Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Դավիդուս եղբայր, իսկ ավելի կոնկրե՞տ...

Բայց Էն առաջին մասով տղերքը հաստատ ճիշտ էին: Ի՞նչ եմ ուզում ասել, գյուղացի-գյուղապետարան-մարզպետարան-պետություն հարաբերություններ կան: Եթե պրոբլեմ կա էդ հարաբերություններում, ապա պետք է «ռազբիրատ» լինել, եթե մեկը պարտավոր է էդ գյուղացիների ճամփեն սարքել, բայց նազ ու սազ է անում, ապա գյուղացին իր պարտավորություններից կարող է հրաժարվել: «Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման» մինչև օրս մարդու կողմից հնարած ամենաճիշտ ու ամենաարդյունավետ մեխանիզմն է:
Էս արդեն քանի գրառում ա, վերևիններին փոխելու մասին եմ ասում, բայց ամենավատը էն ա, որ չգիտեմ, թե ով պիտի դրանց փոխարինի, ում համար փողոց դուրս գամ, ով ինձ երաշխիք կտա, ու ես կհավատամ էդ երաշխիք տվողին... չնայած, ասեմ քեզ, արդեն կրիտիկական պահ ա, ու հայերը էդ պահերին հերոս ծնելու սովորություն ունեն... տեսնենք էս մի տարվա մեջ երբ ա ծնվելու...

Ապեր, եթե հնարավորություն ունի ու պիտի սարքի, ու չի սարքում, էդ դեպքում ոչ թե պիտի «ռազբիրատ» անեն, այլ լապատկով գլուխը ջարդեն, առանց չափազանցնելու: Բայց եթե հանկարծ էդ ասածդ փոխհարաբերություններում մի թեթև խաղի տեղ եղավ, սաղ սկսելու են "կռուտւտ" անել, ու քցել մեկը մյուսի վրա: Վիշապ ջան, էսօր ՀՀ սահմանադրական հիմքն ա "կռուտիտի" վրա, ինչ «ռազբիրատ», ինչ բան...