Հերթական պուպուշ ֆիլմը.
Լուսինը/The Moon

Մեծ Բրիտանիա, 2009
Ռեժիսյոր՝ Դունկան Ջոնս
Դերերում՝ Սեմ Ռոքվել, Քեվին Սպեյսի (ձայնը)
Կոմպոզիտոր՝ Քլինթ Մենսելլ
Ժանրը՝ գիտական ֆանտաստիկա
IMDB ռեյտինգը՝ 8.0
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 90%
Ֆիլմի ռեժիսյորը ռոքի լեգենդ Դևիդ Բոուիի որդին է՝ Դունկան Ջոնսը: Բոուիի երկրպագուներին ծանոթ կլինի Space Oddity երգը, որը պատմում է Թոմ անունը կրող տիեզերքում մոլորված աստղագնացի մասին 
Ֆիլմի հերոսը՝ Թոմ Բելը աստղագնաց է, ով միայնակ ապրում է Լուսնի վրա գտնվող հելիում3 արտադրող գործարան/տիեզերական կայանում: Նրա երեքամյա պայմանագիրը շուտով վերջանալու է և նա վերադառնալու է Երկիր, ուր իրեն սպասում են կինն ու դուստրը: Սակայն նախքան վերադառնալը Թոմի մոտ հալյուցինացիաներ են սկսվում:
Չնայած համեստագույն բյուջեին ֆիլմը շատ լավն է, օրիգինալ սցենար, հոգեցունց երաժշտություն, ընտիր դերասանական խաղ (ֆիլմը մեկ դերասան ունի, եթե չհաշվենք Քեվին Սպեյսիի ձայնը
Մյուս դերասանները էկրանին են երևում ընդամենը մի քանի վայրկյան):
Ի դեպ ֆիլմը բազմաթիվ նմանություններ ունի Ստենլի Կուբրիկի 2001 Թվական Տիեզերական Ոդիսականի հետ,
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
երկու ֆիլմում էլ համակարգիչը ձեռք է բերում մարդկային տրամաբանություն, սակայն եթե 2001 Թվական Տիեզերական Ոդիսականի HAL համակարգիչը նպատակ էր դրել ոչնչացնել մարդկանց, Լուսնի GERTY համակարգիչը ընդհակառակը օգնում էր մարդուն:
Մեկ էլ GERTY համակարգիչն էր մռութ, մանավանդ սմայլիկները, որոնք իր տրամադրությունն էին ցույց տալիս
Էջանիշներ