Հայկօ, կարելի է նաև ասել թե «ամեն ժողովուրդ արժան է իր իշխանություններին» ու էլի նման ծեծված խոսքեր ու փակել «քաղաքականություն» բաժինը: Իհարկե վայելչակազմ, խելացի խոշոր աչքերով, խարտյաշ-գանգրահեր, խոհեմ, ճկուն ու հնարամիտ ազգ է պետք

Սովորաբար օրինակ հոտը խեկավարում են հոտի ուժեղագույները, երամի առաջնորդները ամենադիմացկուն ու շուստրի ծտերն են: Հիմա մեր ազգի ուժեղագույնները Սարգսյան Սերժն ու Տիկոն են, Աբրահամյան Հովիկն է, Սահակյան Գալուստն է, Տեր-Պետրոսյան Լևոնն է, Զուրաբյան Լևոնն ու Արարատն է, Ջհանգիրյան Գագոն է:

Ու այս պիտի որ հավասարաչափ (ուղղահայաց) վզով ու ուղեղով մարդիկ լինեն, որովհետև հակառակ պարագայում կստացվի, որ տձև ու թերզարգացած հոպոսապիենսը ավելի ուժեղ է հավասարաչափ վիզ/ուղեղ հարաբերությամբ տեսակից: Եթե ոչ, ուրեմն պետք է բացատրել թե ինչու են հենց այս մարդիկ ղեկավարում ամբոխը: Իմ բացատրությունը հետևյալն է՝ կենդանիների մոտ առաջնորդը ընտրվում է բնազդով ու բնական պայքարով, իսկ քսանմեկերրորդ դարի հոմոսապիենսի մոտ՝ քաղաքականություն-քաղաքականություն խաղով, որտեղ խաղի կանոնների հետ կարելի է մանիպուլյացիաներ անել: Խաղը կարելի է վերածել շախմատի, ու կարելի է վերածել ղումարի, կախված թե խաղացողները ինչքանով են կարողացել մոլորեցենել ամբոխին, իրար: Հիմա այն ստադիան է, որ խաղացողները կարողացել են ամբոխին համոզել, որ ամբոխը տուֆտա ցեղից է, ու բան չի կարող փոխել: Դրա համար էլ ասում եմ, որ պետք է նորմալ կուսակցություն՝ բաղկացած «բիթի» մարդկանցից, որպեսզի նախևառաջ կարողանան ազգային առողջ արժեհամակարգեր քարոզել, ստորացուցիչ քարոզների փոխարեն: Իհարկի եթե ազգն ամբողջությամբ բաղկացած է հաստավիզ ու անուղեղներից, ապա «նորմալ»-ի համար թեկնածուներ չեն լինի: Բայց չեմ կարծում, որ դու կարծում ես թե ազգի մեծամասնությունը ուղտեր են: Պարզապես հիմա ուղտերը կրած ունեն ղումարում, որի կանոնները իրենք են թելադրել, ու ազգի մեծամասնությունն էլ կարծում է, թե էլ շանս չկա, ղումարի կանոններն են այդպիսին, բա խո ազգովի ֆուֆլո չե՞նք ֆռֆռալու, պիտի տանք:

Էջանիշներ