User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 676 հատից

Թեմա: Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստո՜պ
    Էս գյոզալ թեման օֆֆտոպանոց մի սարքեք, թեմայից էլ մի շեղվեք Էս մարդը հստակ հարց ա դրել՝ ի՞նչ անել, որ ազգովի խելքի գանք:
    Բիձա ջան, նախ ասեմ, որ էլի երիտասարդության հաշվով սխալվում ես Առաջինը երևի ես եմ առաջին գրառումդ կարդացել ու սպասել ազատ օրվա, որ թեմայումդ փիլիսոփայեմ: Ես շուտվանից մտմտում էի գավառային նացիոնալիզմի մասին թեմա բացել, բայց այս թեման լրիվ բավական է՝ արտահայտվելու համար:

    Քո բարձրացրած հարցերին պատասխանելու և դրանք լուծելու համար, անհրաժեշտ է նախ թվարկել մեր խնդիրները, բացթողումները, թերությունները: Իմ էս երկար տարիների կյանքի ընթացքում ես մեր դժբախտությունների գլխավոր պատճառն եմ գտել: Դա մեր ազգի համար ընդհանուր հայրենիքի գաղափարի բացակայությունն է: Հարց է ծագում՝ ո՞ր տարածքը կարող է լինել այդ հայրենիքը: Եթե անգամ ոչ բոլորդ ձեր մտքում կպատասխանեք ՀՀ, ես հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց անգամ չեք մտածի այս հարցի շուրջ: Բացի այդ ավելի լավ ի՞նչ տարբերակ ունենք, քան՝ այն տարածքը, որի վրա շարունակում է իր կենսագործունեությունը հայության ամենամեծ զանգվածը՝ սեփական պետականության պայմաններում: Դրանից էլ լավ բա՞ն Բայց արի ու տես, որ արտերկրի մեր հայրենակիցների մոտ Հայաստանը այդքան էլ հայրենիք չէ, իրենց հայրենիքը Էրգիրն է, Ջավախքը Այ սա է խնդիրը, սա: Սա է գավառային նացիոնալիզմը, երբ ամեն մեկը պարփակվում է ինչ-որ գյուղի սահմաններում ու դա համարում իր հայրենիքը: Բայց չէ՞ որ հայրենիքը ավելի մեծ հասկացություն է: Ես մի դեպք կպատմեմ, որ տեղի ունեցավ այս ամռանը: Մոսկվայի կենդանաբանական այգում էի //, բոլոր կարուսելների մոտ աշխատում էին հայեր: Որ անունները կարդացինք՝ Կարեն, Արմինե... հո չէինք ուրախացել, ոնց-որ Մոզամբիկից էինք գնացել, 12 տարի հայ չէինք տեսել Ու բարձր ասում ենք՝ վա՞յ, մերոնք: Աղջիկներից մեկն էլ բա՝ որտեղի՞ց եք: Մենք էլ ասեցինք, թե դա ի՞նչ կապ ունի, հայ չե՞նք: Վերջը ասեցինք՝ Երևանից ենք: Ինքն էլ՝ բայց ես Ջավախքից եմ: Իբր ի՞նչ «մերոնք»-ի մասին է խոսքը, էլի: Էնքան էինք զայրացել, էլ ասելու չի: Այսինքն՝ եթե ես Երևանից եմ, ուրեմն ազգությունս երևանցի՞ն ա Կամ որ ասում են՝ զեմլյակ. ես չեմ հասկանում՝ էդ քանի՞ երկրի հող կա էս անտեր հանրապետությունում

    Մեր ընտանիքները, տոհմերը, նկատե՞լ եք՝ ինչքան առանձնացված են: Ամեն մեկը մեր մեջ համարվում է ազգ: Մյուս բոլոր ազգերի մոտ ընդունված է ֆամիլիա, երկրորդ անուն, իսկ մեզ մոտ՝ ազգանուն: Ինչի՞ Ե՞րբ ենք մեր գլուխը աշխատեցնելու, որ մենք մի ազգ ենք, մի: Անընդհատ շեշտում ենք մեր բազմաբնույթ ավանդույթները, լոկալ տոները, բարբառները... բայց դրանք ու՞մ են պետք, կարո՞ղ եք բացատրել: Դա ինչ-որ օգուտ բերու՞մ է մեր ազգի ու պետության զարգացմանը: Բացարձակ, դեռ խանգարում է: Ասենք պիտի գնաս մի գյուղ, հետդ էլ պիտի բառարան տանես, որ հասկանաս, թե դիմացինդ ինչ է խոսում: Ես չեմ հասկանում, հայերենը ավելի հարազատ չի՞, քան թե կիսառուսաթուրքաարաբապարսկաադրբեջանախառը անհասկանալի չգիտեմ ինչը: Բայց արի ու տես, որ չէ, իրենց համար էդ ավելի հարազատ ա, բայց հանկարծ փորձես թուրքի մասին ինչ-որ դրական բան ասել, վերջ, դու ազգի թշնամի ես, իսկ այն, որ ինքը կենցաղում հենց թուրքերեն է խոսում, փոխարենը թուրքերին չի մոռանում օրվա մեջ պարբերաբար հիշել, ինքը մեծ հայրենասեր է:

    Կամ իմ չսիրած տարբերակումները՝ երևանցի, ղարաբաղցի, հայաստանցի, արտաշատցի... ու ամեն մեկը ունի իրեն բնորոշ անփոփոխ հատկանիշները Անհնար ա մեկին համոզես, որ արտաշատցի կոչվածը քո հայն ա, քեզնից ոչնչով չի տարբերվում, կամ գյումրեցի լինել չի նշանակում մեծախոս լինել: Մարդս մարդ լինի: Անօգուտ է

    Բոլորս խոսում ենք գլոբալիզացիայից, մի մասը կողմ է, մի մասը՝ դեմ: Բայց եկեք ռեալ մտածենք. մեր երկրի ներսում ա գլոբալիզացիա պետք: Մինչ կմասնակցենք համաշխարհային գործընթացներին, եկեք մենք մեր երկրի ներսում զարկ տանք էդ անտեր երևույթին: Եկեք բոլորս խոսենք հայերեն, մեր գիտակցության մեջ ամրացնենք, որ մենք հայ ենք, ոչ թե երևանցի, կիրովականցի, իջևանցի... ՀԱՅ ԵՆՔ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ու դրանով ամեն ինչ ասված է: Եկեք չօգնենեք դիմացինին միայն այն բանի համար, որ իր քեռու տղեն մեր կուրսից է եղել կամ մորքուրի հարսը մեր հարևանն է, եկեք մեր երկրի ներսում չմտնենք ինչ-որ նոր միջավայր ու սկսենք փնտրել մեր քաղաքի, փողոցի, շենքի, մուտքի բնակիչներին, որ իրենց հետ ընկերություն անենք, իրենց պաշտպանենք... Եկեք միասնական ազգ դառնանք, պահպանելով մեր լավ ավանդույթները՝ դրանք դարձնենք բոլորինը: Ամեն տոն մեր հանրապետությունում, մեր ամբողջ ազգի համար լինի մի օր, ոչ թե ասենք Վարդավառը Երևանում նշեն մի օր, Տավուշում՝ մի այլ: Թվում է, թե մանրուքներ են, բայց այս մանրուքներն են ձևավորում ազգային մենթալիտետը: Իսկ եթե ազգային մենթալիտետ չկա, ուրեմն ազգն էլ, որպես միասնական համակարգ, չի լինի: Մենք հիմա չենք գիտակցում, թե մեր շուրջը ինչ է կատարվում, բայց հավատացեք ինձ, լավ բան մեզ չի սպասվում, եթե այսպես շարունակենք:

    Մեզ պետք է ինչ-որ գաղափար, որի շուրջ կհամախմբվենք: Պայմանականորեն դա կարող ենք համարել մեր անկախությունը կամ ավելի շատ տարածված, բայց դեռ չկիրառվող՝ «մեկ ազգ, մեկ մշակույթ»-ը, որին ես կավելացնեի՝ «մեկ հայրենիք»-ը: Միայն գաղափարի ներքո համախմբված համայնքն է անպարտելի:

    հ.գ. շարունակելի
    Աստղ ջան, լուրջ խնդիր ես առաջ քաշում: Ես էլ էս նույն խնդիրը ամեն առիթով առաջ եմ քաշում իմ շրջապատի տարբեր հավաքույթների ժամանակ…
    Բայց իմ հասկացածով Բիձու առաջ քաշած խնդիրը շատ ավելի խորը արմատներ ունի, չնայած որոշ առումով ընդհանուր եզրեր էլ ունեն: Ինչպես արդեն նշել եմ՝ մեր հասարակությունում ամենափտած ու վտանգավոր երևույթը մեկս մեկի նկատմամբ կասկածամտությունը, անվստահությունը, վախն ու նախանձնա… Իհարկե էդ քո նշած մասնատվածությունն էլ մեծ դեր ունի այս հարցում, բայց ինչոր մի բան կիսատա մնում… Ամբողջական չի պատկերը… Ինչոր շատ ավելի լուրջ ու խորը պատճառներ էլ կան…

    … Դավաճանություն… դավաճանությունների շղթա… պատմական շղթա… մեծ ու փոքր հարցերում: Սա՞ է բուն պատճառը… Շա՞հ, անձնական շա՞հ… Բայց չէ, ոնցոր թե դավաճանությունների հիմնական մասը ավելի շատ նախանձի հիման վրա են իրականացվել… «Ինչո՞ւ է նա առաջինը, ինձնից ինչո՞վ է առավել…» Ինքնագերագնահատում…
    Իսկ սրա սկիզբը ո՞րնա… Հա, ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ… Մեր ամենամեծ թշնամին Տգիտություննա… Մեզ թվումա, թե գիտուն ազգ ենք, բայց մեր ուղեղներին չի հասնում, որ չի կարող գիտուն ազգը թշվառության մեջ լինել այսքան դար…

    Եկանք հասանք կրթությանը, էլի իմ հին ու «հարազատ» եզրակացությանը… Մեր բոլոր խնդիրների մեջ խորանալուց, միշտ ես անտեր կրթության առաջ եմ կանգնել… ո՞ւ … Ի՞նչ ու… մթոմ մի նորմալ կրթություն ունեինք, էն էլ հիմա ուզում են քոքից ավիրեն, որ ընդհանրապես ուշքի գալու շանսեր չունենանք…

    Աստղ ջան ասում ես գաղափա՞ր, բայց ո՞նց կարելիա տգետներին համախմբել գաղափարի շուրջ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.09.2010), davidus (18.09.2010), Բիձա (18.09.2010), Վիշապ (18.09.2010)

  3. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան, լուրջ խնդիր ես առաջ քաշում: Ես էլ էս նույն խնդիրը ամեն առիթով առաջ եմ քաշում իմ շրջապատի տարբեր հավաքույթների ժամանակ…
    Բայց իմ հասկացածով Բիձու առաջ քաշած խնդիրը շատ ավելի խորը արմատներ ունի, չնայած որոշ առումով ընդհանուր եզրեր էլ ունեն: Ինչպես արդեն նշել եմ՝ մեր հասարակությունում ամենափտած ու վտանգավոր երևույթը մեկս մեկի նկատմամբ կասկածամտությունը, անվստահությունը, վախն ու նախանձնա… Իհարկե էդ քո նշած մասնատվածությունն էլ մեծ դեր ունի այս հարցում, բայց ինչոր մի բան կիսատա մնում… Ամբողջական չի պատկերը… Ինչոր շատ ավելի լուրջ ու խորը պատճառներ էլ կան…

    … Դավաճանություն… դավաճանությունների շղթա… պատմական շղթա… մեծ ու փոքր հարցերում: Սա՞ է բուն պատճառը… Շա՞հ, անձնական շա՞հ… Բայց չէ, ոնցոր թե դավաճանությունների հիմնական մասը ավելի շատ նախանձի հիման վրա են իրականացվել… «Ինչո՞ւ է նա առաջինը, ինձնից ինչո՞վ է առավել…» Ինքնագերագնահատում…
    Իսկ սրա սկիզբը ո՞րնա… Հա, ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ… Մեր ամենամեծ թշնամին Տգիտություննա… Մեզ թվումա, թե գիտուն ազգ ենք, բայց մեր ուղեղներին չի հասնում, որ չի կարող գիտուն ազգը թշվառության մեջ լինել այսքան դար…

    Եկանք հասանք կրթությանը, էլի իմ հին ու «հարազատ» եզրակացությանը… Մեր բոլոր խնդիրների մեջ խորանալուց, միշտ ես անտեր կրթության առաջ եմ կանգնել… ո՞ւ … Ի՞նչ ու… մթոմ մի նորմալ կրթություն ունեինք, էն էլ հիմա ուզում են քոքից ավիրեն, որ ընդհանրապես ուշքի գալու շանսեր չունենանք…

    Աստղ ջան ասում ես գաղափա՞ր, բայց ո՞նց կարելիա տգետներին համախմբել գաղափարի շուրջ…
    Երեխեք, կներեք, որ էսքան երկար ստացվեց

    Հետո էլ ասում ենք՝ տգետ: Ակումբում ես տեսնում եմ պայծառ ուղեղներ ու հույսս չեմ կտրում: Թեկուզ այս քննարկումը ապացուցում է, որ ամեն ինչ լծացած չէ մեզ մոտ, մենք եթե մեր սխալները տեսնում ենք, ուրեմն ամեն ինչ կորած չէ: Ու հենց այստեղ, Տիգ ջան, դու մեր երկրորդ խնդիրը առաջ քաշեցիր: Դա մեր պատմությունն ա, հետևաբար՝ կրթությունը /քանի որ դա մեծ ազդեցություն է ունենում մեր կրթության վրա/, որը եկեք չկապենք մաթեմատիկայի թեորեմների հետ: Կրթություն ասելով հասկանանք մեր աշխարհայացքը, հասունությունը, ընկալունակությունը, ինտելեկտը...

    Ի՞նչ է մեր պատմությունը: Հեչ մտածե՞լ եք, որ եթե մենք այդքան խելացի, տաղանդավոր, հանճար, իմաստուն և վերջապես արիական ազգ ենք, ապա ինչպե՞ս է ստացվել, որ պատմության ընթացքում միշտ պարտվողի դերում ենք եղել: Ես իհարկե շատ պատմաբանների հետ եմ շփվել: Իրենց մեծ մասի մոտ ամրապնդված է այն տեսակետը, թե մենք միշտ էլ հաղթել ենք, մեկ անգամ ենք պարտվել, դա 15 թիվն էր: Լավ, ուղեղս աշխատեցնում եմ... հա՞ որ, հաղթե՞լ ենք: Ի՞նչն է դրա ապացույցը. այս մի թիզ հո՞ղը, թե՞ մեր լճացած ու անհույս ապագայով ազգը: Չէ, մի բան չի բռնում, էդ տեսակետը թողնենք: Գանք ավելի լուրջ մասնագիտությունների պրիզմայով քննարկելու, այսինքն՝ պատմաբնների նման չընկնենք թղթից թուղթ արտագրելով ու սերունդներին միայն ստանդարտ պատմություն հրամցնելով: Եկեք վերլուծենք: Մենք ո՞ր դարերից գիտենք մեր պատմությունը. մթա 1-ին դարից, այն էլ կցկտուր: Երվանդունիներին թողնենք, որովհետև իրենց շրջանի պատմությունը ընդհանրապես վերծանելով ենք սովորում: Ի՞նչ պատահեց մեր պատմության հետ: Այդ ի՞նչ արեցինք, որ անդարձ կորցրինք մեր անցյալը: Մենք ընդունեցինք մի գաղափարախոսություն, որը փոխանակ մեզ առաջնորդեր դեպի զարգացում, ոչնչացրեց մեր մշակույթը: Մեր անցյալը կործանելը մեր անսահման խելքի մասի՞ն է խոսում: Դե իհարկե ոչ, ընդհակառակը, ապացուցում է, որ մենք ուղեղով չենք մտածում, միայն ավիրելուց ենք լավ: Դե գոնե հեթանոսական շրջանում ավիրելը ստացվում էր: Քրիստոնեական շրջանում մյուս այտն էլ էինք/ենք դեմ տալիս: Երկար դարեր քրիստոնեությունը մարմնավորող եկեղեցին մեզ համախմբել է, բայց այսօր կորցրել է իր դեմքը, ու էլի մենք ենք մեղավոր. թողել ենք հայրապետական աթոռին բազմի մեկը, ով չի էլ մտածում ազգի մասին, դե վիլլաները սարքելը շատ ժամանակ է խլում, մի քիչ էլ իր դրության մեջ մտնենք:

    Կարծում եմ բոլորդ էլ գիտեք մեր դինաստիաների պատմությունը, թե ինչպես են անկում ապրել: Մի ընդհանուր բան կա. միշտ դավաճաններն են հասունացրել այդ պահը: Փոխանակ համախմբվեն ու թագավորությունը փրկեն, ամեն մեկը մի ոսկիով ծախել է հայրենիքը՝ հուսալով, որ դափնիները իրեն են հասնելու: Փոխարենը մեր թշնամիներն են շատ խելացի եղել, որ դավաճաններին հենց իրենք են սպանել՝ իրավացիորեն կարծելով, որ եթե սեփական թագավորին դավաճանել է, իրենց դավաճանելը մեծ խնդիր իրենից չի ներկայացնի: Բա լավ, վե՞րջը: Վերջը այն եղավ, որ մի քանի հազար կամ տասնյակ 1000 սելջուկները եկան ու գրավեցին մի քանի միլիոնանոց երկիրը Դա ինչպե՞ս պատահեց: Էդ օրերին երևի միջազգային օլիմպիադաներ էին Հայաստանի քաղաքներում, մարդիկ մտավոր աշխատանքով էին զբաղված, բա իրենց շատ պե՞տքն էր երկիր պաշտպանել. գիտելիքը վեր է ամեն տեսակ սահմաններից, չէ՞ որ հանճարներ ծնող ազգ ենք: Հո պատերազմի դուրս չէ՞ինք գալու: Մանավանդ, որ ոմն Պետրոս Գետադարձ կաթողիկոս արդեն իր գործը արել էր. Բագրատունիների դինաստիան անկում էր ապրել: Ես միշտ նշել եմ, որ իմ սիրելի թագավորը Պապ Արշակունին է, բայց նաև Գագիկ 2-ի կերպարը կցանկանայի ընդգծել. երբ Բյուզանդիայում իրենից Անիի թագավորությունը պահանջեցին, ինքը պատասխանեց, որ ինքն է թագավորության տերը ու ոչ ոքի այն չի տա: Ընդամենը 18 տարեկան պատանի, բայց թագավորական ինքնասիրությանը նայեք: Էլ չեմ անդրադառնում նրան, որ ֆեոդալական փոշիացման շրջանում մենք էլ բաժանվեցինք թագավորությունների. ինչպե՞ս կլիներ, որ ասենք Գագիկ Արծրունին թագավոր չլիներ: Բա կլինե՞ր, իհարկե ոչ, չէ՞ որ ազգովի գեներալ ենք:

    Լավ, գանք Օսմանյան շրջանին: Անընդհատ, հատկապես դաշնակները, ուղեղներս բթացնում են ազգային-ազատագրական պայքարի մասին հեքիաթներով: Ո՞վ կարող է ասել, որ եղել է նման բան: Եթե մեկդ նման թվական գիտեք, ասեք, ես էլ իմանամ: Սասունի կամ Զեյթունի ապստամբությունները ազգային-ազատագրական պայքար չեն, դրանք տեղական ռազմական բախումներ են: Պրիմիտիվ օրինակ բերեմ, որ պատկերը պարզ լինի. երբ մի գավառի հայ էին սպանում, կնոջը կամ աղջկան առևանգում, կողքի գավառի հայերը չէին միջամտում, թե՝ մեր գավառեցուն չեն սպանել: Կամ Ցեղասպանության պիկը հանդիսացող 15 թվի աքսորի ճանապարհին քարավաններից մեկը հսկել են ընդամենը 3 թուրք զինվոր: Հայերը կարծեմ 15000 են եղել /տո թեկուզ 15/: Ու ստացվում է ի՞նչ, որ մենք մեր ոտքո՞վ ենք գնացել սպանդարան Չէ, կներեք, բայց ես ամաչում եմ իմ պատմության համար, ես ամաչում եմ, որ իմ ազգը չի կարողացել 15000 հոգով 3 թուրք զինվորի գլուխ ուտի, ես ամաչում եմ, որ այդ հողերը պահել չենք կարողացել: Այն օրը Սամվել Կարապետյանը շատ հետաքրքիր արտահայտվեց: Ասում ա՝ մենք շատ անշնորհք ազգ ենք եղել. բնությունը մեր փոխարեն ամեն ինչ մտածել էր՝ կենտրոնում վարելահողերն էին, շուրջբոլորը՝ լեռներ, որոնց միայն հսկել էր պետք, ինչը ալարեցինք անել: Կարճ ասած՝ ես էնքան եմ կարդացել հայոց պատմության մասին, որ արդեն այս բառը մոտս հոգեխանգարում ա առաջացնում: Դուք չեք պատկերացնի, թե ինչ ճիգեր են պահանջվում անվերջ կարդալ այն մասին, թե ոնց մենք այս հարցում ձախողվեցինք, այն հարցում ձախողվեցինք... դա անտանելի ա: Ընթացիկ մանր-մունր ձեռքբերումները մի կողմ, լավ է գոնե լեզուն ենք ունեցել, որով պահպանվել ենք, մեկ էլ մեր կոնսերվատիզմը: Հիմա էլ լսել եմ, որ Սասունից գաղթածները իրենց աղջկան ոչ «սասունցու» հետ չեն ամուսնացնում Դա օսմանյան շրջանում հասկանալի էր, բա հիմա՞: Կարճ ասած, էլի ներվայնացա Ասածս ի՞նչ ա. մեր պատմությունը վերաարժևորել է պետք, գոնե մեր սերունդը դա պետք է անի: Պետք չէ դաշնակների ջրաղացին ջուր լցնենք: Ամեն անգամ հենց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին խոսակցություն է գնում, հիստերիա են բարձրացնում: Հեչ ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչու. կլինի՞՝ ես պատասխանեմ ճճ: Որովհետև նախ՝ սփյուռքը էլ փող չի տա իրենց, երկրորդ՝ միգուցե բացվի թուրքական արխիվը, իսկ դա ջրի երես կբերի այն բոլոր գաղտնի պայմանավորվածությունները, որ կնքել են երիտթուրքերի հետ: Լավ, չխորանամ:

    Մենք չունենք սիմվոլիկա: Չունենք համազգային սիմվոլներ, որոնց առաջ կխոնարհվենք: Ձևական մի երկու արձաններ են դրված, բայց ոչ ոք դրանց խորհուրդը չի հասկանում, ոչ ոք չի խոնարհվում դրանց առաջ: Թուրքերը ունեն Աթաթյուրք, որի նկարը անգամ ամենախուլ գյուղերի խանութներում կա: Թուրքերի մոտ պետությունը պաշտելը այն աստիճան է, որ երբեմն վարագույրի փոխարեն իրենց դրոշն է կախված: Չգիտեմ, դա ինձ մոտ շատ մեծ նախանձ է առաջացնում: Ու նաև մտածելու տեղիք է տալիս, որ եթե իրենք էին քոչվորները, մենք՝ զարգացած էթնոսը, ապա ինչ, հիմա տեղերով փոխվե՞լ ենք: Եթե մենք ժամանակին մեր դրոշը պաշտեինք, էս օրին չէինք լինի: Հիմա էլ մեր դրոշը որտեղ մեկի ձեռքն ա ընկնում, շտապում է կողքինից արագ դա փչացնել, պատռել...

    Ես ուզում եմ, որ մենք թողնենք այդ կարծրացած՝ ամեն ինչի առաջինը եղած ազգ լինելը նշելը, դա մեզ խանգարում է: Մենք կարծում ենք, թե մենք վերջն ենք, բայց ու՞մ ենք խաբում: Եկեք գոնե մեզ չխաբենք: Ես անձամբ իմ փոքր եղբորը պատմելու եմ, թե ոնց ենք հաղթել Արցախի պատերազմում, թե Մաշտոցը ինչպես է մեր գրերը ստեղծել կամ «ստեղծել» /նայած տեսակետ/, թե ոնց է Պապը ժամանակի համար հեղափոխական քաղաքականություն վարել, թե ոնց են մեր գրքերը եկել Մատենադարանում հավաքվել, թե ոնց է ստեղծվել Անուշը, Արշակ 2-րդը, թե ինչպես է մեր Արտավազդ թագավորը շղթաներով կապված գլուխը բարձր անցել Կլեոպատրայի առջևով, թե ինչպես է պատանի Գագիկը կայսրին այդպիսի հանդուգն պատասխան տվել... ոչ թե՝ Տիգրանի օրոք ծովից ծով Հայաստան ունեինք, թուրքերը եկան մեզ կոտորեցին, մորթեցին, կանանց իրենց հարեմները տարան, մեր հողերը խլեցին... երեխայի մոտ ինչու՞ պետք է պարտվողի հոգեբանություն սերմանեմ: Երբ որ ինքը արդեն բավականին հասուն կլինի, ինքը այս ամենը կկարդա ու իր համար դասեր կքաղի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (20.09.2010), Բիձա (20.09.2010), Գանգրահեր (22.09.2010), Երվանդ (20.09.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք, կներեք, որ էսքան երկար ստացվեց
    Աստղ, շատ խորը և ազնիվ հարցադրումներով լուրջ վերկուծություն ես ներկայացրել:
    /Դասախոսիդ ասա, իմ անունից մի հատ 5 դնի էս հաշվով/:
    Հենց այդպիսի մոտեցման ակընկալիքով եմ բացել այս թեման, և կարծում եմ, որ մեր միահամուռ ջանքերով նշաձողը հենց նման տեսական, վերլուծական բարձրության էլ կմնա:
    Ստորև ես իմ տեսակետ-պատասխանները կհայտնեմ, մյուսներն էլ թող իրենցը հայտնեն, եթե կարևորեն:
    Դու տարանջատել ես մեզ հատուկ մի քանի հիմնական բացասական շեղումներ`
    1- Ստերետիպային պատմական չափազանցություններ ու խեղաթյուրումներ մեր օգտին՝ հայ հասարակական կարծիքում:
    2- Կրթության և հետևաբար ինքնաքննադական վերաբերմունքի պակաս:
    3- Հասարակական, ազգային ռազմական, համագործակցված դիմադրողականության ի սպառ բացակայություն թե ներքին և թե արտաքին հարցերում /հայ թագավորների ու դավաճանների նկարագիրը, օսմանյան ջարդերին 15000-ով 3 լամուկի դիմադրելու անկարողությունը/:
    4-Ծայրահեղ հասարակական, ազգային հանդուրժողականություն / հայրապետական աթոռին բազմածի քո նկարագիրը/:
    5 18 տարեկան Գագիկ 2-րդի ոչ ավանդական հայկական վարվելակերպի առեղծվածը:
    6-Պետական սիմվոլիկայի բացակայության հարցը:
    7-Եղբորդ, այսինքն գալիք սերնդին հաղթանակի օրինակներով դաստիարակելու, կրթելու քո գաղափարախոսությունը:
    8- Նաև իմ կարծիքով միակ հակասականը- ներկա դիվանագիտական, քաղաքական թղթապանակով թուրքերի հետ հարաբերությունների կարգավորմանը քո կողմ լինելուն:

    իրականում 1-7 հարցերը ներքին, ընդհանուր առանցք, շաղկապվածություն ունեն: Մեկը մյուսից բանաձևվող են և հետևանքային կապով շղթայված:
    Օրինակ, ես կարող եմ ասել, որ այդ դժբախտությունները հենց մեր գլխին եկան, որովհետև մենք քաղաքականապես ու հասարակայնորեն լիարժեք չէինք, ավելին- տհաս էինք: Իմ այս մտքի վրա որոշները կարող են ինձ կախելու հոդված առաջադրել, այլոք կասեն դե ապացուցի, ոմանք էլ կասեն էդ խելառ բիձեն ավելի ա խելռե:
    Գամ հեռվից և փորձեմ հնարավորինս համապարփակ պատասխանել, որովհետև դարեր ի վեր ենք լռված այդ հարցադրումներում:
    Առավել հեշտ ընկալվելու համար ասելիքս տանեմ կենսաբանական և սոցիալ դարվինիզմի օրինաչափությունների դիրքերից: /Եթե այդ դիրքերը հիմնավոր փաստարկներով մերժողներ կլինեն, կփորձեմ իրենց հակափաստարկներն էլ հենց իրենց մոտեցումներով քննարկել:/
    Կենսաբանության ամենահիմնարար օրենքը, դա ժամանակի և տարածության մեջ տեսակի էքսպանսիայի-տարածման-նվաճման ֆենոմենն է, որը իրացվում, իրագործվում է ամեն մի անհատ օրգանիզմի մակարդակով, իսկ սոցիալական տեսակների մոտ՝ ողջ հանրության հավաքական բնազդային քայլերի ու վարքագծի շնորհիվ:
    Ամեն առողջ անհատ ձգտում է իր գեների տարածմանը, հետագա սերունդներում իր ներկայության ապահովմանը: Հենց այս գենային մակարդակով ներդրված կենսաբանական սկզբունքն է, որը ստիպում է ամեն մեկին հասնելու կողքինների/դիմացինների հանդեպ առավել դիրքերի: Տեսակն իր ներսում յուրայինին շատ սակավ դեպքերում է ոչնչացնում, բայց դիմացինի կյանքը խնայելով հանդերձ, նա ամեն ինչ անում է մյուսների հանդեպ շարունակական առավելություններ ձեռք բերելու համար: /Մարդասպանության՝ առաջին հայացքից հակաբնական ֆենոմենի տեսական հիմքերը կարող եմ պարզաբանել հարցման դեպքում/
    Ասել կուզի ամեն առանձին մարդ-անհատ արարածը, որպես կենսաբանական էակ, շարժվում է կենսաբանական օրինաչափություններով, որոնք պարտադրում են սեփական էգոյի առաջնայնությունը մյուսների հետ հարաբերություններում: Նա պարտավոր է ագրեսսիվ լինել դիմացինի հանդեպ և իր շահը առաջ տանել: Բայց մյուս կողմից էլ որպես հասարակական սկզբունքներով գոյատևող տեսակ, այդ անհատը պարտավոր է ենթարկվել հասարակական համակեցության, փոխոգնության և պաշտպանության ընդհանուր սկզբունքներին և նաև դրանցով շարժվել:
    Թե ինչքանով հարմոնիկ են ու իրար օգտակար անհատն ու նրա հասարակությունը, դա արդեն հասարակության ներսում եղած ավանդական գաղափարախոսության, փիլիսոփայության նյութն է: Որն էլ իր հերթին գոյանում և գոյատևում է հասարակության մեջ եղած առողջ գաղափարների կամ էլ հակառակը՝ լոլոների հաշվին:
    Անհատն ու հասարակությունը որոշակի անտագոնիզմի մեջ են: Այդ հարաբերությունները մի ողջ սպեկտր են ներկայացնում: Սպեկտրի մի կողմում հրեշ, ռեցիդիվիստ հանցագործն է, մյուս կողմում ինքնազոհ ալտրուիստը: Ծայրահեղ խաթարված վիճակներում հրեշի և ինքազոհողի սահմանը կարող է նույնիսկ վերանալ՝ օրինակ 100 -ավոր անմեղ մարդկանց հանդեպ տեռոր իրացնող ինքասպան ահաբեկիչների օրինակը:
    Ի դեպ նաև ասեմ, որ մարդու անտագոնիզմը նույնիսկ իր մոր հանդեպ առկա է արդեն մի քանի շաբաթական սաղմի մեջ՝ երբ սկսվում են ձևավորվել սեփական իմունիտետի հիմքերը: Իսկ ծննդյան պահից ի վեր ամեն մի մանուկ արդեն մի առանձին, առողջ, ինքնուրույն հոյակերտ էգո է, որից հետագայում արդեն ծնողները, բարեկամ-հարևան -հասարակությունը կերտում են՝ հայերի դեպքում հիմնականում զգուշավոր,ստրկամիտ,գենոցիդի միս, անինքնասեր, անասուն-բուդկա- սրիկա -ԲՏ, իսկ հաղթանակած ազգերի դեպքում՝ նույն բացասկանների կողքին շատ ավելի շատ հերոսներ, իսկական գեներալներ, կոլումբոսներ, տիեզերագնացներ, մասնագետ դիվանագետներ, ինչպես նաև շարքային, նորմալ մարդիկ:
    Դու նշել ես 18 տարեկան Գագիկ 2-րդ թագավորի "ինքնասիրության" պահը առանց բացատրելու, թե ինչու նա ուներ այդ "ինքնասիրությունը", իսկ մյուսները, ավելի հասուն հայ այրերը- չունեին:
    Պատասխանը մակերեսին է- որովհետև ինքը դեռ չէր հասցրել "թունավորվել" ավանդական հայկական "խելամտությամբ":
    Երեխեքի լեզվով ասած- այ էսքան բան:
    Այսինքն Գագիկ 2-րդի հարցադրումով իմ ներկայացրած տեսակետը հանգեցնում է հետևյալ 2 եզրահանգումների
    1-Մարդ արարածի՝ դիմացինների ու կողքինների հանդեպ գերակայության ձգտումը, իր ես-ի հետապնդումը, ամեն հնարավոր միջոցներով առավելության հասնելը դա նորմալ, առողջ երևույթ է:
    2-Նման վարքագծի ընդունելի, առողջ, նորմալ լինելու փիլիսոփայությունը նաև առողջ հասարակության գաղափարախոսությունը պետք է լինի:
    Այդ գաղափարախոսությունը պետք է հասու լինի համայնքի բոլոր անդամներին և համայնքն ինքը պետք է խրախուսի, շահագռգիռ լինի, որ բոլորը ձգտեն այդպիսին լինել, որ համայնքն էլ որպես համայնք, այլ համայնքների դեմ պայքարում կենսունակ լինի:
    Սա էլ երեխու լեզվով ասած՝ երկրորդ էսքան բանը:
    Աստղ, դու ի վերջո, քո փոստում փաստորեն հենց այս հիմնական հարցն ես քննարկում և խոստանում ես եղբորդ հենց նոր սկզբունքներով դաստիարակել: Բայց դու պատրաստ ես եղբորդ ասելու, որ եթե տեսնում ես դիմացինդ քեզ նվաստացնում է, դու էլ իրեն նվաստացրու՞: Եթե տեսնում ես- քեզ ուզում է վատություն անել- դու իրեն ավելի մեծ վատություն արա: Եթե տեսնում ես- ուզում է քեզ քարով խփի, դու իրեն դանակով ու ատրճանակով սատկացրու:
    Ներքուստ համոզված եմ, որ որ դա հաստատ չես ասել, որովհետև ըստ մեր ավանադական մտածելակերպի, -"Քարի մեջ արյուն կա"::
    Ու հենց այս 4 բառով կազմված հայերի ամենասխալ բանաձևով էլ ամեն ինչ սպառվում է ու սկսվում է 3 լամուկի դեմ 15000 մորթված հայի պատմությունը:
    Մի կարծիր թե մարտի մեկը կամ էլ վերջին 20, կամ 1500 տարվա մեր պատմական աբսուրդները այլ օպերաներից են: Չէ, հենց նույնն քարի մեջ արյուն կա էշությունն է:
    Այո քարի մեջ արյուն կա, եթե այն միայն մեկի ձեռքում է, բայց քարը նաև խաղաղություն է, եթե այն 2-ի ձեռքում էլ է:
    Քեզ թվում է ձեռքով բարևելու իմաստը որն է՞: Ցույց տալը, որ ձեռքդ դատարկ է, մեջը քար չկա:
    Սովետն ու ԱՄՆ-ն իրար դեմ 20000 ական ռումբ ունեին ու իրար տեսնելիս ձեռները հեռվից իրար պարզած էին մոտենում, որ հանկարծ դիմացինը այլ բան չմտածի:
    Մենք պատմականորեն դժբախտ ենք դառել, ներսում ու դրսում գենոցիդ ենք կերել ու շարունակում ենք ավիրվելը միայն ու միայն քարից "վախենալու" պատճառով:
    Այսօր զինված ռազբորկաներ անող լակոտ- լուկուտը հազար անգամ ավելի մոտ են 18 տարեկան Գագիկ 2-ին, քան տառաճանաչ, մեծ-մեծ ճառաբանող, բայց բնականից ու տրամաբանականից անվերջ հեռու մեր ինտելիգենտիկները:
    Նաև խիստ կարևոր է հասկանալ կոնֆլիկտի էսկալացիայի պահը: Եթե նկատել ես, ես եղբորդ տրվելիք խորհուրդների մեջ շեշտել էի, որ կոնֆլիկտի էսկալացիայի դեպքում, ինչ որ պահից սկսած պետք է առաջ անցնել սպառնալիքների մեջ: Դա պատահական լեզվի սայթաքում չէր: Կոնֆլիկտն սկսելն արդեն ինքնին ծրագրավորված գործողություն է: Եթե նախահարձակ կողմը գնացել է այդ քայլին, ապա հաստատ նախորոք հաշվել է հնարավոր պատասխանները: Եթե ամեն անգամ էսկալացիոն հաջորդ քայլը գալիս է նույն առաջին հրահրողից, ապա դիմացինի թեկուզ համարժեք պատասխանը միշտ էլ հետ է մնալու իրական վիճակից և նա ի վերջո պարտվելու է: Ծրագրավորված պարտությունից խուսափելու համար հարձակվողին պետք է կանգնեցնել հանդիպակած էսկալացիայով: Այսինքն նրան կանգնեցնել փաստի առջև, որ դու ինքդ ես պատրաստ առավել կտրուկ միջոցների: Դա առնվազն կսթափեցնի դիմացինին և կստիպի վերահաշվարկել իր անելիքները:
    Իրավաբանության մեջ հայտնի իրողությունը, որ հաճախ հենց զոհն է հրահրում իր վախճանը, հիմնված է հենց այս ֆենամենի վրա: Անվերջ զիջողականությունը ու ռեակտիվ գործելակերպը անտեղի թուլության դրսևորումներ են ու ինքնին էսկալացիայի են խրախուսում:
    Փաստորեն ես քննարկեցի հիմնականում Գագիկ 2-ի ֆենոմենը: Մնացած հարցերին իմ վերաբերմունքը մի ուրիշ առիթով կշարունակեմ:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 21.09.2010, 00:45:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (25.09.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնում ես Աստղ ջան, մեր կյանքը փոխելու մասին ենք խոսում, բայց այն հասկանալու հավեսը ունեցողների ավելցուկ չկա:
    Երևի մեջը "արյուն կա"
    Նոր լսում էի Բորիս Նավասարդյանի պատմածի՝ Ստամբուլի օդակայանում տեղի ունեցածի այն մասը, որը վերաբերում էր կողքի, սահմանն անցնելու համար ամեն ստորացման պատրաստ հայերի զզվելի վարքին:
    Չգիտեմ, թե հայ հասարակության մեջ ճշգրտորեն որքանը ստորացողներից է, և որքանը չստորացողների սորթից, բայց համոզված եմ, որ առաջիննները շատ-շատ են:
    Այ էս ֆոնին դու եղբորդ ոնց ուզում ես դաստիարակի՝ մինչև իրական արտաքին թշնամուն հանդիպելը, ինքը նախ ընկնելու է հենց այդ հայերի միջավայրը: Եղբայրդ դպրոց -բանակում էլ է շրջապատված է լինելու հենց այդ սկզբունքներին հլու հպատակ ջահելներով: Փողոց է դուրս գալու, քայլելու ու գործ է ունենալու հենց նման մարդկանց հետ:
    Մի կողմում դու ես լինելու քո տեսական քարոզով, մյուս կողմում "հարգանքով" տղերքն ու դրանց "հարգող" հասարակությունը՝ իրենց "ճշտով":
    Մտածել ես, թե եղբայրդ արդյոք ոնց է դիմանալու այդ երկփեղկվածոիթյանը՞:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 21.09.2010, 19:39:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.09.2010), Tig (22.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ անել Հայաստանի համար՝ ապրելով «դրսում»
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 105
    Վերջինը: 02.06.2019, 21:44
  2. Ինչպես տեստ անել ОЗУ -ն
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 21:46
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.09.2009, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •