Տես, մեկ տարի առաջ օրենսդրական "բարեփոխում" անցկացվեց, ըստ որի, եթե համայնքի բնակիչը համայնքի նկատմամբ որոշակի չափի պարտք է ունենում, ապա համայնքի ղեկավարը պարտավոր է դիմել դատարան՝ գումարը հարկադիր գանձելու պահանջով: Հիմա.. Ընտրված գյուղապետը հնար կգտնի էդ անվճարունակ կամ վճարել չցանկացող բնակչի հարկային պարտավորությունը կոծկել, ծածկել կամ ծածկադմփել՝ զուտ ելնելով իր գյուղացու շահերից, իսկ չընտրված գյուղապետը մամը մատին չի խփի, տեղում կտա դատարան, ԴԱՀԿ-ի աշխատողներն էլ կգան վերջին կոպեկը կպլոկեն կտանեն գյուղացու ձեռքից: Զգացի՞ր տարբերությունը:
Հիմա կարա՞նք մի հատ կազմակերպված բունտ անենք, ու ասենք ավտոյի գույքահարկը չմուծենք:
Ժողովուրդ, ներքևից սկսելը շատ դժվար գործ ա, քանի որ վերևից ահավոր մեծ ա ճնշումը: Միակ լուծումը ամենառադիկալ ճանապարհն ա, ուրիշ ուղի չեմ տեսնում:






Էջանիշներ