Աստղ ջան, ես կրթություն ասելով, հենց սա էլ ինկատի ունեմ: Ասում ես պատմություն… պարտվողի հոգեբանություն… Լրիվ ճիշտ ես ասում: Ասում ես փոքր եղբորդ այս և այն գաղափարների մատուցում… Հա, բայց… Բիձու ասածը նորից չկրկնեմ: Շրջապատում գերիշխումա այլ մտածողություն: Պետքա էդ քո ասած գաղափարները հնարավորինս շատ մարդկաց մեջ սերմանել: Մի հատ կոպիտ օրինակ բերեմ՝ այ աղանդավորները ո՞նց են աշխատում, ոնց են տարածում իրանց գաղափարները… Իհարկե չեմ ասում ընկնենք փողոցները ու «եհովայի վկայի» կերպար ստանանք, բայց դա իրականացնելու համար պետքա մի բան մտածել… Ու ասեմ, որ արդեն կան մարդիկ ովքեր իրականացնում են դա:Օրինակ «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը և նրա բոլոր սաներն ու ընկերները միասին վերցրած… Նրանք կազմակերպում են պարի, երգի սիրողական միջոցաջումներ, /արշավներ, հանօգուտ աշխատանքներ/ ու անպայման ներգրավում են այդ միջոցառումներում ժողովրդին: Ինչպես ասում է ազգագրագետ տիկին Խառատյանը՝ «Որպիսի ծեսը, տոնը, երգը, պարը կամ ցանկացած բան, դառնա և լինի իրոք ժողովրդական, ապա ժողովուրդը պիտի անպայման մասնակից լինի այդ ամենին, այլ ոչ թե ուղակի դիտողի դերում լինի»: Իսկ մենք նմանատիպ բոլոր երևույթների նկատմանբ ուղակի դիտող ենք, դրա համար էլ դրանց նկատմամբ կորցրել ենք հոգեհարազատությունը և մերը լինելու զգացողությունը: Այս առումով միասնական շուրջպարը ավանդական դարձնելու գաղափարիդ 2 ձեռքով կողմ եմ; Եթե ուզում եք տեսնենք էդ համախմբման սաղմերը, վաղը չէ մյուս օրը՝ ամսի 24-ին, եկեք կասկադ ու համոզված եմ կզգաք էդ էներգետիկան:
Գինոսյանը Լեոնիդ Ազգալդյանի զինվորներից է եղել, բայց դեռ երբեք նրա մեջ ազգայնամոլության աստիճանի հասնող մտքեր չեմ տեսել: Թեկուզ և մշակույթի նկատմամբ, երբեք չեմ լսել, որ նա թերագնահատի օտարների մշակույթը, այլ նրա մոտեցումը զուր մերի վերագտնումն է և պահպանումը, ինչպես նաև զարգացումը, բայց հիմքերը՝ այսինքն ինքներս մեզ հասկանալով… Լավ թեմայից շատ եմ շեղվում:
Աստղ ջան, հիմա ասում ես` միադեմ ազգային մշակո՞ւյթ… Այս հարցում Մեֆի հետ համամիտ եմ, որ բազմազանությունը դա հարստությունա: Այլ հարցա, երբ դա պառակտման աղբյուրա դառնում, ոնցոր ասում ես` սասունցիք սասունցիներից բացի «ուրիշներին» աղջիկ չեն տալիս: Այ էս ծայրահեղական մոտեցումների դեմ պետքա դուրս գալ: Ու պետքա հասկացնել սասունցուն, արցախցուն, երևանցուն, լոռեցուն... որ բոլորս մի ենք ու, որ սասունցու մշակույթը նույնպես բոլորինս է: Նորից անդրադառնոմ «Կարինին», նրանք պարում են ոչ թե կոնկրետ ինչոր տարածաշրջանի պարեր, այլ բոլոր տարատեսակները: Նույնիսկ համշենականը… Ու ասեմ, որ սա միավորման շատ մեծ պոտենցյալա իրա մեջ կրում, անձամբ իմ մաշկի վրա զգացածն եմ ասում: Հիմա հաջորդ փուլը` միավորումից զատ պիտի գաղափարենր առաջ քաշել ու սերմանել; Ասեմ, որ Գինոսյանը և իր թիմը դա էլ է անում: Ու ոչ ոք թող չմտածի, որ նա ազգայնամոլական գաղափարներովա առաջնորդվում: Նրա մոտեցումը սա է` «սիրիր և պահպանիր քոնը, բայց մի տրորիր ուրիշինը, քանի դեռ ուրիշը չի ցանկացել տրորել քոնը»:
Իսկ դու ի՞նչ պրակտիկ առաջարկներ ունես: Օրինակ, Բիձու` գյուղերին նամակներ ուղարկելու առաջարկն էլ հավանեցի, չեղած տեղը էլի բանա, վերացական չի…
Էջանիշներ