի 8-15 տարեկան դպրոցականները: Միակ պայմանը վառ երևակայությունն է: Թեմայի ընտրությունը ազատ է: Նախընտրելի չափը՝ մինչև 2 էջ (12 տառաչափով և Sylfaen տառատեսակով): Նամակի մեջ նշեք ձեր տարիքը, դպրոցը, մարզը, հասցեն և հեռախոսահամարը:

    Ուղարկեք ձեր հեքիաթ-պատմվածքները մինչև նոյեմբերի15-ը info@mocak.amէլկետրոնային փոստին կամ ք.Երևան 0009, Զարոբյան փ. 56, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ հասցեով (Գայանե Մկրտչյանին կամ Արթուր Ղազարյանին) :

    Նոյեմբերի 16-ից պատմվածքները կտեղադրվեն mocak.am

    կայքում, որտեղ ընթերցողները մինչև դեկտեմբերի 5-ը կկարողանան գնահատել մասնակից հեքիաթները:

    Մրցույթի ժյուրին կգնահատի հեքիաթ-պատմվածքները և հաշվի առնելով ընթերցողների համակրանքը՝ կընտրի հաղթողներին: Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:
    ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

    1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան խրախուսական նվերներ
    Լավագույն 10 հեքիաթ-պատմվածքները կհրատարակվեն առանձին գրքույկով
    Լավագույն 10 հեքիաթ-պատմվածքները կձայնագրվեն աուդիոտարբերակներով

    Մրցույթին մասնակցած երեխաները հնարավորություն կստանան մշտապես կապ պահպանել mocak.am

    կայքի հետ և դառնալ թղթակիցներ:


    Սիրով`

    Երևանի Երիտասարդական բանկ
    http://www.youthbank.am/am/news/58

  19. #15
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    GYSD - Armenia

    Երիտասարդական Կամավորության Համաշխարհային Օրն աշխարհի ամենամեծ ամենամյա կամավորական իրադարձությունն է: Ամեն տարի այս օրը միլիոնավոր երիտասարդներ միանում են` իրենց համայնքների բարելավման նպատակով: Այս տարի Երիտասարդական Կամավորության Համաշխարհային Օրը նշում են նաև Հայաստանի Երիտասարդական Բանկերը: Ապրիլի 20-ից 22-ը Երիտասարդական Բանկերը Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում կիրականացնեն մի շարք կամավորական ծրագրեր: Հետևե´ք
    http://www.facebook.com/GYSDArmenia?ref=ts
    էջին և մասնակցե´ք ձեր մարզում կազմակերպվող միջոցառումներին:

    իսկ Վանաձորում՝
    Ապրիլի 21-ին Վանաձոր Երիտասարդական բանկը Երիտասարդական այգում /Դիմացի այգի/ կազմակերպում է բարեկարգման աշխատանքներ:
    Ապրիլի 22-ին <<ՀԿ Կենտրոն>> ՔՀԶ հկ-ի Վանաձոր Ինֆոտուն և Երիտասարդական Բանկ ծրագրերում ներգրավված երիտասարտների նախաձեռնությամբ ք. Վանաձորի Հայքի հրապարակում տեղի կունենա ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ նվիրված ֆլեշմոբ:

    Կոչ ենք անում միանալ մեզ ձեր համայնքում

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենտրոնական բանկը արգելել է գործակցությունը Western Union-ի հետ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 29.12.2014, 22:03
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 09.11.2010, 18:28
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 06.01.2009, 19:49
  4. Կոմիտեն հայտարարում է հացադուլ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.01.2009, 20:58
  5. Ինտերնյուսը հայտարարում է մրցույթ«Մենք ենք» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.05.2007, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •