Համաձայն չեմ, Մեֆ ջան: Եթե մահմեդականներին համարենք անկազմակերպ, ուրեն պիտի նշենք, որ քրիստոնեություն ընդհանրապես չկա: Ո՞ր մի քիրիստոնյա պետությունն է ինչ-որ երկրի հետ հարաբերություններ կարգավորում՝ ելնելով կրոնական պատկանելությունից: Կա՞ արդյոք քրիստոնեական կոնֆերանս կազմակերպություն: Բայց իսլամական կա, ու շատ հզոր կառույց ա: Իսկ քանի որ մահմեդականները գնալով շատանալու են, նրանց տեղն ու դերը էլ ավելի է մեծանալու աշխարհում /եթե պետք են, պատճառներն էլ կարող եմ նշել/, հետևաբար Իսլամական կոնֆերանսը ավելի ազդեցիկ ուժ է դառնալու: Աբսուրդը նրանում է, որ մահմեդականները, մի կողմ թողնելով ազգային պատկանելությունը, միավորվել են կրոնի ներքո, իսկ մենք մեր ազգի ներսում ինչ-որ գաղափար չենք կարողանում գտնել, որ համախմբվենք: Պարելն ու ուխտագնացությունը պրիմիտիվ օրինակներ են, բայց էլի ցույց է տալիս մեր միասնականությունը ինչ-որ հարցում, ինչ-որ օր: Այսինքն՝ ամեն ինչ կորած չէ, մենք դեռ կարող ենք հույս ունենալ, որ միասնությունը կվերականգնվի: Ինչու՞ Ղարաբաղում հաղթեցինք. որովհետև կար գաղափար, ծնունդ էր առել հայրենիքի գաղափարը, բոլորը գիտեին, որ կամ մեռնելու են, կամ ազատագրվելու... ու մենք տարանք մեր պատմության ընթացքում ամենամեծ հաղթանակը: Իմ ուզածը էն ա, որ մենք չհամախմբվենք ամենաօրհասական պահին, երբ մեր գոյությունը արդեն մազից է կախված, այլ բոլոր ժամանակներում այնպիսի հավաքական ուժ լինենք, որ բոլորն էլ սարսափեն մեզ վնասելու մտքից:
Ինչ վերաբերում է մշակույթին, ապա այն շատ մեծ դեր ունի՝ համախմբման հարցում: Չի կարելի ստեղծել Սասուն ազգագրական պարի անսամբլ կամ չգիտեմ՝ ինչ: Դա նացիզմի դրսևորում է հենց ազգի ներսում, երբ չես գիտակցում, որ այդ նույն սասունցին հայ է, սասունցին ազգություն չի: Միգուցե ծայրահեղական է մոտեցումս, բայց ես այլ ելք չեմ տեսնում՝ ընդհանուրի գալու: Գրականության հարցում ասեմ, որ ինքս էլ Դուրյանին եմ շատ սիրում, բայց եթե մի լեզվում կան այդքան թուրքերեն ու ադրբեջաներեն բառեր, ապա դրա ի՞նչն է հայերեն: Ես իմ մաքուր լեզուն եմ ուզում: Թող գրաբարը լինի, բայց իմը լինի, ոչ թե կողքի լեզուներով ձևավորած անհասկանալի մի բան:
Լավ էլի, Վիշապ ջան: Ուրեմն ես իմ երկրի քաղաքացի եզդիներին պիտի ասեմ՝ «մերոնք», իսկ ջավախահայերին՝ ոչ, քանի որ իրենք Վրաստանի քաղաքացի՞ են: Նույն հաջողությամբ մեր ընտանիքի անդամներից մի քանիսն էլ կարող են այլ պետության քաղաքացիներ լինել, հիմա ի՞նչ, իմ եղբայրը «մերոնք»-ի մեջ չի՞ մտնում: Երբ հրեաները Իսրայել են ուղարկում իրենց միջոցները կամ միմյանց հանդիպում աշխարհի տարբեր ծեգերում, իրենց չի հետաքրքրում, թե որը որ երկրում է ծնվել ու որում է ապրում: Բացի այդ, մենք երկքաղաքացիություն ունենք, եթե դա է խնդիրը ըստ քեզ:
Էջանիշներ