User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Բեովուլֆ / Beowulf

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Բեովուլֆ / Beowulf

    Բեովուլֆ/Beowulf



    ԱՄՆ, 2007
    Ռեժիսյոր՝ Ռոբերտ Զեմեկիս
    Դերերում՝ Ռեյ Վինստոուն, Էնթոնի Հոպկինս, Ջոն Մալկովիչ, Անջելինա Ջոլի
    Ժանրը՝ արկածային, ֆանտաստիկա
    IMDB ռեյտինգը՝ 6.6
    RottenTomatoes ռեյտինգը՝ 70%

    Էս ֆիլմից էլ մեծ սպասելիքներ չունեի, որովհետև Հոլիվուդը յուրահատուկ տաղանդ ու փորձ ունի հին լեգենդները այլանդակելու ու բռնաբարելու մեջ: Ու մի քիչ վախենալով սկսեցի ֆիլմը դիտել, որովհետև կասկած չունեի, որ հին անգլիական էպոսն էլ էր նույն բախտից արժանանալու: Բայց հենց առաջին կադրերից զգացի, որ սխալվում եմ: Նախ ֆիլմը յուրահատուկ ձևով է նկարահանված, կոմպյուտերային հատուկ էֆեկտները ֆիլմին բնորոշիչ համ ու հոտ էին տալիս: Վիզուալ առումով շատ գեղեցիկ էր. ոնց որ լիներ ֆիլմի, մուլտֆիլմի ու համակարգչային խաղի գրաֆիկայի խառնուրդ: Չնայած որոշ հատվածներում հատուկ էֆեկտները չափից դուրս շատ էին ու անիմաստ, բայց ֆիլմը հետաքրքրությամբ էր նայվում:

    Ինչ վերաբերվում է սցենարին, սցենարիստները այդքան էլ չէին շեղվել էպոսից, սակայն հետաքրքիր լրացում էին մտցրել, ինչից ֆիլմը միայն շահել էր:

    Գրենդելը էդքան էլ նման չէր իմ պատկերացրածին, մի տեսակ խղճուկ Գրենդել էր ստացվել, ու ավելի շուտ զզվելի էր, քան թե վախենալու:

    Գրենդելի մայրը՝ Անջելինա Ջոլին լավիկն էր Վիշապն էլ էր լավը ստացվել:

    Մի խոսքով Բեովուլֆը գեղեցիկ նկարահանված, լավ երաժշտությունով ժամանցային ֆիլմ է, որը հաստատ արժի նայել:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 16.09.2010, 14:54:
    I may be paranoid but no android!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •