User Tag List

Էջ 5 46-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 676 հատից

Թեմա: Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան,
    Շրջապատում գերիշխումա այլ մտածողություն: Պետքա էդ քո ասած գաղափարները հնարավորինս շատ մարդկաց մեջ սերմանել: …
    Տիգ ջան, այս բաժնի 6-րդ գրառման մեջ ես մի երկու նախադասությամբ անդրադարձել էի նորի սերմանման սկզբունքներին:
    Գրել էի-
    ըստ հասարակական տրադիցիաների վերարտադրման /զարգացման/ սկզբունքների, , հասարակությունն ինքնին շատ իներտ հավաքանի է, որը կրկնում է միայն "պապու ասածը": Այն ինքնուրույն որևէ նոր բան անելու բացարձակ անընդունակ է: Անհատներն են, որ հնարում, կամ արտաքին աշխարհից ներ են մուծում նորը ու մնացածը ոչխարի պես սկսում է հետևել ու կրկնօրինակել այդ նորը վերցնող, ավանգարդ մտածելակերպ ունեցող անհատներին: Սա է առաջընթացի ֆորմուլան:
    Հիմա մենք էս ֆորմուլան չգիտենք:
    Ապրիորի կա 3 տարբերակ,
    1- Ազգովի հասկանալ ու սաղովս ինքնակամ դրսից վերցնենք պակասածը:
    2- Մսավաճառի օրինակով նայենք-նայենք- նայենք ու շարունակենք նայելը:
    3- Լիդերները հասկանան, ու ձև գտնեն դրանք սերմանելու:
    Քննարկենք տարբերակները:
    2-ը թող ուրիշները քննարկեն:
    1 տարբերակը մինչև հիմա աշխատել է միայն ԲՏ-եքի մակարդակով: Տղերքը տեսել են, որ լավ գործ ա- մեկին փըշտ ես անում, մյուսին կոդլով կալմեջ ես անում, կրակում-քրֆում ինքասպանում ես, ու անհոգ, սաղի վզներին նստած ապրում ես: Մենք իրենց ԲՏ ենք ասում, բայց արի ու տես, որ անտեսելով այդ հանգամանքը, իրենց կողքին, հենց իրենց օրինակով բյուրեղանում է աճող սերնդի մի ամբողջ շերտ, որի համար ապագա ԲՏ-ությունը հեչ էլ վատ բան չի: Այսինքն իրենք իրենց օրինակով, թեկուզ և բացասական, բայց ավանդույթի ու արժեքայինի սկիզբ են դրել:
    Հանդիպակած դաշտում՝ քաղաքացիականության դաշտում դեռ որ անդորր է: Վաղը մյուս օրը մի գուցե էնտեղ էլ ջահելություն կուտակվի:
    3-Եթե էդ ջահելության դաստիարակը այնթափցին եղավ- կորած ենք: Եթե դու ու Աստղը եղաք, ապա մեծ հույսեր կան դզվելու:
    Հարցը հիմնականում հենց օրինակի մեջ է, և թե որ օրինակը ինչպես կմատուցվի: Եթե միայն խոսք ու հորդոր է լինելու՝ թե դու գնա գլուխդ տուր պատովը, իսկ ես կտեսնեմ, թե դու ոնց ես գլուխդ ցխում-դա միշտ մարտի մեկ է բերելու: Իսկ եթե գլուխը ոչ թե պատին խփելու առաջարկը գերիշխի այլ այն որպես գլուխ աշխատեցնելու, ապա ԲՏ-ու էլ, իրա աճող շրջապատի էլ հարցը լուծելի է:
    Ասում են, թե վայրի կապիտալիզմը վերջ- շուտ բերելու է նորմալ հարաբերությունների: Հայերովս էլ սպասում ենք, թե հեսա ԲՏ-եքը կդառնան կապիտալիստ, կկշտանան ու մանրից կդզվենք: Առաջին հայացքից իբր ճիշտ տեսակետ է- շատ նման ֆիզիկայից անտեղյակների այն թեզին, թե ջուրը կսառչի 0 աստիճանում, ու 100-ում էլ կեռա: Բայց ոչ մեկը չի հարցնում - ԻՆՉ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ՞: Հարցը դպրոցականի հարց է, բայց մեզանում այդ պարզաբանումը կողմ են դրել ու իրենց էշն են քշում՝ սկսած Լեվոնի տնտեսագետների թիմից ու էս կողմ:
    Հայաստանի պարագայում ջուրը մինուս 100 ում էլ չի սառչի ու 1000 ում էլ չի եռա, որովհետև «ճնշում» չկա: Ու ոչ մի հարց էլ հայաստանում չի լուծվելու, որովհետև բացի նոսրությունը, միացյալ հասարակական- քաղաքացիական դաշտ գոյություն չունի: Հասարակությունը ատոմացված, իրարից տարանջատված վիճակում է: Նստածների համար հայաստանը զոնա է: Նախկին միջին խավի համար՝ կոնցլագեր, Նախկին համբալների համար- մարդ սպանելու, ԲՏ-ություն, էշություն անելու արտոնված արգելավայր:
    Այ հենց այս այլանդակ հասարակական "բազմազանությանը" պետք է վերջ տրվի գործ անելու օրինակով: Մարդը պետք է գնահատվի ըստ իր հասարակական կշռի, արած լավ ու վատի: ԲՏ-են պետք է ստանա իր հասանելիք հասարակական գնահատականը, լեվոնը իրենը, ախք ու զիբիլը իրենցը, ու մնացածներս էլ մերը:
    Օրինակ եթե մենք խելք ունենայինք, դեո սովետի օրոք հիմնարկների պետերի կաբինետի պատին կկպցնեինք էդ հիմնարկի տուալետների նկարները, իրա քիթն էլ մեջը թաղած: Չենք արել, դրա համար մինչև հիմա էդ կեղտի մեջ ենք: Ինքն էլ ձեռները ջեբը՝ նստել է մեր գլխին, դառել արտաքին թշնամուց շատ ավելի վերան ու անտանելի:
    Հիմա էլ ուչ չէ,: Կարող ենք ամեն մի պաշտոնյա անասունի հասցեով նակակներ ուղարկել մեր ուզած պարունակությամբ կամ շարադրանքով: Մտքներիս որ զոռ տանք, միլիոն ազդու գործ կա անելու- այլանդակին կարգի հրավիրելու ու կողքիններին էլ ցույց տալու, որ տեսաք, այ էս ձևով ձեր սաղի գյամն էլ կքաշենք: Մեկի օրինակը հարյուրավոր ԲՏ -եքի կզգաստացնի
    Տես, պաղեստինցիք իրենց երկիրը բռնակալից ազատելու համար անցան մասսայական ինքնազոհ պայքարի, հետո ամբողջ Իրաքն այդ զենքով իր երկիրը պահեց: Մենք ոչ միայն չենք պայքարում ներսի դեռ որ սակավաթիվ անասունների դեմ, այլ հրաժարվում ենք նույնիսկ հասկանալ ֆենոմենը, ու ընդունել բուժման ձևերը: /Նայի նախորդ փոստը/ : Դա նման է նրան, որ բժիշկը դանակի ակընհայտ հարվածը դիագնոզի որպես փորլուծ ու որպես դեղ էլ նշանակի սեփական մեզը խմելը, կամ էլ գլուխը տաք պահելը:
    Ու ես չեմ չափազանցացնում: Բանակի «ինքնասպանությունները» հենց սրա արտահայտությունն են- ոչ ավել, ոչ պակաս:
    Առաջարկում եմ, ով ինչ ձև կարող է, առաջարկի ԲՏ-ուն վարի տալու: Նամակով, ծանրոցներով, պադնոժկով, քարով, փետով, թույնով, սպիդի վարաքով, բաբա-չափելով, մաման լացացնելու ցանկացած այլ ձևերով: Կգրենք, կառաջարկենք, կգործենք որպես նորի ներմուծող անահատներ՝ մի գուցե մարդիկ կարդան, իրար պատմեն: 10-ից մեկն էլ ռիսկ անի նամակ ղրկի, մատը-մատին խփի, էլի շատ մեծ հաշիվ ա:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 22.09.2010, 19:38:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.09.2010)

  3. #62
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բիձ, օրինակներդ վերջն են հասար ֆիզիկային…

    Ասում ես լացացնել, ճնշել… որ «թրծվեն»… Բիձ, ո՞նց դուխ տանք մեզ ու մեր կողքիններին, ախր ոնցոր դու ես ասում մեր մեջ էդ անտեր վախը էնքան խորնա նստած, որ հասելա գենային մակարդակի…
    Ես էլ եմ համոզված, որ 2 հոգու սատկացնես, մնացածը փիսո են դառնալու… բայց քիչա որ դուխ ունեցողներ չկան, հլը մի բան էլ քո ասած՝

    Մենք իրենց ԲՏ ենք ասում, բայց արի ու տես, որ անտեսելով այդ հանգամանքը, իրենց կողքին, հենց իրենց օրինակով բյուրեղանում է աճող սերնդի մի ամբողջ շերտ, որի համար ապագա ԲՏ-ությունը հեչ էլ վատ բան չի: Այսինքն իրենք իրենց օրինակով, թեկուզ և բացասական, բայց ավանդույթի ու արժեքայինի սկիզբ են դրել:


    2-3 տարի առաջ ՀԱԿ-ը ոնցոր թե տալիս էր էդ դուխը: Չնայած ես էն վախտ էլ ու հիմա էլ ասում եմ, որ Լևոնի հետևից երբեք չեմ գնա, բայց փաստը մնումա փաստ, որ դուխ էր տալիս մարդկանց: Բայց խի՞ կեսից հետ կանգնեցին… մարտի մեկն էր պատճա՞ռը… էլի վախ սերմանեցի?ն: Թե? դուխները կամ ուժները չհերիքեց էդ զոհերի արյան գնով լացացնեն ԲՏեքին, թե ուղակի ձեռ չեր տալիս… Մինչև հիմա էս հարցերի պատասխանները չեմ կարում հստակեցնեմ իմ համար…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #63
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ազգովի խելքի գալու համար տվյալ պահին նորմալ կուսակցություն ա պետք։ Մնացածը հեքիաթներ ու պայծառ ֆանտազիաներ են։
    Si vis pacem, para bellum

  5. #64
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ազգովի խելքի գալու համար տվյալ պահին նորմալ կուսակցություն ա պետք։ Մնացածը հեքիաթներ ու պայծառ ֆանտազիաներ են։
    Վիշապ ջան, նորմալ կուսակցություններին 5 րոպեյում փչացնում են… վախի կամ անսկզբունքային լինելու պատճառով… Պետքը պետքա, բայց կորիզ չկա…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետքը պետքա, բայց կորիզ չկա…
    ես պատրաստ եմ....

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.09.2010)

  8. #66
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, նորմալ կուսակցություններին 5 րոպեյում փչացնում են… վախի կամ անսկզբունքային լինելու պատճառով… Պետքը պետքա, բայց կորիզ չկա…
    Ասում եմ՝ նորմալ...
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (23.09.2010), Tig (23.09.2010)

  10. #67
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ես պատրաստ եմ....
    Ապրես Դավ ջան, բայց ես քաղաքականությունից ու կուսակցություններից փաս… Շատ շատ կողքից հնարավորություններիս չափով կօգնեմ… Չնայած նրան, որ ժամանակս էլ չի հերիքի, բայց եթե հերիքեր էլ… մեկա չեմ ուզում խորանալ քաղաքականության մեջ: Մի քանի երիտասարդների եմ ճանաչում, որ կամաց կամաց մտնում են քաղաքականություն, եթե չեմ սխալվում «նոր պահպանողական շարժում»: Խոստումնալից երիտասարդներ են երևում: Տեսնենք ինչ կարող են անել… Մի քանի անգամ մասնակցել եմ նրանց կազմակերպած ակցիաներին ու հնարավորության դեպքում էլի կմասնակցեմ: Քիչ են, բայց ոնցոր թե կորիզը կա… տեսնենք…

    Դավ ջան, հասարակական գործունեությամբ գուցե և զբաղվեմ, բայց ոչ քաղաքականությամբ...
    Վերջին խմբագրող՝ Tig: 23.09.2010, 17:24:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ազգովի խելքի գալու համար տվյալ պահին նորմալ կուսակցություն ա պետք։ Մնացածը հեքիաթներ ու պայծառ ֆանտազիաներ են։
    Վիշ, եթե լուրջ ես ասում, ապա չեմ ալարի կարծիքս նորեն կասեմ՝
    Եթե նորմալ կուսակցություն ասածը որակով ձեթ, լիֆչիկ, կամ հավի բուդ ըլներ, մի տեղից մի գուցե բերվեր: Բայց էստեղ հենց էդ մասին ենք խոսում՝ ոնց անենք, որ էդ "մաշնից" հայերն էլ ունենան: Էդ անտերը իմպորտնի չի կարող լինել, պտի տեղում արտադրվի: Մասերը կարան դրսից ըլնեն, բայց գոնե սբորկեն ներսում պտի արվի: Էն որ տեղում բացի ծիրանով շոկոլադից, դրսի հումքով սիգարետից, արզնի- ջերմուկից ու բառադի ԲՏ-ությունից այլ բան չի արտադրվում դու ինքդ գիտես: Ու էդ ֆոնին ինչքան էլ ասես "կուսակցություն ա պետք", - չի ստացվելու, չի գալու, օդից չի ընկնելու, վահագնի ծնունդով դղրդալով երկնքից չի հայտնվելու:
    Իսկ եթե լուրջ չէիր- էլի հարց չկա- սաղ ուրախ ախպեր:

  12. #69
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ, եթե լուրջ ես ասում, ապա չեմ ալարի կարծիքս նորեն կասեմ՝
    Եթե նորմալ կուսակցություն ասածը որակով ձեթ, լիֆչիկ, կամ հավի բուդ ըլներ, մի տեղից մի գուցե բերվեր: Բայց էստեղ հենց էդ մասին ենք խոսում՝ ոնց անենք, որ էդ "մաշնից" հայերն էլ ունենան: Էդ անտերը իմպորտնի չի կարող լինել, պտի տեղում արտադրվի: Մասերը կարան դրսից ըլնեն, բայց գոնե սբորկեն ներսում պտի արվի: Էն որ տեղում բացի ծիրանով շոկոլադից, դրսի հումքով սիգարետից, արզնի- ջերմուկից ու բառադի ԲՏ-ությունից այլ բան չի արտադրվում դու ինքդ գիտես: Ու էդ ֆոնին ինչքան էլ ասես "կուսակցություն ա պետք", - չի ստացվելու, չի գալու, օդից չի ընկնելու, վահագնի ծնունդով դղրդալով երկնքից չի հայտնվելու:
    Իսկ եթե լուրջ չէիր- էլի հարց չկա- սաղ ուրախ ախպեր:
    Լրիվ ճիշտ ես՝ տեղական պիտի լինի։ Իսկ թե օդից պիտի ընկնի, թե եղեգան փողից, ապա ասեմ. Էնտուզիաստների թիմով կուսակցության օդից ընկնելը շատ ավելի հավանական բան է, քան համազգային քաղաքացիական հասարակության ինքնաստեղծումը։ Վաշտի հրամանատարի կոմպետենտ լինելը շատ ավելի հավանական է, քան թե անկառավարելի վաշտի ինքնակազմակերպումը, հասկանու՞մ ես ինչ եմ ուզում ասել։ Թոփ մենեջմենթի լուրջ վականսիա կա երկրում։
    Si vis pacem, para bellum

  13. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ ճիշտ ես՝ տեղական պիտի լինի։ Իսկ թե օդից պիտի ընկնի, թե եղեգան փողից, ապա ասեմ. Էնտուզիաստների թիմով կուսակցության օդից ընկնելը շատ ավելի հավանական բան է, քան համազգային քաղաքացիական հասարակության ինքնաստեղծումը։ Վաշտի հրամանատարի կոմպետենտ լինելը շատ ավելի հավանական է, քան թե անկառավարելի վաշտի ինքնակազմակերպումը, հասկանու՞մ ես ինչ եմ ուզում ասել։ Թոփ մենեջմենթի լուրջ վականսիա կա երկրում։
    Հենց էս ա երևի մեր մոտեցման հիմնական տարբերությունը - դու կարծում ես, որ լավ թոփ մենեջեր չունենք: Այսինքն մասսան լավն ա, մենեջարն ա բառադի: Իսկ ես ասում եմ, որ մենեջերն ու մասսան նույն սանրի կտավն են լինում, քանի որ 2-ն էլ տեղական արտադրության պետք է լինեն:
    Էտ ա ֆորմուլան: Հնարավոր չի լավ մենեջեր՝ անկապ թիմում: Ուզում ես Պլատինի բեր դիր տրեներ, մեկ ա, էս թիմով, էս տեխնիկայով, էս "ֆուտբոլիստներով" գնդակը չի տշվելու: Սկզբից մանդրից "ֆւոտբոլիստ" ա պետք աճեցնել, հետո նոր մենեջերը հենց էդ աճեցրածներից-ինքն իրեն էլ կստացվի:
    Ու ֆուտբոլիստն էլ էն չի, որ գա, կայնի միտինգին, նայի կողքիններին -դուխ առնի, ու դոշը ճղելով գոռա:
    Ֆուտբոլն էլ, իրա հերթին՝ միտինգը չի:
    Ֆուտբոլիստը դա խաղալ իմացողն է, ոչ թե խոսացողը: Տշողը, խաբս տվողը, ֆինտ անողը, մուղամով բռթողն ու կոճ ջարդողը, ու վերջն էլ գոլ խփողը: Այլ ոչ թե -"վայ մամա ջան, սաղ սուդյան էր մեղավորը":
    Էս ա, Վիշ ախպեր, ուզում ես խաղաս, կանոնները սովորել ա պետք, մարզվել, իսկականից՝ ոչ թե տապչկով, այլ բուտսի հագած, քար, փետ, կիրպիչ -եղան -լապատկով նախապես ընկերական հանդիպումներ ա պետք անց կացնել, հետո արդեն որ հաղթեցիր, միջազգային դաշտեր էլ դուս կգաս:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 23.09.2010, 19:18:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.10.2010), Tig (24.09.2010)

  15. #71
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    ......................Առաջարկում եմ, ով ինչ ձև կարող է, առաջարկի ԲՏ-ուն վարի տալու: Նամակով, ծանրոցներով, պադնոժկով, քարով, փետով, թույնով, սպիդի վարաքով, բաբա-չափելով, մաման լացացնելու ցանկացած այլ ձևերով: Կգրենք, կառաջարկենք, կգործենք որպես նորի ներմուծող անահատներ՝ մի գուցե մարդիկ կարդան, իրար պատմեն: 10-ից մեկն էլ ռիսկ անի նամակ ղրկի, մատը-մատին խփի, էլի շատ մեծ հաշիվ ա:
    Բիձ, նու տի դայոշ… ապեր ծիծազից ճաք եմ տվել, Բիձ… բացել ա… դու երևի նամակով ու "բաբա-չափելով" ես "ԲՏ-ուն վարի տալու"… կասկած չկա, շատ լավ ու էֆֆեկտիվ միջոց ա, բայց էս սերունդը "բաբա-չափելու" թռեյնինգ գոնե պտի անցնի… հա, չմոռանաս պատենտ հանես, գոնե հեղինակային իրավունքից պտի օգտվես, ընգեր…

  16. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձ, նու տի դայոշ… ապեր ծիծազից ճաք եմ տվել, Բիձ… բացել ա… դու երևի նամակով ու "բաբա-չափելով" ես "ԲՏ-ուն վարի տալու"… կասկած չկա, շատ լավ ու էֆֆեկտիվ միջոց ա, բայց էս սերունդը "բաբա-չափելու" թռեյնինգ գոնե պտի անցնի… հա, չմոռանաս պատենտ հանես, գոնե հեղինակային իրավունքից պտի օգտվես, ընգեր…
    Mef ջան, էդ պարբերության վերջի ձեռները տնկած սմայլիկն էլ ճաքի դեմը չի կարացե առնի՞: Ուրեմն ճաքը սրոչնի super glue- ով կպցրու, որ շատ չխորանա:
    Ախպեր դու "բաբա չափելու" ուժին էլ տեղյակ չես, բա ոնց անենք՞ : Հայաստանի մեծահասակների 90 տոկոսը մենակ էդ "զենքին" ա տիրապետում, բա ես դա հաշվի չառնեմ՞: Բա "դրա տերը թաղելը", "դրա տիրումերն" ու մնացած անուղղակի քֆուրները "բաբա չափել" չեն՞: Բա թող իրենք էլ էդ "արսենալը" խոդի տան, ինչի ես ճաք տալի՞: Քեզ թվում է, էս ֆորումում որևէ այլ բան բացի բաբա-չափելուց արվում է՞:
    Սերունդն էլ բաբա չափելու թրեյնինգի կարիք չունի, արդեն սովորած-պրոֆեսսիոնալ ծնվում ա:

  17. #73
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ազգովի խելքի գալու համար տվյալ պահին նորմալ կուսակցություն ա պետք։ Մնացածը հեքիաթներ ու պայծառ ֆանտազիաներ են։
    Նորմալ ազգ ա պետք, ի՞նչ կուսակցության մասին ա խոսքը, այ ախպեր ջան : Ու չասեք, թե ազգը կա, կուսակցությունը չկա. կուսակցությունդ ազգիցդ ա ծնվում: Սիրուն համախառն ագ ա պետք, հավասարաչափ զարգացող վզով ու ուղեղով: Թե չէ հիմա վիզն ու ուղեղը հակադարձ համեմատական մեծություններ են, փոխանակ ուղիղ համեմատական լինելուն: Ամբողջ խնդիրը էս վիզ-ուղեղային հակասությունն ա:
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.10.2010), Tig (24.09.2010), Բիձա (24.09.2010)

  19. #74
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ես պատրաստ եմ....
    Դավ ջան ոնց ասես բռատ մենք էլ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.09.2010), Tig (24.09.2010)

  21. #75
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմալ ազգ ա պետք, ի՞նչ կուսակցության մասին ա խոսքը, այ ախպեր ջան : Ու չասեք, թե ազգը կա, կուսակցությունը չկա. կուսակցությունդ ազգիցդ ա ծնվում: Սիրուն համախառն ագ ա պետք, հավասարաչափ զարգացող վզով ու ուղեղով: Թե չէ հիմա վիզն ու ուղեղը հակադարձ համեմատական մեծություններ են, փոխանակ ուղիղ համեմատական լինելուն: Ամբողջ խնդիրը էս վիզ-ուղեղային հակասությունն ա:
    Հայկօ, կարելի է նաև ասել թե «ամեն ժողովուրդ արժան է իր իշխանություններին» ու էլի նման ծեծված խոսքեր ու փակել «քաղաքականություն» բաժինը: Իհարկե վայելչակազմ, խելացի խոշոր աչքերով, խարտյաշ-գանգրահեր, խոհեմ, ճկուն ու հնարամիտ ազգ է պետք Սովորաբար օրինակ հոտը խեկավարում են հոտի ուժեղագույները, երամի առաջնորդները ամենադիմացկուն ու շուստրի ծտերն են: Հիմա մեր ազգի ուժեղագույնները Սարգսյան Սերժն ու Տիկոն են, Աբրահամյան Հովիկն է, Սահակյան Գալուստն է, Տեր-Պետրոսյան Լևոնն է, Զուրաբյան Լևոնն ու Արարատն է, Ջհանգիրյան Գագոն է: Ու այս պիտի որ հավասարաչափ (ուղղահայաց) վզով ու ուղեղով մարդիկ լինեն, որովհետև հակառակ պարագայում կստացվի, որ տձև ու թերզարգացած հոպոսապիենսը ավելի ուժեղ է հավասարաչափ վիզ/ուղեղ հարաբերությամբ տեսակից: Եթե ոչ, ուրեմն պետք է բացատրել թե ինչու են հենց այս մարդիկ ղեկավարում ամբոխը: Իմ բացատրությունը հետևյալն է՝ կենդանիների մոտ առաջնորդը ընտրվում է բնազդով ու բնական պայքարով, իսկ քսանմեկերրորդ դարի հոմոսապիենսի մոտ՝ քաղաքականություն-քաղաքականություն խաղով, որտեղ խաղի կանոնների հետ կարելի է մանիպուլյացիաներ անել: Խաղը կարելի է վերածել շախմատի, ու կարելի է վերածել ղումարի, կախված թե խաղացողները ինչքանով են կարողացել մոլորեցենել ամբոխին, իրար: Հիմա այն ստադիան է, որ խաղացողները կարողացել են ամբոխին համոզել, որ ամբոխը տուֆտա ցեղից է, ու բան չի կարող փոխել: Դրա համար էլ ասում եմ, որ պետք է նորմալ կուսակցություն՝ բաղկացած «բիթի» մարդկանցից, որպեսզի նախևառաջ կարողանան ազգային առողջ արժեհամակարգեր քարոզել, ստորացուցիչ քարոզների փոխարեն: Իհարկի եթե ազգն ամբողջությամբ բաղկացած է հաստավիզ ու անուղեղներից, ապա «նորմալ»-ի համար թեկնածուներ չեն լինի: Բայց չեմ կարծում, որ դու կարծում ես թե ազգի մեծամասնությունը ուղտեր են: Պարզապես հիմա ուղտերը կրած ունեն ղումարում, որի կանոնները իրենք են թելադրել, ու ազգի մեծամասնությունն էլ կարծում է, թե էլ շանս չկա, ղումարի կանոններն են այդպիսին, բա խո ազգովի ֆուֆլո չե՞նք ֆռֆռալու, պիտի տանք:
    Si vis pacem, para bellum

Էջ 5 46-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ անել Հայաստանի համար՝ ապրելով «դրսում»
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 105
    Վերջինը: 02.06.2019, 21:44
  2. Ինչպես տեստ անել ОЗУ -ն
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 21:46
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.09.2009, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •