Մերսի, բայց եզակի չեմ շատերն են տենց մտածում, քիչ քիչ փոխվում ենքAngelina-ի խոսքերից
Մերսի, բայց եզակի չեմ շատերն են տենց մտածում, քիչ քիչ փոխվում ենքAngelina-ի խոսքերից
Դավաճանությունը ամեն դեպքում մնում է դավաճանություն
Կապ չունի ամուսնական, թե այլ բնագավառում: Դավաճանությունը ամենակեղտոտ ու կործանարար երևույթն է մարդու կյանքում…
Իմ կարծիքով, ամուսնական դավաճանությունը դա դավաճանություն է սեփական սկզբունքների ու արժանապատվության դեմ: Չեմ պատկերացնում նախ էն, որ կարելիա մեկին ՍԻՐԵԼ, ՆՇՈՒՄ ԵՄ՝ՍԻՐԵԼ, ու թեկուզ մի վայրկյան ուրիշի մասին մտածել, ու ուրիշից հաճույք ստանալ: Երևի անհնար բանա: Կամ ավելի կոպիտ օրինակ՝կնոջդ դավաճանելուց հետո , ոնց կարաս նույն ձեռքերով,որոնցով քիչ առաջ գուրգուրում էիր որևէ անբարոյականի, գրկես կնոջդ, կամ ընդհանրապես էդ ձեռքերով կպնես նրան…
Ու չեմ հավատում , որ դավաճանությունից հետո մարդը կարա իրան լրիվ հանգիստ ու մաքուր զգա: Ով էլ լինի, ինչքան էլ սրիկա լինի, մեկա հոգու խորքում դավաճանությունից սև հետք կմնա, որը ավելի ուշ կսկսի հոգին կրծել:
Մի խոսքով , կնոջ հանդեպ դավաճանությունը աններելի սրիկայություն է, իսկ ընդհանրապես դավաճանությունը ՝թույլ կամքի նողկալի դրսեվորում:
Մոռացա ավելացնեմ, դավաճանությունը մենակ արյունով կմաքրվի...Էն էլ ոչ մինչև վերջ...
Վերջին խմբագրող՝ Artgeo: 13.12.2006, 19:15: Պատճառ: Գրառման ավելացում։
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Էս ինչ ջղայնացած ես ախպեր ջան , ավատարտ համապատասխանումա քեզ , նախ ասեմ որ դավաճանելուց հեչել պարտադիր չէ անբարոյականի հետ կապվել, հնարավոր չի քո կարծիքով ամուսնացած մարդը սիրահարվի ուրիշ կնոջ կամ աղջկա անկեղծորեն սիրահարվի ոչ թե սեքսի համաար, կարծում եմ որ շատ հնարավոր է, ու եթե տվյալ մարդը մի քիչել բնավորությամբ թույլ եղավ հնարավորա շուտ տրվի էտ սիրուն, ես դավաճանությունը չեմ արդարացնում , բայց ասեմ անկախ մեր կարծիքից դավաճանության վերաբերյալ էտ կարողա պատահի ցանկացած մարդու հետ, դրա համար կարծում եմ տենց ածականներ ճիշտ չի գրել:Հայ-ի խոսքերից
Համամիտ եմ քո այս մտքի հետ, ,բայց մինչև այդ քայլն անելը մի փոքր արժե մտածել հետևանքների մասին ու մի քիչ էլ գոնե կողակցիZevs666-ի խոսքերից
Քանի որ պահի տակ տրվելով կրքին՝ հետո փոշմանում են արած քայլի համար,բայց արդեն ուշ է լինում…
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Իրոք որ ՈՒշ ըլնի, նուշ ըլնիSladkaya-ի խոսքերից
արտահայտությունը ստեղ տեղին չի մի քիչ մտացել արժե, մանավանդ որ լուրջ կորցնելու բան ունես
բայց մարդու էությունն այնպիսին է որ կորցնելուց հետո է զգում, թե ինչ ուներ, և ինչ մնաց
...ներկերս վերջացել են...
Ինձ թվումա, ամուսնացած,սիրող մարդը հաստատ չի կարա ՍԻՐԱՀԱՐՎԻ, որովհետև էդ զգացմունքը իրա ունեցածից հազառ գլուխ ցածրա…Zevs666-ի խոսքերից
Խոսքս էլ հենց թույլ բնավորության մասին էր...Ու հաստատ ցանկացած մարդու հետ չի կարա պատահի, ու ով իրա վվրա վստահ չի, ելնելով իրա մաքռությունից ու առաքինությունից թող չամուսնանա
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Անձամբ ես չեմ ների իմ սիրելիի դավաճանությունը, որովհետև ես ինձ չեմ վերագրում այն կանանց կամ աղջիկների շարքերին, որոնք սովոր են, որ իրենց չեն գնահատում: Ես կթողնեմ կհեռանամ, իսկ նա հաստատ կփոշմանի. . .
դավաճանել ամուսինը կարող է... բայց մի 3 անգամ,զուտ հետքրքրության համար,որ աչքը դուրսը չմնա
իսկ կնոջ դավաճանությունը դա աններելի է,դա արյունն էլ չի մաքրի, երևի վառելը միայն կարող է մաքրել,նույնիսկ համբույրը,ներելի չէ:
հիմա եթե այստեղի աղջիկները չհամաձայնվեն իմ հետ ,ապա ես հարցնում եմ ,իսկ ինչի ոչ ոքի չի հետաքրքրում տղայի կուսությունը?,բայց աղջկանը.....
մի խոսքով կինը անբասիր պետք է լինի,դե տղամարդու մեջ մի քիչ անասնական գծեր կան, դա պետք է հասկանան բոլորը, այ կնոջը պետք է անհանգստացի այն,թե ամուսնու շորերը մաքուր են թե չէ, երեխաների դասերը, իսկ ամուսինը թող միայն գումար բերի տուն:
ու վերջաբան.<<այն ինչ կարելի է Զևսին,չի կարելի եզին>>կներեք, բայց դա ասացվածք է,թեև կոպիտ
Ես չեմ ասի ես ինչպես կանեմ,դա ինձ համար համարում եմ գաղտնիք:Բայց ասեմ այն ինչ գտնում եմ ճիշտ:
Նախ եկեք պարզենք դավաճանության մի քանի պատճառը:
1.Ամուսիններից մեկը չի ստանում այն ինչ ուզում է,պետք չէ միանգամից ուրիշ բան մտածենք,դա կարող է լինել նաև սիրալիր վերաբերմունքը, ջերմությունը, քաղցր խոսքեր որոնք աղփիկները շատ են սիրում: Նախ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է մտնի իր դերի մեջ:Պետք է այպես անի որպեսզի իր զուգընկերը չհոգնի իրանից:Այսպես ասած ամեն անգամ գտնի իր մեջ նոր բան,բնավորության նոր գիծ,որը նրան դուր է գալիս:
2.Եթե ամուսինը հիմնականում մեր տղաները,ինչպես ընդունվածէ իրանց մոտ ասել "Леви" են գնում:Ու հիմնականում հետաքրքրության համար,որովհետև էդ աղջիկը գեղեցիկ կազմվածք ունի,գեղեցիկ ոտքեր և այլն:
Եկեք գնահատենք մեր կանանց:Չփորձենք նրանց նվաստացնել:
Իսկ ինչ վերաբերվում է նրան թե ես ինչպես կվերաբերվեմ դավաճանությանը,ապա ասեմ որ ԵՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ:Այնպես որ դավաճանության դեպքում լավ կլինի մինչև իմ իմանալը շորերը հավաքի և ուր ուզում է թող գնա:
Մեջ չեմ բերի լրիվ գրառումը
Ասեմ միանշանակ չեմ ընդունում այդ բացատրությունը
Իմ համար դա դավաճանություն է: Կարամ ասեմ միանշանակ չեմ ների ամուսնուս:
Մի միտք էլ եմ լսել բացի քո բերածներից
Ուրեմն մի քանի տղա ասւմ են
- Ո՞նց կարող ես դու դավաճանություն համարել այն փաստը երբ կինը հղի է լինում իսկ տղամարդը իր բնական կարիքները ունի: Իսկ բժիշկը արգելում է վերջի ամիսներին սեքսով զբաղվել այդ տղամարդը ի՞նչ անի իրան կախի:
Ասեմ միանշանակ այդ դեպքում էլ եմ համարում դավաճանություն
Ավելացվել է 2 րոպե անց
Հա այս պատճառաբաությունն էլ է ընդունված մեր մեջ
Իսկ չի կարելի ուղղակի բացատրել զուգընկերոջդ ինչ է քեզ պակասում?
Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.03.2007, 09:00: Պատճառ: Գրառման ավելացում
Vivir como hoy es el ultimo dia !!!!
Կարծում եմ, որ անկախ ամենի ինչից, սիրող տղամարդը երբեք չի կարող պառկել ուրիշի հետ: Եվ համաձայն չեմ այն կարծիքին, որ կարող է պառկել ուրիշի հետ, բայց սիրել կնոջը, քանի որ միայն սիրելիի կողքին ես զգում այն քաղցր և ամենաջերմ ապրումները: Եվ միաժամանակ ասեմ, որ տղամարդու դավաճանության մեջ ես մեղադրում եմ կնոջը, նույնն էլ կնոջ դավաճանության մեջ մեղադրում եմ տղամարդուն: Այնպես պետք է անել, որ տղամարդը և կինը երբեք ոչ մի բանի կարոտ և չտես չլինեն, և ապրեն վայելելով ամեն ինչ:
Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են, և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը...
Ես ֆիզիկականը կարող եմ դավաճանություն չհամարել, երբ իմ և տվյալ մարդու միջև էդ չի եղել… բայց երբ դուք արդեն ամուսնացած եք, նույնիսկ ֆիզիկականը կարող է դիտվել դավաչանություն … եզակի բացառություններով
Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
Так почему это можем делать мы???
ԵՐԵՎԱՆ: Թեման բավականին ընդգրկուն է, սակայն եթե կարճ պատասխանեմ կասեմ, որ այ'ո դավաճանություն է: Քանզի նույնը կարող է անել և կինը: Կարող եմ հակառակ հարցս ուղղել տղաներին, արդյո?ք դա նրանք կհամարե?ն դավաճանություն: Ես ինքս ամուսնացած եմ, և գտնում եմ, որ ցանկացած էակ իր ցանկությունները կարող է գտնել և իրընտանիքի ներսում, եթե իհարկե շատ ցանկանա, նա իր կնոջ մեջ կարող է տեսնել, և կին, և ընկերուհի և սիրուհի: Նույնը և հակառակը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ