User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 676 հատից

Թեմա: Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բռատ մի ջղայնացի, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ են համարվում պետական հաստատություններ։ Պետական կառավարումը վարչական միավորներում իրականացվում է տեղական ինքնակառավարման միջոցով։ ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածն էլ քեզ վկա՝

    Եթե «պետական» բառն է քեզ ջղայնացնում, ապա փոխարինենք տեղականով։ Ինձ համար դրանք երկուսն էլ պետական են, որովհետև կապ ունեն պետական կառավարման հետ։
    Վիշապ ապեր, պետական կառավարումն ու հանրային կառավարումը դրանք իրարից լրիվ տարբեր բաներ են, թեկուզ միայն այն առումով, որ պետական կառավարումը ներառվում ա հանրային կառավարման մեջ, ինչպես նաև տեղական ինքնակառավարումը: Բերածդ հոդվածում էլ շատ հստակ տալիս է, որ դրանք տարբեր են: Էս էլ քեզ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը.

    Հոդված 70. Տեղական ինքնակառավարումը և պետական կառավարումը
    Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է անմիջականորեն, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
    Տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման մարմինների մասը չեն: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումը պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:
    Լրիվ ճիշտ ես ասում, ինֆորմացիայի խստագույն պակաս կա: Տեղական ինքնակառավարումը պետություն է պետության մեջ: Էսօր գյուղերում մարդիկ սոցիալականին հավասար հենց անտեսվածությունից ու աշխարհից բեխաբար լինելուց են նեղվում, հուսաթափվում: Իսկ էն հարցին, թե ինչի "ընդդիմությունը" չի լծվում էդ չարքաշ աշխատանքին, այն է՝ մարդկանց տեղեկացնել իրենց իրավունքների իրագործման այնպիսի հզոր միջոցի մասին, ինչպիսին է տեղական ինքնակառավարումը, պատասխանեմ շատ կարճ. ինչպես էս իշխանությունն է համայնքների մեծամասնությանը օրինական ու ոչ օրինական, բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պահում ստրկության մեջ, որպեսզի լուծի շատ պարզ բայց կենսական մի խնդիր, ինչպիսին է քվեն: Նույնպես և "ընդդիմությունը", իշխանության գալով, էլի մտահոգվելու է լուծել պարզ քվեի հարցը: Սրա պատճառները քիչ չեն, բայց դրանցից ամենակարևորը այն է, որ Հայաստանը միայն Երևանը չէ, բնակչության կեսից ավելին մարզերում է ապրում. հետևաբար Երևանում ձախողվելու վտանգավոր հետևանքները հեշտ կարելի է կոմպենսացնել մարզերից բռնի հավաքած քվեներով: Շատ պարզ ու ներկա պահին աշխատող մեխանիզմ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (18.09.2010), Վիշապ (18.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ անել Հայաստանի համար՝ ապրելով «դրսում»
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 105
    Վերջինը: 02.06.2019, 21:44
  2. Ինչպես տեստ անել ОЗУ -ն
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 21:46
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.09.2009, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •