Նյետ: Հեսա քիչ մնա ինձ սերժանտ էլ կհանես:

Հստակեցնելուն համաձայն եմ: Հստակեցնող եմ ման գալիս:

Դրա համար դու հստակ ասա, թե ինչ նոր բան ես մտածել, ինչ նոր բան ես առաջարկում ու ի՞նչ նոր բան ես ուզում, որ ազգովի բռնենք ու անենք: Գյուղի ճամփեն հարթեցնելը նոր բան չի, հենա մարդիկ ասում են, որ իրենք ինչքան կարողացել, ձեռքով հարթեցրել են: Ուրու՞շ... Ես նույնիսկ սահմանադրությունն եմ ուզում որ փոխվի, իսկ դու...

Իմ ասածն այն է, որ քաղաքական ուժից ավելի լավ կազմակերպող ուժ չի կարող լինել: ՀՀ-ում լիքը հասարակական կազմակերպություններ կան գործող, որոնց կարելի է միավորել, եթե գրագետ ու պրակտիկ ծրագրեր լինեն, ոչ թե վերամբարձ բարբաջանքներ իշխանափոխության մասին: Ցանկը օրինակ
այստեղ: Ուր է այդ ուժը, ինչու չի ծնվու՞մ... Կծնվի, իմ քո, մյուսների բուռն ցանկության շնորհիվ: Դրա համար արի մտածենք ցանկությունների մասին: Հնացած ու ձախողված կուսակցություն-խմբերին էլ պետք է մարդատեղ չդնել, որ քոքները կտրվի, Հայաստանը արկածախնդրության տեղ չի թեմայով:
Էջանիշներ