Ընդհանուր ծանոթացայ վերջին գրառումներին: Դժուար է բոլորին հատ-հատ անրադառնալը, փորձեմ ընդհանուր մէկնաբանութիւն տալ:
Բիձա ջան, տեսնում եմ, որ դու սովոր ես փրփուրը բերանում խօսել, վիճել քննադատել մի հարց, որից դու, ներող կը լինես, կիսաանգրատէտ ես: Սա նշանակում է, որ դու դեռեւս ի զօրու չես գտնելու «Ազգովի խելքի գալու համար» անհրաժեշտ բանալիները:
Ես ինքս այս ասպարեզում ինձ համարում եմ կիսագրատէտ, այդ պատճառով ամէն կերպ փորձում էի զերծ մնալ վիճաբանութիւնից, հաշուի առնելով հէնց այս միտքը.
Ի դէպ, հէնց այս մտքին ծանոթանալուց յետոյ, ես որոշում կ՚այացրեցի այլեւս կտրուկ չվիճել այնպիսի թեմաներում, որտեղ ես կիսահիմար եմ, կամ կիսախելոք:
Այնուամենայնիւ փորձեմ պատմական ակնարկ տալ եղելութեան մասին, որպեսզի շատ սուր դիրքորոշում ունեցող անձիք ծանոթ լինեն իրականութեանը:
Ի սկզբանէ, մաշտոցեան ուղղագրութիւնում բացակայում էին օ եւ ֆ տառերը: Այն աւելացուեց վաղ միջնադարում, քանի որ կար դրա անհրաժեշտութիւնը:
Այսպէս մինչ այդ «աւ» տառակապակցութիւնը փոխարինուեց «օ»-ով

Նման լատինական au-ին): Օրինակ օրինակ բառը հին ուղղագրութեամբ գրւում էր՝ աւրինակ: Դրանից յետոյ մեր ուղղագրութիւնն անփոփոխ մնաց մինչեւ 20-րդ դարի սկզները:
Նոր ուղղագրութիւնը հիմնահատակ լրիւ այլ էր, քան նախկինը, եւ այդ կոպիտ սխալը բերեց երկու ժողովուրդների մշակութապէս տարանջատմանը: Դա այդպէս է, քանի որ այսօր ոչ բոլորն են կարդում դասական ուղղագրութեամբ գրուած գրականութիւնը, իսկ դասականին տիրապետող հայորդիներն էլ իրենց հերթին չեն կարդում ներկայ մեր ուղղագրութիւնը:
Այն, որ հին ուղղագրութիւնը չի կարող ծառայել ներկայ խօսակցական լեզուին, սխալ է: Բոլոր հնչիւններն արտասանելի են ե՛ւ հին ե՛ւ նոր ուղղագրութեամբ: Պարզապէս արտասանական որոշ կանոնների պէտք է տիրապետել, այնպէս, ինչպէս մենք տիրապետում ենք այդ կանոններին ֆրանսերէն, անգլերէն սովորելու համար:
Ինչ որ է, յատուկ այս խօսակցութեան համար յոդուած տեղադրեցի
Էջանիշներ