Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Mef ջան շատերից լսելը հաշիվ չի: Լավագույն բառը վերջին 20 տարիներից ոչ մեկին էլ չի սազում:
Նայեցի առաջարկածդ յու տյուբը: Ես էդ տղուն նոր եմ տեսնում, բնականից քյաչալագլուխ է, հաստավիզ, լավ դրված լեզվով, մտքով ու շատ լավ հիշողությամբ: Բայց իր ասածն է խաբուսիկ: Իբր թե հայաստանում իրական ընտրություններ են լինում, ընտրազանգվածի 3 խմբեր կան, դոդ- ախկ լիդերներ կան, մարդիկ էլ համբալ-համբալ զմայլված դրանցից գնում են ընտրելու ու ընտրածն էլ հաշվում են, դնում սեղանին:
Մեֆ, կարող է չգիտես, որ մարդկանց մի 5 տոկոսն է ակտիվ միջընտրական հատվածներում՞: Ընտրություններին նոր մյուսներն են միանում գործին, եթե համոզված են, որ իրենց գցած թղթերը ևս կհաշվեն: Հիմա մեր մոտ քվեաթերթիկ ու զուգարանի թղթիկ տարբերույթյունը զերոյական է:
Մտածում ենք ոնց անենք, որ էդ տարբերությունը գոյանա: Տրիբունը դաժե էդ գործի սահմանադրություն, գերբ, դրոշակ, ու օրհներգ էլ սարքեց, բայց անհաղորդ ես:
Ոնց անենք ախպեր: Դու քվեարկող չես ու այդ առումով քեզ հետ վիճելը վռոդե արդյունավետ գործ չի, բայց մյուս կողմից էլ դու իհարկե չտեսնված օգտակար մոդել ես: Որ քեզ համոզեցինք, ուրեմն, ուրիշներին համոզելը խաղ ու պար կլնի: Այսինքն էս թեմայում քո ընդիմանալը, դա անգնահատելի օգնություն ա մեզ:
Ախպեր, օգնի մեզ՝ հասկանանք քեզ: Մեֆ ջան, մի հատ հլա լավ խորքից բացատրի մեզ, թե ինչի էս հենց ըտենց կարծում՞:
համեմատական ենք ասում Բիձա ջան, մարդ երբ որ աշխատում ա հենց անմիջական Դոդի համար ու վսյո տակի դժգոհ ա, սա ինձ ամենաքիչը մտածելու տեղիք ա տալիս… լավը հարաբերական իմաստով եմ ասում Բիձ…

Բիձ ապեր, ես նույնիսկ ենթադրում եմ որ իրա բոլոր ասածներն են սուտ կամ սխալ, բայց ֆակտորներին դու նայի, ասենք ինչ հիմեքերի վրա կարող են մարդիկ գնալ ինչ որ առաջնորդի, կուսակցության կամ գաղափարի հետևից… եթե ուզում ես մարդկանց հետևիցդ տանել, գոնե պիտի իմանաս նրանց տենդենցներն, նախասիրություներ ու հակումները… ենթադրել որ ժողովուրդ ասված բանը դա մոնոլիտ/հոմոջինիուս զանգված ա, սխալ կլինի… իմ ասածը էս ա, դրա համար էլ եզակի լուծում, նամանավանդ լոմովը ես բացառում եմ ապեր… իմ ասածը էս ա… հասարակության/ժողովրդի պատկերը պետք ա հնարավորինս ճիշտ ունենալ… հիմա որ ասում ես լոմերը տանք ժողովրդի ձեռը թո տան էդ motherfucker-ների քյալլեն ջարդեն, ո՞ր ժողովրդի ձեռը… մի ստվար մասսա կասի "ուզում ես իշխանության գաս դու էլ լոմը վեկալ տուր գլուխները ջարդի"… ինչքանով ա մեր ժողովուրդը քաղաքականապես ընդգրկված… իսկ քիչ մասսայով որ լոմով արեցիր, դրան պերեվառոտ կարելի ա անվանել…

ժողովրդի երկու հատվածներին իրար դեմ լոմերով հանելը, ինչքան էլ որ բարի նպատակների համար լինի, ոչ մի լավ բան չի խոստանում…

Գիտեմ ապեր որ մեր ժողովրդի մեծամասնությունը դժգոհ ա, բայց դրա տեսակները կան, մի տեսակի դժգոհ չեն… հենց էս ֆորումում մենակ ինչքան մարդ կա էնքան էլ դժգոհի տեսակ…

ինձ կարող ա նույնիսկ համոզես որ լոմով ճիշտ ա, բայց մեր առաջ ծառացած խնդիրները դրանով չեն լուծվում…

ապեր փորձի մի հատ ագիտացիա սկսել լոմով վարյանտի համար… բացեիբաց չէ, այլ մարդկանց հետ խոսի… բոլորը կասեն "հա ախպեր, լրիվ ճիշտ ես" բայց որ գա ժամանակը էդ մարդուն դու չես գտնի, որովհետև ինքը Երևան-Լոս Անջելես միակողմանի տոմս ունի, գնում ա աղջկա մոտ…