Chuk-ի խոսքերից
...
Բայց նորից վերադառնանք ռեալ իրականությունը: Քանի՞ ուժ գիտես Հայաստանում, որ ներկա պահին իրապես կարող է համախմբել մեծ քանակով մարդկանց: Ես գիտեմ ընդամենը երկու ուժ, ում հետևից անկեղծորեն գնացող մարդիկ կան: ՀՅԴ ու ՀԱԿ: ՀՅԴ-ի հետևից բավական քիչ, ներկայումս, ՀԱԿ-ի հետևից շատ ավելի քիչ, քան անցյալ տարի, բայց միևնույն է բավական շատ:
Ուրեմն սահմանում եմ, ասում եմ շատ հասարակ բան, ինչ-որ լուծման կարելի է հասնել միայն հնարավորինս մեծ համախմբումով: Ռեալ իրականությունը ցույց ա տալիս, որ ամենամեծը, ու համեմատական մնացած բոլորի հետ անհամեմատ մեծը ՀԱԿ-ի շուրջն ա: Միակ ուժ ասելով նկատի ունեմ սա ու միայն սա: Կողքից քանի ուժ կստեղծվի, էական չի: Դու իմ հայացքները գիտես: Ես միայն ուրախ եմ լինում, եթե առաջանում է պայքարող ուժ: Դու գիտես, որ ես համախմբվել եմ, օրինակ օտարալեզու դպրոցների դեմ լոկալ պայքարի համար, մի ուժի շուրջ, որը ՀԱԿ-ի հետ կապ չուներ, ավելին, կազմակերպողները քաղաքական իմ հակառակորդներն էին: Այսինքն ես ու իմ նման շատերը երբևէ դեմ չեն որևէ ուժի ստեղծմանը, որևէ իրական պայքարի ձևավորմանը:
Բայց պայքար ու՞մ ու ինչի՞ դեմ: ՀԱԿ-ի: Էս պահին ռեալ որոշակի հզորություն ունեցող ուժի՞ դեմ: Բա հետո՞: Բա որ նորից «խաբվենք» (եթե դուք խաբվել եք համարում ՀԱԿ-ի հետևից գնալը, ես պատկերացնում եմ, թե էդ «նոր ուժի» հետևից գնալուց հետո ոնց եք հուսախաբվելու ու ձեզ խաբված զգալու: Իհարկե կա հնարավորություն, որ ես սխալվում եմ, բայց ես վերլուծելով ու ստացած ինֆորմացիաները համադրելով հստակ տեսնում եմ, որ փորձ է արվում ոչ թե ռեալ պայքարային ֆորմատ ստեղծել, այլ ընդամենը շեղիչ ու ՀԱԿ-ից ազատվելու հնարավորություն տվող):
Ասել եմ, կասեմ: Եթե կստեղծվի ուժ, կլինի նորը, թե հնի ձևափոխումը, որը կլինի ազնիվ, կստեղծվի գործող համակարգի դեմ իրապես պայքարող, կառաջարկի դրա մեխանիզմները, ապա առաջինը կողջունեմ, անկախ նրանից, գաղափարական հիմքը իմի հետ կհամընկնի՞, թե՞ ոչ: Եթե դրան գումարած համընկնի նաև գաղափարական հիմքը, կլինեմ այդ ուժի առաջին շարքերում (վստահ եմ՝ ի տարբերություն այդ նոր ուժի մասին խոսողների մեծամասնության): Սակայն ներկայումս ես նման ուժի ստեղծման տեսլական չեմ տեսնում: Տեսնում եմ արհեստածին շեղող ուժի ստեղծման տեսլական, տեսնում եմ ՀԱԿ-ի դեմ համակարգված պայքար տանելու՝ իշխանական տենդենցներ, որոնց ակամա մասնակցում են, իմ գնահատականով, քարոզչության զոհ դարձած ազնիվ քաղաքացիներ:
Էջանիշներ