User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 676 հատից

Թեմա: Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճուկ ջան, հանուն ինչի՞ հիմա այս պահին պիտի բոլորս համախմբվենք ՀԱԿ–ի շուրջ։ Ինչու ՀԱԿ–ը ի՞նչ է ուզում անել, կոռուպցիայի դե՞մ է պայքարում։ Տո լավ է։ Որ ասենք հարյուր հազար մարդ գնա ու Լևոնի ճառը լսի Հայաստանում կոռուպցիայի մասին, ապա կոռուպցիոներները երևի կամ ամոթից խարակիրի կանեն, կամ էլ կհանձնվեն օրինապահ մարմիններին (էս ինչ սեքսոտ բառ էր…) չէ՞։ Բա գազի գնի հարցը ի՞նչ եղավ, ի՞նչ եղավ «100 քայլ» հազարամյակի մարտահրավերի հետ, ի՞նչ եղավ «ոճիր և պատիժ» ներկայացումը Ռոբերտ Քոչարյանի կատարմամբ Հաագայի թատերաբեմում, ի՞նչ եղան «մինչև աշուն», «մինչև գարուն» իշխանությունների վզին սռոկ դնելու սպառնալից ծրագրերը։ Մի հատ հասկանանք էլի, ասենք ազգովի հավաքվում ենք ՀԱԿ–ի շուրջ, ի՞նչ են անելու սույն ձախողակ արկածախնդիրները այս անգամ։ Թե՞ միշտ ամեն անգամ մարդկանց պակաս է ունեցել ՀԱԿ–ը ու չի կարողացել ծրագրերը իրականացնի։ Այնինչ ծրագրերը մեկը մեկից մուրազ, իրատեսական, խոստումնալից...

    ---------- Ավելացվել է՝ 12:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:35 ----------

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Բայց նորից վերադառնանք ռեալ իրականությունը: Քանի՞ ուժ գիտես Հայաստանում, որ ներկա պահին իրապես կարող է համախմբել մեծ քանակով մարդկանց: Ես գիտեմ ընդամենը երկու ուժ, ում հետևից անկեղծորեն գնացող մարդիկ կան: ՀՅԴ ու ՀԱԿ: ՀՅԴ-ի հետևից բավական քիչ, ներկայումս, ՀԱԿ-ի հետևից շատ ավելի քիչ, քան անցյալ տարի, բայց միևնույն է բավական շատ:

    Ուրեմն սահմանում եմ, ասում եմ շատ հասարակ բան, ինչ-որ լուծման կարելի է հասնել միայն հնարավորինս մեծ համախմբումով: Ռեալ իրականությունը ցույց ա տալիս, որ ամենամեծը, ու համեմատական մնացած բոլորի հետ անհամեմատ մեծը ՀԱԿ-ի շուրջն ա: Միակ ուժ ասելով նկատի ունեմ սա ու միայն սա: Կողքից քանի ուժ կստեղծվի, էական չի: Դու իմ հայացքները գիտես: Ես միայն ուրախ եմ լինում, եթե առաջանում է պայքարող ուժ: Դու գիտես, որ ես համախմբվել եմ, օրինակ օտարալեզու դպրոցների դեմ լոկալ պայքարի համար, մի ուժի շուրջ, որը ՀԱԿ-ի հետ կապ չուներ, ավելին, կազմակերպողները քաղաքական իմ հակառակորդներն էին: Այսինքն ես ու իմ նման շատերը երբևէ դեմ չեն որևէ ուժի ստեղծմանը, որևէ իրական պայքարի ձևավորմանը:

    Բայց պայքար ու՞մ ու ինչի՞ դեմ: ՀԱԿ-ի: Էս պահին ռեալ որոշակի հզորություն ունեցող ուժի՞ դեմ: Բա հետո՞: Բա որ նորից «խաբվենք» (եթե դուք խաբվել եք համարում ՀԱԿ-ի հետևից գնալը, ես պատկերացնում եմ, թե էդ «նոր ուժի» հետևից գնալուց հետո ոնց եք հուսախաբվելու ու ձեզ խաբված զգալու: Իհարկե կա հնարավորություն, որ ես սխալվում եմ, բայց ես վերլուծելով ու ստացած ինֆորմացիաները համադրելով հստակ տեսնում եմ, որ փորձ է արվում ոչ թե ռեալ պայքարային ֆորմատ ստեղծել, այլ ընդամենը շեղիչ ու ՀԱԿ-ից ազատվելու հնարավորություն տվող):

    Ասել եմ, կասեմ: Եթե կստեղծվի ուժ, կլինի նորը, թե հնի ձևափոխումը, որը կլինի ազնիվ, կստեղծվի գործող համակարգի դեմ իրապես պայքարող, կառաջարկի դրա մեխանիզմները, ապա առաջինը կողջունեմ, անկախ նրանից, գաղափարական հիմքը իմի հետ կհամընկնի՞, թե՞ ոչ: Եթե դրան գումարած համընկնի նաև գաղափարական հիմքը, կլինեմ այդ ուժի առաջին շարքերում (վստահ եմ՝ ի տարբերություն այդ նոր ուժի մասին խոսողների մեծամասնության): Սակայն ներկայումս ես նման ուժի ստեղծման տեսլական չեմ տեսնում: Տեսնում եմ արհեստածին շեղող ուժի ստեղծման տեսլական, տեսնում եմ ՀԱԿ-ի դեմ համակարգված պայքար տանելու՝ իշխանական տենդենցներ, որոնց ակամա մասնակցում են, իմ գնահատականով, քարոզչության զոհ դարձած ազնիվ քաղաքացիներ:
    Չուկ, նախ «որոշակի հզորություն ունեցող» այդ ուժը ես չգիտեմ մինչ օրս ինչ խնդիրներ է լուծել։
    Ու առհասարակ ես չգիտեմ, թե ինչ խնդիրներ կարելի է լուծել մի քանի ամիսը մեկ «հուժկու» հանրահավաքներ անցկացնելով, դարդոտած ելույթներ ունենալով ու սարսափազդու կանխատեսումներ անելով։ Ամեն հերթական հանրահավաքի ժամանակ էլ ընդհամենը հաջորդ հանրահավաքի օրն ու օրակարգը նշելով, որպես «հուժկու» ծրագիր։ Սա ընդհամենը պայքարի իմիտացիա է, որը հանգստացնում է ագրեսիվ մասսային ու երկարաձգում այս իշխանությունները կյանքը, ուրիշ ոչինչ։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (15.10.2010), Բիձա (15.10.2010), Տրիբուն (17.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ անել Հայաստանի համար՝ ապրելով «դրսում»
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 105
    Վերջինը: 02.06.2019, 21:44
  2. Ինչպես տեստ անել ОЗУ -ն
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 21:46
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.09.2009, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •