Վարպետ, չես մասնակցում հարցմանը? Իսկ դու, Բիձա? Ամեն դեպքում, ես կուզեմ թեման զարգացնել: Այսօրվա մամուլում մի շարք հրապարակումներ կարդացի, որոնք տարբեր տեսանկյուններից և տարբեր ընկալումներով են անդրադարձել կատարվածին: Այս ուր ենք հասել? Փոխանակ քննադատ ենք անբարոյականությունը(երկու դեպքում էլ` նույնիսկ եթե մեղադրանքը սուտ է(ինչին չեմ հավատում, քանի որ շատ կոնկրետ է), խորացել ենք, թե թեման որ խորագրում պետք է լինի, կամ էլ, թե էշը ու առյուծը օվ է կռվացրել: Ուրացողը պետք է կոչվի ՈՒրացող, դավաճանը` Դավաճան: Կարծում եմ, Վարպետ, "Քաղաքական Ուրացող" էպիտետից առաջին բառը կարող ես հանել: Դա չէ կարևորը: Ուրանալը քաղաքական կատեգորիա չէ, այլ զուտ մարդկային: Եվ այս հարցը պետք է քննարկել և գնահատական տալ զուտ մարդկային արժեքների տիրույթում: Իսկ հարցի քաղաքականացումը միայն պաշտպանիչ դեր է խաղում նման գործիչների համար: Հանուն արդարության, պետք է ասեմ, որ հաճույքով բոլոր ասածներս ետ կվերցնեմ, եթե դալլաքյանը ապացուցի, որ նման բան չի եղել, որովհետև նման արարքը դա վերջն է, այն չի կարելի մոռանալ, կամ որևէ կերպ արդարացնել, նույնիսկ քաղաքական "անբարոյական" դաշտում: