Ամպ-ի խոսքերից
Բիձա ջան, կարդացի այս թեմայի գրեթե բոլոր գրառումները: Վերջին գրառումները հպանցիկ եմ նայել, բայց խոստանում եմ դրանք էլ անպայման կարդալ: Շատ ցավոտ հարց եք բարձրացրել. ազգովի խելքի գալու համար՝ ի՞նչ և ինչպե՞ս… Ցավոք, մենք հիմա թմրության մեջ ենք. մտածում ենք՝ օրը 24 ժամ լույս ունենք, ջուր ու գազ ունենք, գրողի ծոցը, թե ամիսը մեկ թանկացնում են, ուրեմն լավ ժամանակներում ենք ապրում, եթե հացը կտրոնով չենք գնում, ուրեմն սով չի: Մեր ազգի ցավոտ կողմերի մասին շատ է գրվել. չկրկնվեմ, միայն ասեմ, որ գրառումների մեծ մասի հետ համամիտ եմ:
Ի՞նչ է պետք մեր ազգի հետագա բարեկեցության համար: Իմ կարծիքով մեր ամենացավոտ տեղը կրթական համակարգն է. մենք մեր կրթական համակարգը պիտի խելքի բերենք: Սերունդը հենց սկզբից պիտի ճիշտ դաստիարակվի, որ հետո նման ինչ և ինչպես հարցեր չառաջանան: Վերջերս պատմության մի երիտասարդ ուսուցչի հետ էի խոսում. ինձ ներկայացնում էր դպրոցներում առարկաների դասավանդման ներկայիս մեթոդիկան: Կարճ ասեմ. էդ մեթոդիկայի էությունն այն էր, որ աշակերտը մինիմալ գիտելիքներով ապահովված լինի… ու վերջ: Բա էդպես սերո՞ւնդ են դաստիարակում: Մատազ սերնդին ազգային բարձր արժեքներով դաստիարակելը շատ կարևոր է:
Էլ չեմ խոսում մեր դիմորդների մասին. խեղճ երեխեքը մտնում են քննասենյակ, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում ու դուրս գալիս (բայց միլիոն ստանալու փոխարեն հետագա տարիների ընթացքում իրենք են տալիս):
Մեր բուհական կրթահամակարգն էլ անպիղծ չի մնացել. արդեն 15 տարի է՝ կրթական համակարգը դարձրել են եռաստիճան, բայց ցայսօր մագիստրատուրայի համար կրթական մի նորմալ ծրագիր դեռ չեն մշակել: Էլ չեմ խոսում կրեդիտային համակարգի բացասական կողմերի մասին:
Մեզ վերևից ռեֆորմներ են պետք, բայց դրա համար էլ էդ դրածո վերևինների կառափներում հարդի փոխարեն ուղեղ պիտի լինի: Բիձա ջան, հանգիստ, մանր քայլերով մենք չենք կարող բարձրացնել մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը: Գրառումներից մեկում մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու միտքն էր առաջ քաշված: Լիովին համաձայն եմ: Ու գիտեք՝ որն է լինելու էդ նպատակը. Տրիբունի ասած խորը կեղտից դուրս գալը: Ցավալի է, բայց էդպես է լինելու: Վառ ապացույցը երկու տարի առաջ եղավ: Մինչև էդ լա՞վ էինք ապրում. հաստատ չէ, ուղղակի էդ ժամանակ կեղտն ավելի ակնհայտ դարձավ: Ու հազար ափսոս, որ ժողովուրդը մինչև վերջ չգնաց. մեզ մարտի 1-ը չկանգնեցրեց, չէ, ուղղակի ժողովուրդն այլընտրանքի հետևից էր գնում, դրա համար էլ մինչև վերջ չգնաց: Ու հազար ափսոս՝ ժողովուրդը չհասկացավ, որ իր հաղթանակի դեպքում քաղաքական ոչ մի հին դիակ չի կռկռալու իր գլխավերևում. ժողովրդի միջից մի նոր առաջնորդ էր ծնվելու: Էդ ժամանակ ռեֆորմներն էլ կլինեին, բարեփոխումներն էլ, մեր ինչ ու ինչպեսի պատասխանն էլ:
Բիձա ջան, եթե բույսի արմատները մոլախոտերից խեղդվում են, ինչքան ուզում է՝ ջրես, խնամես, պարարտացնես. օգուտ չի: Պիտի էդ մոլախոտերը ուժով պոկես ու գրողի ծոցն ուղարկես:
Ինչքան ուզում եք՝ քննարկումներ անենք, նամակներ ու բողոքագրեր ուղարկենք, օգուտ չի, մեզ լսող չի լինի: Մեզ հեղաշրջումը միայն կփրկի, իսկ հեղաշրջումը ազգի համախմբման, ինչ ու ինչպես որոշելով չի լինում: Հեղաշրջման համար պետք են պատճառներ /լիքն են/ ու մի փոքր կայծ՝ առիթ… ու ազգի ընդամենը մի քանի տոկոսը ոտքի է կանգնում: Հեղաշրջումները միշտ ազգի մի բուռն է կատարում: Ու, եթե հեղաշրջումից հետո էլ դժգոհ լինենք մեր ղեկավարությունից, ուրեմն արժանի ենք ինչ ու ինչպես հարցի վրա հավերժ գլուխ ջարդելուն:
Էջանիշներ